Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 հունիսի 2000 թվականի N 26

 

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգին և դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցին (կցվում են):

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի

ոլորտում պետական քաղաքականության

 

1. Հայեցակարգի նպատակը

 

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական քաղաքականության առաջնային ուղղությունների սահմանումը նպատակաուղղվում է բնակչության առողջության ամրապնդման, անհատի ներդաշնակ զարգացման ու աշխատունակության բարձրացման, տարբեր տարիքային և սոցիալական խմբերի քաղաքացիների համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովմանը, հայրենիքի պաշտպանության գործին երիտասարդության ֆիզիկական պատրաստականության, բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջորդ մասնակցության ապահովման միջոցառումների իրականացմանը, համազգային մարզական ներուժի բացահայտմանը, համահայկական մարզական միջոցառումների անցկացմանը, այդ աշխատանքներում առավել մեծ թվով սփյուռքահայության ներգրավմանը և բազմակողմանի աջակցության ցուցաբերմանը:

 

2. Խնդիրները

 

Հայեցակարգի խնդիրներն են`

- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար կազմակերպաիրավական պայմանների ապահովումը,

- ոլորտի ազգային համակարգի կառուցվածքների գործունեության, իրավասությունների, փոխհարաբերությունների հստակեցումը,

- ներկա պահանջներին համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական մարզական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքների կազմակերպման ծրագրերի ընդունումը և իրագործումը,

- նոր տնտեսական հարաբերություններին համապատասխան` ընթացիկ և հեռանկարային համալիր ծրագրերի ներդրման միջոցով համակարգի կատարելագործումը,

- բնակչության ֆիզիկական դաստիարակության և բարձրագույն նվաճումների սպորտին առաջադրվող խնդիրների և մոտեցումների հստակ սահմանազատումը,

- համահայկական մարզական ներուժի բացահայտումը:

 

3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգը

 

Ներկայումս ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգն ընդգրկում է`

3.1. Պետական կառավարման հանրապետական լիազորված մարմինը, որը`

մշակում ու կենսագործում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ընդհանուր քաղաքականությունը, ապահովում ոլորտի գիտամեթոդական ղեկավարումը, աջակցում պետական ծրագրեր իրականացնող հասարակական մարզական կազմակերպություններին ֆինանսատնտեսական, գիտամեթոդական, կազմակերպաիրավական և այլ հարցերում:

3.2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառուցվածքները, որոնք ապահովում են`

- «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը և մասնագետ կադրերի պատրաստումն իրենց ենթակա կրթական ոլորտի հաստատություններում,

- ֆիզիկական դաստիարակության կազմակերպումն արտադպրոցական հիմնարկներում, բուհերի մարզական ակումբներում,

- ֆիզիկական դաստիարակության ծրագրերի իրագործումը պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության համակարգերում,

- հաշմանդամների ֆիզիկական ակտիվության բարելավման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի բուժսպասարկման, միջգերատեսչական, գիտահետազոտական աշխատանքների կենսագործումը,

- համակարգի աշխատողների շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումների կազմակերպումը,

- սպորտի ոլորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը:

3.3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ֆիզկուլտուրայի և սպորտի կառուցվածքները, որոնք իրագործում են`

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդումը,

- ֆիզիկական դաստիարակության գործընթացի կազմակերպումը նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում,

- ըստ բնակության վայրի բնակչության շրջանում զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպումը,

- մարզաձևերի զարգացման և ոլորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը:

3.4. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն /ՀԱՕԿ/ որպես միջազգային օլիմպիական շարժման Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական մարմին`

- իրականացնում է Հայաստանի` մասնակցությունը օլիմպիական խաղերին և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հովանու ներքո անցկացվող միջոցառումներին,

- կենսագործում է ձմեռային և ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագրերը,

- ղեկավարում է օլիմպիական շարժման զարգացման և գաղափարների տարածման գործընթացը:

3.5. Մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաները, որոնք`

ներկայացնում են իրենց մարզաձևերը, իրականացնում մարզաձևերի զարգացման ծրագրերը, կազմակերպում հանրապետության առաջնությունները, ազգային հավաքական թիմերը նախապատրաստում աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին և համահայկական մարզական խաղերին:

