Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 հունիսի 2021 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

76. Կատեգորիաների ու ենթակատեգորիաների ոչ բոլոր համակցություններն են լայն տարածված կամ ընդհանրապես գոյություն ունեն: Այդ իսկ պատճառով էլ ԿԱԴ-ում եռանիշ ծածկագրերը սահմանափակված են կիրառվող համակցություններով: Դրանց ամբողջական ցանկերը ներկայացված են Գլխում 8-ում: Եթե ԿԱԴ-ն կիրառողների կողմից հայտնաբերվեն լրացուցիչ կատեգորիաների և ենթակատեգորիաների համակցություններ, ապա եռանիշ ծածկագրերի ցանկը կարելի է ընդլայնել` գոյություն ունեցող պարամետրերի համար հավելյալ ծածկագրեր նշելու միջոցով:

 

ԲԱԺԻՆ 2
ԿԱԴ-Ի ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 7
ԿԱԴ-Ի ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

77. Սույն բաժնում սահմանվում են ԿԱԴ-ի ինը մակարդակները, ինչպես նաև տրվում է ոչ ֆորմալ կրթության ընդհանուր նկարագիրը: Յուրաքանչյուր մակարդակի կառուցվածքը հետևյալն է.

1) Հիմնական բնութագրիչները նկարագրում են ԿԱԴ-ի յուրաքանչյուր մակարդակի ծրագրերի նպատակները, ուսուցման կազմակերպման ձևերը (դասավանդման-ուսուցման գործընթացի բնութագրերը և գնահատման բնորոշ մեթոդները, եթե կիրառելի են), ինչպես նաև ընդունելության պահանջները: ԿԱԴ-ի որոշ մակարդակների համար, որպես ազգային կրթական ծրագրերի և ԿԱԴ-ի մակարդակների համապատասխանության վերաբերյալ հնարավոր օրինակներ, կիրառվում են ծրագրերի ազգային անվանումներ:

2) Դասակարգման չափանիշները պաշտոնապես սահմանում են, թե հիմնական և օժանդակ չափանիշները կիրառելիս ինչպես են կրթական ծրագրերը դասակարգվում ԿԱԴ-ի համապատասխան մակարդակում: «Մակարդակ» հասկացությունը մանրամասն նկարագրված է ԿԱԴ-ի գլուխ 5-ում:

3) ԿԱԴ-ի մի քանի մակարդակներ ընդգրկող ծրագրեր գլխում ներկայացվում են կրթական ծրագրերի դասակարգման պարզաբանումներ այն ծրագրերի համար, որոնք դուրս են ԿԱԴ-ի մեկ մակարդակի շրջանակից: Մի քանի մակարդակ ընդգրկող կրթական ծրագրերի հիմնական հասկացությունը առավել մանրամասն նկարագրված է ԿԱԴ-ի գլուխ 2-ում:

4) Լրացուցիչ չափանիշները սահմանում են բնութագրիչներ, որոնք թույլ են տալիս ԿԱԴ-ի մակարդակներում միմյանցից տարբերակել ծրագրերը` կապված ծրագրի կողմնորոշման, մակարդակի ավարտի ու ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակների հասանելիության, ծրագրի տևողության, ինչպես նաև ազգային կրթական համակարգի կառուցվածքում կրթական աստիճանի և որակավորման դիրքի հետ: Լրացուցիչ չափանիշների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը նկարագրված է ԿԱԴ-ի գլուխ 4-ում:

5) ԿԱԴ-ի մակարդակում ընդգրկված այլ ծրագրերն իրենցից ներկայացնում են առավել քիչ բնորոշ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերը (օրինակ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը, «երկրորդ հնարավորության» ծրագրերը կամ մեծահասակների համար կրթական ծրագրերը), որոնք կարող են չհամապատասխանել ընդհանուր դասակարգման չափանիշներին (օրինակ` ընդունելության համար սահմանված տարիքը), սակայն ծրագրերի բովանդակության բարդության առումով լինեն համարժեք ԿԱԴ-ի տվյալ մակարդակի ծրագրերին: Այդ իսկ պատճառով այս ծրագրերը նույնպես դասակարգվում են ԿԱԴ-ի համապատասխան մակարդակում:

6) Կրթական ծրագրերի դասակարգումը բովանդակում է մանրամասնեցված ծածկագրեր` ԿԱԴ-Ծ մակարդակների համար, ինչպես նաև կատեգորիաներ և ենթակատեգորիաներ, որոնք ամրակցված են կրթական ծրագրերին:

