Սեղմել Esc փակելու համար:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 հուլիսի 2000 թվականի N 27

 

20. ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ համատեղ ճշգրտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 417 որոշմանը կից ծրագրի 30-րդ կետում նշված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալներն ու աղբյուրները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Մեղրու տարածաշրջանի 15 բնակավայրի վերաբնակեցման ծրագրի հիմնական սկզբունքների, ինչպես նաև անհրաժեշտ միջոցների ծավալների հիմնավորումների և դրանց աղբյուրների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել առաջարկություն Մեղրու տնկարանային տնտեսության հիմնադրման և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից առաջարկված 2,0 մլն դրամի սահմաններում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2000
N 27
Արձանագրային որոշում