3.6. Մարզական միությունները, ընկերությունները և այլ հասարակական կազմակերպություններ, որոնք ըստ ոլորտների իրագործում են`

բնակչության, դպրոցական, սովորող երիտասարդության, ուսանողության և ծառայողների ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային համալիր միջոցառումների անցկացումը,

- մարզադպրոցներում, ակումբներում և մարզակառույցներում օլիմպիական մարզաձևերի զարգացման, ազգային հավաքական թիմերը համալրող բարձրակարգ մարզիկների պատրաստման ծրագրերը:

3.7. Մարզատեխնիկական ընկերությունները, որոնք`

- ապահովում են պաշտպանական նշանակության տեխնիկական մարզաձևերի զարգացումը և մասնագետ կադրերի պատրաստումը,

- կազմակերպում են հանրապետական առաջնություններ և ցուցադրական ելույթներ,

- համակարգում են տեխնիկական մարզաձևերի գործունեությունը, համապատասխան նախարարությունների և ֆեդերացիաների հետ համատեղ ապահովում են մասնակցությունը միջազգային միջոցառումներին:

3.8. Մարզական, առողջարարական, տուրիստական ակումբները և հիմնարկությունները, որոնք`

- իրականացնում են առանձին մարզաձևերի զարգացման, մարզիկների մասնագիտական վարպետության բարձրացման աշխատանքները,

- ապահովում են բնակչության ֆիզիկական կոփման, ակտիվ հանգստի և վերականգնման աշխատանքները:

 

4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայեցակարգի

իրականացման ուղիները

 

Բնակչության ֆիզիկական դաստիարակությունը պետության սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է, որի իրականացման ծրագրերը նախատեսում են`

4.1. Բնակչության ֆիզիկական դաստիարակության ասպարեզում`

ա) նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների, սովորող երիտասարդության, ուսանողության, զինծառայողների ֆիզիկական դաստիարակության ապահովումը` համաձայն պարտադիր չափորոշիչներով հիմնավորված ծրագրերի (մանկապարտեզ, դպրոց, ուսումնարան, բուհ, բանակ).

բ) բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործում:

4.2. Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման ասպարեզում`

Պետությունը սպորտային գործունեությունը կանոնակարգում-ծրագրավորում և նպատակաուղղում է աճող սերնդի ֆիզիկական ունակությունների կատարելագործման, բարոյակամային և հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև միջազգային խոշոր մրցումներում Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցության ապահովմանը, որի իրականացման ծրագրերը նախատեսում են`

ա) մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի արդիականություն, նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործին պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսական, ձեռնարկատիրական, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներգրավման ապահովում.

բ) տարբեր տարիքային խմբերի միջև երկրի առաջնությունների անցկացման ապահովում.

գ) մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման արդյունավետ գործող մարզադպրոցների աշխատանքների խթանում.

դ) մարզչական կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի անընդհատության ապահովում.

ե) օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և համաշխարհային ունիվերսիադաներին նախապատրաստելու և հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով ազգային հավաքական թիմերին ժամանակակից գույքով ու հանդերձանքով, գիտաբժշկական, սննդի և վերականգնողական միջոցներով ապահովում.

զ) ուսանողական մարզական ակումբների կազմակերպաիրավական և նյութական ապահովման կարգավիճակի կատարելագործում.

է) երկրի տնտեսավարմանը բնորոշ, մանկապատանեկան մարզադպրոցների աստիճանական կամ փուլային վերակազմավորումն ակումբայինի և վճարովի ուսուցման համակարգի ներդրման ապահովում.

ը) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հիմնադրամի ստեղծում:

5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտին պետական աջակցության ձևերը` Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտին պետական աջակցության ձևերն են`

ա) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում օրենսդրական դաշտի ձևավորումը.

բ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ազգային համակարգի գործունեության ամենամյա և հեռանկարային համալիր ծրագրերի ներդրումը.

գ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսավորումը.

դ) պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցությամբ (անկախ սեփականության ձևերից) ֆիզկուլտուրային-առողջարարական, ուսումնական և մարզական օբյեկտների ու կառուցվածքների պահպանմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցելը.