7) Կրթության մակարդակի դասակարգումը բովանդակում է մանրամասնեցված ծածկագրեր ԿԱԴ-Մ մակարդակների համար, կատեգորիաներ և ենթակատեգորիաներ, որոնք ամրակցված են կրթական դասակարգումներին և կրթական ծրագրերի բարեհաջող ավարտի գնահատման նմանատիպ համակարգերին: Կրթության մակարդակի դասակարգման միջոցով որոշվում է նաև, թե որ դեպքերում է, որ կրթական որակավորումը դասակարգվում է ԿԱԴ-Ծ-ի համապատասխան մակարդակից տարբերվող այլ ԿԱԴ-Մ-ում, որի միջոցով սովորաբար ամրակցվում է տվյալ որակավորումը:

78. ԿԱԴ-ի 0 մակարդակի ծրագրերը կամ «նախադպրոցական կրթությունը», որպես կանոն, մշակվում է համակարգված մոտեցման հիման վրա` ուղղված փոքր տարիքի երեխաների ճանաչողական, ֆիզիկական, սոցիալական, հուզական զարգացման աջակցմանը և նրանց` ընտանեկան միջավայրից կտրված կազմակերպված ուսուցմանը ծանոթացնելուն: ԿԱԴ-ի 0 մակարդակում դասվում են փոքր տարիքի երեխաների կրթական ծրագրերը, որոնք ունեն նպատակային կրթական բաղադրիչ: Այս ծրագրերի նպատակն է զարգացնել երեխաների սոցիալ-հուզական հմտությունները, որոնք անհրաժեշտ են դպրոցում ուսման և ընդհանրապես հասարակական կյանքում: Այս ծրագրերը զարգացնում են նաև որոշ հմտություններ, որոնք անհրաժեշտ են երեխաներին ուսումնական գործընթացին նախապատրաստելու և տարրական կրթական ծրագրեր ընդունվելու համար:

79. ԿԱԴ-ի 0 մակարդակում պարտադիր չէ, որ ծրագրերը լինեն խիստ համակարգված, սակայն պետք է լինեն նախատեսված անվտանգ բնական միջավայրում կազմակերպված և նպատակաուղղված միասնական ուսումնական միջոցառումների իրականացման համար: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս երեխաներին, անձնակազմի և դաստիարակների ղեկավարությամբ, սովորելու այլ երեխաների հետ ինտերակտիվ հաղորդակցմանը` ստեղծագործական պարապմունքների և խաղերի միջոցով:

80. ԿԱԴ-ի 0 մակարդակի ծրագրերը նախատեսված են այն երեխաների համար, որոնք չեն հասել ԿԱԴ-ի 1-ին մակարդակն ընդունվելու տարիքին: Գոյություն ունի 0 մակարդակի ծրագրի երկու կատեգորիա. փոքր տարիքի երեխաների զարգացման ծրագրեր և նախադպրոցական կրթական ծրագրեր: Առաջին կատեգորիայի ծրագրերը մշակված են 0-2 տարիքի երեխաների, իսկ երկրորդ կատեգորիան` 3 տարեկանից մինչև տարրական կրթական ծրագրերի մեկնարկի միջակայքն ընկած տարիքային խմբի երեխաների համար:

81. ԿԱԴ-ի 0 մակարդակի ծրագրերը կարող են անվանվել տարբեր կերպ. օրինակ` փոքր տարիքի երեխաների կրթություն և զարգացում, խաղային դպրոց, նախադպրոցական կրթություն կամ նախնական կրթություն: Ինչ վերաբերում է այնպիսի հայտնի կրթական ծրագրերին, ինչպիսիք են ցերեկային խնամքի կենտրոնների, մանկապարտեզների, մսուրների և այլնի գործունեությունը, ապա անհրաժեշտ է, որպեսզի դրանք բավարարեն ԿԱԴ-ի 0 մակարդակի դասակարգման չափանիշներին ներկայացվող պահանջներին: Սույն մակարդակի ծրագրերի համար, տվյալների միջազգային համադրելիությունն ապահովելու նպատակով, կիրառվում է «նախադպրոցական կրթություն» տերմինը:

82. Փոքր տարիքի երեխաների կրթությունը բնութագրելու համար կարևոր են հետևյալ չափանիշները.

1) Հիմնական չափանիշներ.

ա. ծրագրի կրթական ուղղվածությունը (տե՛ս 83-րդ և 84-րդ կետերը),

բ. ինստիտուցիոնալ համատեքստը (տե՛ս 85-րդ կետը),

գ. երեխաների բնորոշ թիրախային տարիքը, որոնց համար նախատեսված է ծրագիրը (տե՛ս 80-րդ և 86-րդ կետերը),

դ. ծրագրի ինտենսիվությունը / տևողությունը (տե՛ս 88-րդ կետը):

2) Լրացուցիչ չափանիշներ.

