Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵԼԵԳԱԼ-2021» ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՄԲ ՕՊԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵԼԵԳԱԼ-2021» ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՄԲ ՕՊԵՐԱՏԻՎ-ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ                          ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

    ՊԵՏԻ                                   ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

                                           ՏՆՕՐԵՆԻ

                                           

    Թիվ 35-Լ                               Թիվ 43-Լ         

 

ՀՐԱՄԱՆ

 

«ՆԵԼԵԳԱԼ-2021» ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՄԲ ՕՊԵՐԱՏԻՎ-ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով երրորդ երկրների քաղաքացիների անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված «Նելեգալ-2021» պայմանական անվամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն կազմակերպելու և իրականացնելու մասին ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով կոորդինացիոն խորհրդի և ՀԱՊԿ քարտուղարության որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Ստեղծել Ազգային շտաբ հետևյալ կազմով`

- ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյան (շտաբի ղեկավար),

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆիկ Արամայիսի Պողոսյան,

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Միխայիլի Եգանյան,

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ ԱՄԴՊ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Բաբկենի Ավետյան,

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր Տիգրան Գառնիկի Ղալիջանյան,

- ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՀԱՄԱԴՊՎ ԱՄԴՊ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Արմեն Մարտինի Մկրտչյան,

- ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Սերգեյի Քարտաշյան,

- ՀՀ ԱԱԾ ՀՀԴ 4-րդ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Վաղինակ Աշոտի Բադեյան,

- ՀՀ ԱԱԾ ՍԶ ՍՎԶ պետի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Վոլոդյայի Գևորգյան,

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետի օգնական Վարդան Ազատի Մաթևոսյան:

2. Ազգային շտաբի ղեկավարին`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում «Նելեգալ-2021» պայմանական անվամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացնել ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով կոորդինացիոն խորհրդի կողմից առաջադրված մտահղացմանը և ալգորիթմին համապատասխան,

2) «Նելեգալ-2021» պայմանական անվամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման առաջին փուլը կազմակերպել 2021 թվականի հուլիսի 5-ից 12-ը, երկրորդ փուլը` հոկտեմբերի 11-ից 18-ը,

3) միջոցառման արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով մշակել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման պլան,

4) միջոցառման ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ                          ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

    ԳՆԴԱՊԵՏ                                ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ

    Վ. ՂԱԶԱՐՅԱՆ                            Ա. ԱԲԱԶՅԱՆ

 

    14 հունիսի 2021թ.                      2 հուլիսի 2021թ.

    ք. Երևան                               ք. Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
14.06.2021
N 35-Լ
Համատեղ հրաման