ե) ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվող անհատի իրավական և սոցիալական պաշտպանվածության ապահովումը.

զ) հայեցակարգային ծրագրեր իրականացնող հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքների խթանման նպատակով պետական պատվերի տեղադրման և ֆինանսավորման այլընտրանքային համակարգի ներդրումը.

է) օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպական առաջնությունների, համաշխարհային ունիվերսիադաների, Եվրոպայի օլիմպիական օրերի և համահայկական մարզական խաղերի նախապատրաստման և հաջող մասնակցության ապահովման համար նպատակային ծրագրերի ընդունումը և ֆինանսավորումը.

ը) պրոֆեսիոնալ սպորտի կազմակերպաիրավական դաշտի ձևավորմանն ու նրա զարգացմանն աջակցությունը.

թ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում վարձու ծառայությունների և վճարովի ուսուցման գործընթացի ընդլայնման խթանումը.

ժ) ոլորտում պետպատվերի, հավաստագրման (սերտիֆիկացման) ներդրումը և հարկային արտոնությունների կիրառումը:

 

6. Հայեցակարգի կենսագործումը

 

Հայեցակարգային խնդիրների կենսագործման համալիր լուծումները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով, Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման պետական ու հասարակական կազմակերպությունների աշխատանքային ծրագրերով, որոնց ապահովման ֆինանսական աղբյուրներն են`

- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, համայնքային բյուջեները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի վարձու ծառայությունների, մասնավոր ներդրումների և վճարովի ուսուցման եկամուտները, օրենսդրորեն չարգելված բոլոր մուտքերը:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական

քաղաքականության հայեցակարգի իրականացման

առաջնահերթ միջոցառումների

 

.__________________________________________________________________________.

|NN |    Միջոցառումը         |       Կատարողը      |Իրականացման |Ծանոթա-   |

|ը/կ|                        |                     |  ժամկետը   |գրություն |

|___|________________________|_____________________|____________|__________|

|1. |Ֆիզկուլտուրայի և  սպորտի| ՀՀ մշակույթի,       | 2000 թ.    |          |

|   |մասին ՀՀ օրենքի նախագիծ |երիտասարդության      | IV եռամսյակ|          |

|   |                        |հարցերի և  սպորտի    |            |          |

|   |                        |նախարարություն       |            |          |

|___|________________________|_____________________|____________|__________|

|2. |Ֆիզկուլտուրայի և  սպորտի| ՀՀ մշակույթի,       | 2001 թ.    |          |

|   |զարգացման պետական ծրագրի|երիտասարդության      |            |          |

|   |մշակում                 |հարցերի և  սպորտի    |            |          |

|   |                        |նախարարություն       |            |          |

|   |                        |իրավասու             |            |          |

|   |                        |նախարարություններ և  |            |          |

|   |                        |գերատեսչություններ   |            |          |

|   |                        |ՀՀ մարզպետարաններ    |            |          |

|___|________________________|_____________________|____________|__________|

|3. |Ֆիզկուլտուրային-        | ՀՀ մշակույթի,       | 2001 թ.    |          |

|   |առողջարարական և         |երիտասարդության      | I եռամսյակ |          |

|   |սպորտային               |հարցերի և  սպորտի    |            |          |

|   |ծառայությունների        |նախարարություն       |            |          |

|   |մատուցման չափանիշների և |ՀՀ ֆինանսների և      |            |          |

|   |լիցենզավորման կարգի     |էկոնոմիկայի          |            |          |

|   |մշակում                 |նախարարություն       |            |          |

|   |                        |                     |            |          |

|___|________________________|_____________________|____________|__________|

|4. |Բնակչության տարբեր      | ՀՀ մշակույթի,       | 2001 թ.    |          |

|   |խմբերի համար ֆիզիկական  |երիտասարդության      |IV եռամսյակ |          |

|   |պատրաստության           |հարցերի և  սպորտի    |            |          |

|   |ցուցանիշների մշակում    |նախարարություն       |            |          |

|   |                        |ՀՀ կրթության և       |            |          |

|   |                        |գիտության            |            |          |

|   |                        |նախարարություն       |            |          |

|   |                        |                     |            |          |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2000
N 26
Արձանագրային որոշում