ա. անձնակազմի որակավորումը (տե՛ս 89-րդ կետը),

բ. նորմատիվ իրավական հենքի առկայություն (տե՛ս 90-րդ կետը),

գ. սովորաբար պարտադիր կրթության մաս չի կազմում (տե՛ս 91-րդ կետը):

83. Փոքր տարիքի երեխաների զարգացման ծրագրի կրթական ուղղվածությունը բնութագրվում է որպես ուսումնական միջավայր, որը հիմնվում է տեսողական ընկալման և լեզվական ինքնարտահայտման վրա: Այս ծրագրերը նպաստում են ինքնադրսևորմանը` շեշտադրելով բովանդակային հաղորդակցության համար օգտագործվող բանավոր խոսքի զարգացումը: Դրանցում առկա են ակտիվ խաղի հնարավորություններ, որոնց նպատակը դաստիարակների հսկողությամբ և նրանց հետ ինտերակտիվ շփման միջոցով երեխաների շարժողական և կողմնորոշման հմտությունների զարգացումն է: Այն ծրագրերը, որոնցում բացառապես նախատեսված է երեխաների խնամքը (հսկողությունը, կերակրումը և առողջությանը հետևելը), չեն ներառվում ԿԱԴ-ում:

84. Նախադպրոցական կրթության կրթական ուղղվածությունը բնութագրվում է որպես հասակակիցների կամ դաստիարակների միջև ինտերակտիվ փոխգործակցություն, որի միջոցով երեխաները բարելավում են իրենց լեզվական և սոցիալական հմտությունները, զարգացնում տրամաբանական մտածողությունը, փաստարկման հմտությունները և հաղորդակցումը մտածված խոսքի միջոցով: Սույն համատեքստում երեխաներին ծանոթացնում են նաև այբուբենին և մաթեմատիկական հասկացություններին, ստեղծում են պայմաններ` շրջապատող աշխարհի ու շրջակա միջավայրի ուսումնասիրման համար: Դաստիարակների հսկողությամբ շարժողական հմտությունները զարգացնող խաղերի ու պարապմունքների անցկացումը (խաղերի և այլ գործողությունների միջոցով ֆիզիկական վարժությունները) հանդիսանում է հասակակիցների միջև սոցիալական փոխհարաբերությունները խթանելու և նրանց կարողությունները զարգացնելու միջոց, ինչն էլ հնարավորություն է տալիս ինքնուրույնության զարգացման և դպրոցին նախապատրաստվելու համար:

85. ԿԱԴ-ի 0 մակարդակի ծրագրերը սովորաբար իրականացնում են դպրոցական կամ այլ հաստատության հենքի վրա` երեխաների խմբի համար (օրինակ` ուսումնական կենտրոնում, բնակության վայրում կամ տնային պայմաններում): Ընտանեկան պարապմունքները, որոնք կարող են լինել նպատակաուղղված, սակայն «ծրագրից» դուրս կազմակերպված (օրինակ` ծնողների, այլ հարազատների կամ ընկերների կողմից երեխաների ոչ ֆորմալ ուսուցումը) ԿԱԴ-ի 0 մակարդակում չեն ներառվում:

86. ԿԱԴ-ի 0 մակարդակի շրջանակներում, փոքր տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերը նախատեսված են 0-ից 2 տարեկան երեխաների համար, իսկ նախադպրոցական կրթական ծրագրերը` 3 տարեկանից մինչև ԿԱԴ 1-ին մակարդակի սկիզբը տարիքային խմբի համար: Նախադպրոցական կրթության տարիքային վերին շեմը տեսականորեն կախված է ԿԱԴ-ի 1-ին մակարդակի` տարրական կրթական ծրագիր ընդունվելու տարիքից (տե՛ս 95-րդ կետը):

87. Դասակարգման ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել փոքր տարիքի երեխաների կրթության համակցված ծրագրերին, որոնք ներառում են ԿԱԴ-ի 0 մակարդակի երկու ենթակատեգորիաները (ուսումնական ծրագրերը 0 տարեկանից մինչև ԿԱԴ-ի 1-ին մակարդակը սկսելը): Մի քանի տարիների, փուլերի կամ ցիկլերի տևողություն ունեցող ծրագրերն անհրաժեշտ է դասակարգել հետևյալ կերպ. այն ծրագրերը, որոնք համապատասխանում են ԿԱԴ-ի 83-րդ կետի ծրագրի բովանդակության չափանիշներին, պետք է դասակարգել որպես փոքր տարիքի երեխաների կրթական ծրագիր, իսկ նրանք, որոնք համապատասխանում են ԿԱԴ-ի 84-րդ կետի ծրագրի բովանդակության չափանիշներին` որպես նախադպրոցական կրթություն: Իսկ այն դեպքում, երբ ծրագրի ներսում չկա սահմանազատում, ապա երկու կատեգորիաների դեպքում էլ դասակարգումը հիմնվում է մասնակիցների տարիքի վրա:

88. Միջազգային համադրելիության բարելավման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել ծրագրի նվազագույն ինտենսիվությունն ու տևողությունը: ԿԱԴ-ի շրջանակում դասակարգման համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական գործունեության ընթացքում կրթական ծրագրերը ունենան օրական առնվազն 2 ժամվա և տարեկան առնվազն 100 օրվա տևողություն:

89. Անհրաժեշտության դեպքում, կրթական ծրագրերի համար որպես լավագույն անուղղակի չափանիշ, հանդիսանում է դաստիարակների մանկավարժական որակավորումը, այնտեղ, որտեղ այդպիսի պահանջ առկա է: Այն անհրաժեշտ է տարբերակելու համար փոքր տարիքի երեխաների կրթությունը երեխայի խնամքից, որի համար չի պահանջվում հատուկ պատրաստված մանկավարժական անձնակազմ:

90. Կրթական ծրագրերի անուղղակի կամ միջնորդավորված չափանիշներ կարող են հանդիսանալ նաև ազգային համապատասխան մարմինների (օրինակ` կրթության ոլորտի քաղաքականություն իրականացնող պետական լիազոր մարմնի, կամ այլ կրթական գերատեսչության) կողմից հաստատված կարգավորման նորմատիվ իրավական ակտերի շրջանակի առկայությունը: Նման կարգավորումները կարող են ներառել ուղեցույցներ, կանոնակարգեր կամ հրահանգներ, որտեղ ներկայացված են դրույթներ փոքր տարիքի երեխաների ուսուցման հնարավորությունների վերաբերյալ:

91. Կրթական համակարգերում ԿԱԴ-ի 0 մակարդակի պարտադիր կրթությանն են վերաբերվում նաև այն ոչ պարտադիր կրթական ծրագրերը, որոնք մշակվել են դրանց մասնակից երեխաների համար` մինչև պարտադիր կրթության սկսելը` վերոհիշյալ չափանիշներին համապատասխան: Պարտադիր կրթության սկիզբը չի հանդիսանում բավարար չափանիշ ԿԱԴ-ի 0 և ԿԱԴ-ի 1-ին մակարդակների ծրագրերի տարբերակման համար, ինչը բնորոշ է որոշ կրթական համակարգերի:

92. ԿԱԴ-ի 0 և 1-ին մակարդակներն ընդգրկող կրթական ծրագրերի դասակարգումը հատուկ ուշադրության կարիք ունի: Այն կրթական համակարգերում, որտեղ փոքր տարիքի երեխաների կրթության մի մասը ներառված է տարրական կրթությունում, ապա ԿԱԴ-ի 0 մակարդակում պետք է դասակարգվեն միայն այն դասերը, էտապները կամ փուլերը, որոնք համապատասխանում են ԿԱԴ-ի 82-րդ կետում ներկայացված չափանիշներին: Իսկ նրանք, որոնք համապատասխանում են ԿԱԴ-ի 102-րդ կետում ներկայացված չափանիշներին, պետք է դասակարգվեն ԿԱԴ-ի 1-ին մակարդակում:

93. Եթե դասակարգման չափանիշների կիրառումը հնարավորություն չի տալիս հստակորեն սահմանազատելու ԿԱԴ-ի 0 և ԿԱԴ-ի 1-ին մակարդակները միմյանցից, ապա.

1) ԿԱԴ-ի 0 և ԿԱԴ-ի 1-ին մակարդակներն ընդգրկող փուլերով կազմակերպված ծրագրերի դեպքում. եթե փուլի ավարտը մոտ է երեխայի 6 տարեկանին, ապա այն պետք է համարել այդ մակարդակների միջև անցումային կետ:

2) ԿԱԴ-ի 0 և ԿԱԴ-ի 1-ին մակարդակներն ընդգրկող ծրագրերի փուլերով չտարանջատված լինելու դեպքում. այն դասարանների երեխաները, որոնք սովորում են մինչև 6 տարին լրանալը, պետք է դասակարգվեն ԿԱԴ-ի 0 մակարդակում, իսկ մնացած դասարաններում սովորողները` ԿԱԴ-ի 1-ին մակարդակում:

94. ԿԱԴ-ի 0 մակարդակում կրթական ծրագրերը տարբերակվում են մեկ` թիրախային տարիքային խմբի չափանիշով (տե՛ս 80-րդ կետը):

95. ԿԱԴ-ի 0 մակարդակը ներառում է անկախ տարիքից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կրթական ծրագրեր, որոնք համապատասխանում են ԿԱԴ-ի 82-րդ կետում ներկայացված չափանիշներին:

96. ԿԱԴ-ի 0 մակարդակի փոքր տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի համար նախատեսված է ԿԱԴ-ի 010 ծածկագիրը, իսկ 020-ը նախատեսված է նախադպրոցական կրթական ծրագրերի համար (տե՛ս 80-րդ կետը): Երրորդ նիշի մակարդակում դրանք ենթակատեգորիաների չեն տարանջատվում:

97. Ստացած կրթությունը դասակարգելիս ԿԱԴ-ի 0 մակարդակը (տարրական կրթությունից ցածր) կիրառվում է նրանց համար, ովքեր.

1) երբեք չեն հաճախել կրթական ծրագրին,

2) հաճախել են փոքր տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրի մի մասին (ԿԱԴ 0 մակարդակ),

3) հաճախել են տարրական կրթական ծրագրի մի մասին, սակայն հաջողությամբ չեն ավարտել ԿԱԴ-ի 1-ին մակարդակը (նախապես ԿԱԴ-ի 0 մակարդակը հաճախելով կամ չհաճախելով):

Նախադպրոցական և տարրական կրթության դասակարգման համար կիրառվող ծածկագրերը ներկայացված են աղյուսակ 4-ում:

98. ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ծրագրերը կամ տարրական կրթությունը, որպես կանոն, ուղղված են կարդալու, գրելու և մաթեմատիկայի հիմնական կարողություններ (այսինքն` գրագիտություն և համրում) սովորեցնելուն, ինչպես նաև ամուր հիմք ստեղծելու` գիտելիքների հիմնական ոլորտներն ուսումնասիրելու ու հասկանալու, անձնական ու սոցիալական զարգացումն ապահովելու և միջնակարգ կրթության առաջին փուլին նախապատրաստվելու համար: Սույն ուսուցումը նպատակաուղղված է նվազագույն մասնագիտացմամբ (եթե իհարկե այդպիսիք կան) հիմնարար բարդության մակարդակի կրթության ստացմանը:

99. ԿԱԴ-ի 1-ին մակարդակում կրթական միջոցառումները (հատկապես տարրական դասարաններում) հաճախ կազմակերպվում են բաժինների, նախագծերի կամ ուսուցման լայն ոլորտների շրջանակներում` կիրառելով ոչ թե առանձին առարկաների, այլ ուսուցման ինտեգրված մոտեցում: Սույն մակարդակի շրջանակներում դասավանդումը, սովորաբար, իրականացվում է մեկ ուսուցչի կողմից, որը պատասխանատու է տվյալ խմբում սովորողների համար և կազմակերպում է ուսուցման գործընթացը: Չնայած դրան, այստեղ, դասավանդման գործընթացին կարող են մասնակցել մեկից ավելի ուսուցիչներ, հատկապես` ծրագրի որոշ բաժինների կամ առարկաների դասավանդման մասով:

100. ԿԱԴ-ի 1-ին մակարդակ ընդունվելու միակ պահանջը տարիքն է: Մեծ մասամբ ընդունվողները պետք է լինեն ոչ պակաս քան 5 տարեկան և ոչ ավել քան 7 տարեկան` համապատասխան օրենսդրությամբ սահմանվող բնորոշ տարիքին: Այս մակարդակը սովորաբար տևում է վեց տարի, սակայն դրա տևողությունը կարող է տատանվել չորսից յոթ տարի: Տարրական կրթական ծրագրերը սովորաբար ավարտվում են 10-ից 12 տարեկանում (տե՛ս 109-112-րդ կետերը): Տարրական կրթական ծրագրերի ավարտից հետո երեխաները կարող են շարունակել ուսումը ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում (միջնակարգ կրթության 1-ին մակարդակ):

101. ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ծրագրերը անվանվում են տարբեր կերպ. օրինակ` նախնական կրթություն, տարրական կրթություն կամ հիմնական կրթություն (փուլ 1-ին կամ ցածր դասարաններ, եթե կրթական համակարգն ունի ԿԱԴ-ի 1-ին և 2-րդ մակարդակներն ընդգրկող միայն մեկ ծրագիր): Միջազգային մակարդակում տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ԿԱԴ-ի 1-ին մակարդակի համար կիրառվում է «տարրական կրթություն» տերմինը:

102. Տարրական կրթության սահմանման համար կարևոր են հետևյալ չափանիշները.

1) Հիմնական չափանիշներ.

ա. հիմնարար գիտելիքների, հմտությունների և կոմպետենցիաների պարբերական ուսուցում (տե՛ս 103-րդ կետը),

բ. ընդունելության բնորոշ տարիքը և տևողությունը (տե՛ս 100-րդ կետը),

գ. ուսուցումը, որը սովորաբար կազմակերպվում է մեկ ուսուցչի կողմից (տե՛ս 104-րդ կետը):

2) Լրացուցիչ չափանիշներ. հանդիսանում է պարտադիր կրթության մաս:

103. ԿԱԴ-ի 0 և 1-ին մակարդակների միջև ընկած սահմանը համընկնում է կրթության համակարգի այն անցումային կետի հետ, որտեղից սկսվում է ընթերցանության, գրագրության և մաթեմատիկայի համակարգված դասավանդումն ու ուսուցումը: Չնայած այն հանգամանքին, որ մինչ սույն ծրագիրը, ԿԱԴ-ի որոշ ծրագրեր կարող էին տալ ընթերցանության, գրագրության ու մաթեմատիկայի որոշակի հմտություններ, այնուամենայնիվ դրանց արդյունքում երեխաները հիմնովին չեն տիրապետում սույն ծրագրով նախատեսվող հիմնական հմտություններին, և, հետևաբար, դրանք բավարար չափով չեն համապատասխանում ԿԱԴ-ի 1-ին մակարդակում դասակարգման չափանիշներին: Նախադպրոցական կրթությունից տարրական կրթության անցման փաստը, որպես կանոն, արձանագրվում է ընդունելությամբ` պետության կողմից ընդունված, հատուկ նախատեսված տարրական ուսումնական հաստատություններ կամ ծրագրեր:

104. Մեկ հիմնական ուսուցիչը, սովորաբար, պատասխանատու է մի խումբ երեխաների համար և ապահովում է ուսումնական գործընթացը` կազմակերպելով այն ինտեգրված մոտեցմամբ` բաժիններով, նախագծերով կամ ուսուցման ընդլայնված ոլորտներով (մասնավորապես տարրական կրթության առաջին տարիներին): Այնուամենայնիվ, ուսումնական գործընթացի ընթացքում կարող են դասավանդել նաև այլ` հատկապես որոշակի առարկաների գծով մասնագիտացված ուսուցիչներ: ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ուսուցիչները սովորաբար ունենում են հիմնական առարկաների գծով մանկավարժական պատրաստվածություն: Ի տարբերություն ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ծրագրերում տարբեր առարկաներ կարող են դասավանդվել մեկից ավելի ուսուցիչների կողմից, որոնք ունեն այդ առարկաների գծով խորացված պատրաստվածություն:

105. ԿԱԴ-ի` 0 և 1-ին կամ 1-ին և 2-րդ մակարդակներում ներառված կրթական ծրագրերի դասակարգումն ունի առանձնահատուկ ուշադրության կարիք: Եթե տարրական կրթությունը ութ տարի կամ ավելի տևողությամբ կրթական ծրագրի մաս է, ԿԱԴ-ի 1-ին մակարդակում պետք է դասակարգվեն միայն 102-րդ կետում ներկայացված չափանիշներին համապատասխանող դասերը, փուլերը կամ ցիկլերը: Ցանկացած այլ դաս, փուլ կամ ցիկլ, որը համապատասխանում է 83-րդ կետում ներկայացված չափանիշներին, պետք է դասակարգվի որպես ԿԱԴ-ի 0 մակարդակ, իսկ 120-րդ կետում ներկայացված չափանիշներին համապատասխանողները` որպես ԿԱԴ-ի 2-րդ մակարդակ:

106. Եթե դասակարգման չափանիշները հստակ չեն սահմանազատում ԿԱԴ-ի 0 մակարդակը 1-ից (մեկի ավարտը մյուսի սկզբից), ապա դրանց տարանջատման համար կիրառվում են 93-րդ կետում ներկայացված լրացուցիչ չափանիշները:

107. Եթե դասակարգման չափանիշները հստակ չեն սահմանազատում ԿԱԴ-ի 1-ին և 2-րդ մակարդակները, ապա.

1) ԿԱԴ-ի 1-ին և 2-րդ մակարդակներն ընդգրկող, փուլերով կազմակերպված ծրագրերի համար` 1-ին և 2-րդ մակարդակների միջև անցումային կետը պետք է համարել այն փուլի ավարտը, որն առավել մոտ է ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից հետո ուսուցման 6-րդ տարվան:

2) ԿԱԴ-ի 1-ին և 2-րդ մակարդակներն ընդգրկող, փուլերով չտարանջատված ծրագրերի դեպքում` առաջին վեց տարիները պետք է դասակարգվեն ԿԱԴ-ի 1-ին մակարդակում, իսկ մնացած տարիները` ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում (տե՛ս 125-րդ կետը):

108. ԿԱԴ-ի 1-ին մակարդակի համար լրացուցիչ չափանիշները բացակայում են:

109. ԿԱԴ-ի 1-ին մակարդակը ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար ծրագրեր, եթե ծրագիրը անկախ մասնակցի տարիքից տրամադրում է ընթերցանության, գրագրության և մաթեմատիկայի հմտությունների ձևավորմանը միտված համակարգված կրթություն և ուսուցում:

110. ԿԱԴ-ի 1-ին մակարդակը ներառում է նաև երկրորդ հնարավորության կամ վերաինտեգրման ծրագրերը: Այդպիսի կրթական ծրագրերը սովորաբար նախատեսված են նրանց համար, ովքեր.

1) ուսումն անավարտ են թողել` մինչև տարրական կրթության ավարտը, որոնց հնարավորություն է տրվում վերադառնալ ուսմանը և ավարտել տարրական կրթությունը,

2) ավարտել են տարրական կրթությունը, բայց ցանկանում են ուսուցանվել կրթական ծրագրով կամ ձեռք բերել մասնագիտություն, որի համար դեռևս որակավորված չեն: Այսպիսի ծրագրի մասնակիցների տարիքը, սովորաբար, ԿԱԴ-ի 1-ին մակարդակի թիրախային խմբի մասնակիցներից ավելի մեծ է (սակայն մեծահասակ լինելը պարտադիր չէ):

111. ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ծրագրերին են դասվում նաև ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության շրջանակներում մեծահասակների և երիտասարդների համար նախատեսված գրագիտության ծրագրերը, որոնք իրենց բովանդակության բարդությամբ նման են տարրական կրթական ծրագրերին և նախատեսված են ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մասնակիցների տիպային տարիքից բարձր խմբի համար:

112. ԿԱԴ-ի 1-ին մակարդակի բոլոր կրթական ծրագրերը ծածկագրված են 100 ծածկագրով: Կատեգորիաները կամ ենթակատեգորիաների տարբերակումն երկրորդ կամ երրորդ նիշով, բացակայում է:

113. Ստացված կրթության մակարդակը ծածկագրելիս, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այն անհատներին, ովքեր հաճախել, սակայն չեն ավարտել տարրական կրթությունը:

114. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ծրագրերի ճանաչված որակավորումները, որոնք չեն ստացվել ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի լրիվ կամ մասնակի ավարտելու արդյունքում, դասակարգվում են ԿԱԴ-ի 1-ին մակարդակում (օրինակ. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի երկու տարուց պակաս տևողությամբ ծրագրերը կամ ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից հաշված ութ տարուց պակաս ընդհանուր տևողությամբ ծրագրերը):

115. Աղյուսակ 4-ում ներկայացված են միջնակարգ կրթության 1-ին փուլին վերաբերող որակավորումների և ԿԱԴ-ի 0 և 1-ին մակարդակների հետ կապված ստացված կրթության դասակարգման ծածկագրերը, որոնք բավարար չեն ԿԱԴ-ի 2-րդ մակարդակն ավարտած կամ ոչ լրիվ ավարտած համարելու համար:

 

Աղյուսակ 4. Ստացված կրթության դասակարգման ծածկագրերը` կապված ԿԱԴ-ի 0 և 1-ին մակարդակի հետ:

._____________________________________________________________________.

|   ԿԱԴ-Մ             |Կատեգորիա            |     Ենթակատեգորիա       |

|_____________________|_____________________|_________________________|

|0 |Տարրական          |01|Կրթական ծրագրին   |010|Կրթական ծրագրին երբեք|

|  |կրթությունից ցածր |  |երբեք չհաճախողներ |   |չհաճախողներ          |

|  |                  |__|__________________|___|_____________________|

|  |                  |02|Փոքր տարիքի       |020|Փոքր տարիքի երեխաների|

|  |                  |  |երեխաների վաղ     |   |վաղ կրթության որոշակի|

|  |                  |  |կրթության որոշակի |   |մաս                  |

|  |                  |  |մաս               |   |                     |

|  |                  |__|__________________|___|_____________________|

|  |                  |03|Փոքր տարիքի       |030|Փոքր տարիքի երեխաների|

|  |                  |  |երեխաների վաղ     |   |վաղ կրթության որոշակի|

|  |                  |  |կրթության որոշակի |   |մաս` առանց մակարդակի |

|  |                  |  |մաս` առանց        |   |ավարտի               |

|  |                  |  |մակարդակի ավարտի  |   |                     |

|__|__________________|__|__________________|___|_____________________|

|1 |Տարրական          |10|Տարրական          |100|Ներառյալ միջնակարգ   |

|  |կրթություն        |  |կրթություն        |   |կրթության 1-ին       |

|  |                  |  |                  |   |մակարդակի ճանաչված   |

|  |                  |  |                  |   |բարեհաջող ավարտը, որը|

|  |                  |  |                  |   |բավարար չէ մակարդակի |

|  |                  |  |                  |   |ավարտի կամ մակարդակի |

|  |                  |  |                  |   |մասնակի ավարտի համար |

._____________________________________________________________________.

 

116. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի կամ «միջնակարգ կրթության 1-ին մակարդակի» ծրագրերը, որպես կանոն, հիմնվում են ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ուսման արդյունքների վրա: Սովորաբար, այս փուլի կրթության նպատակը անհատի ողջ կյանքի ընթացքի համար ուսման և զարգացման գործընթացի հիմքեր դնելն է, որը կրթական համակարգերին հետագայում հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնելու կրթության ստացման հնարավորությունները: Որոշ կրթական համակարգեր ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում անհատներին արդեն կարող են առաջարկել մասնագիտական կրթական ծրագրեր` տալով անհրաժեշտ հմտություններ աշխատանքի տեղավորման համար:

117. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի կրթական ծրագրերը սովորաբար կազմակերպվում են ըստ ուսումնական ծրագրի, որն ունի առարկայական հստակ ուղղվածություն` հարցերի լայն շրջանակի վերաբերյալ տեսական հասկացությունների բացատրությամբ: Ի տարբերություն ԿԱԴ-ի 1-ին մակարդակի, այստեղ ուսուցիչները, սովորաբար, առանձին առարկաների մասով ունենում են մանկավարժական հատուկ պատրաստվածություն և դասավանդումն իրականացվում է մի քանի ուսուցիչների կողմից, ովքեր տիրապետում են դասավանդվող առարկաների գծով մասնագիտական գիտելիքների:

118. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակը սկսվում է ԿԱԴ-ի 1-ին մակարդակում չորսից յոթ տարի ուսանելուց հետո: ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ուսուցման ամենատարածված տևողությունը վեց տարի է: ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում ուսուցումը, սովորաբար, սկսվում է 10-13 տարեկանում (ամենատարածված տարիքը 12 տարեկանն է):

119. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում դասակարգված ծրագրերը կարող են անվանվել տարբեր կերպ. օրինակ` միջնակարգ դպրոց (առաջին փուլ` ցածր դասարաններ, եթե գոյություն ունի ԿԱԴ-ի 2-րդ և 3-րդ մակարդակներն ընդգրկող մեկ ծրագիր), կրտսեր միջնակարգ դպրոց կամ ավագ դպրոց: Եթե ծրագիրն ընդգրկում է ԿԱԴ-ի 1-ին և 2-րդ մակարդակները, հաճախ կիրառվում է տարրական դպրոց (ընդհանուր տարրական դպրոց) կամ հիմնական դպրոց (երկրորդ փուլ` բարձր դասարաններ) տերմինները: ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի կրթության տվյալների միջազգային համադրելիության ապահովման նպատակով կիրառվում է «միջնակարգ կրթության 1-ին մակարդակ» տերմինը:

120. Միջնակարգ կրթության 1-ին մակարդակը սահմանելու համար անհրաժեշտ են հետևյալ չափանիշները.

1) Հիմնական չափանիշներ.

ա. անցում առավել առարկայական ուղղվածություն ունեցող ուսուցմանը (տե՛ս 121-րդ կետը),

բ. ընդունելության պահանջները (տե՛ս 122-րդ կետը),

գ. ընդհանուր ուսման տևողությունը ԿԱԴ-ի 1-ին մակարդակից սկսած (տե՛ս 118-րդ կետը):

2) Լրացուցիչ չափանիշներ.

ա. ընդունելության բնորոշ տարիքը (տե՛ս 118-րդ կետը),

բ. դասավանդումը մասնագիտացված ուսուցիչների կողմից և նրանց որակավորումը (տե՛ս 124-րդ կետը),

գ. պարտադիր կրթություն:

121. ԿԱԴ-ի 1-ին և 2-րդ մակարդակների միջև ընկած սահմանը համընկնում է կրթական համակարգի անցումային կետի հետ, որտեղից սկսած հատուկ նշանակություն է տրվում առարկայական կողմնորոշմանը:

122. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակը պահանջում է ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ավարտ կամ արդեն ստացած կրթությունը կյանքի և աշխատանքային փորձի հետ համադրելու միջոցով ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի բովանդակությունը յուրացնելու ունակություն: Որոշ երկրներում ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի որոշ կամ բոլոր ծրագրերը ընդունվելու համար կարող է պահանջվել ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ավարտելը կամ դրա համար ունենալ անհրաժեշտ անցումային միավոր:

123. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակն ավարտվում է 8-ից 11 տարի անց` հաշված ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից, իսկ ուսման գումարային տևողությունը կազմում է 9 տարի: ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի վերջում մասնակիցների տարիքը կազմում է 14-ից 16 տարեկան (իսկ առավել հաճախ` 15 տարեկան):

124. ԿԱԴ-ի 1-ին մակարդակի հետ համեմատ ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում դասավանդող ուսուցիչներին ներկայացվող որակավորման պահանջները կարող են տարբերվել միմյանցից: ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում, նրանք, մանկավարժական որակավորմանը զուգահեռ ունենում են նաև մեկ կամ մի քանի առարկաների գծով մասնագիտական որակավորումներ: Բացի այդ, ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում ուսումնական գործընթացի կազմակերպումը կարող է տարբերվել ԿԱԴ-ի 1-ին մակարդակից, քանի որ, հաճախ, միևնույն դասարանում դասավանդում են մի քանի ուսուցիչներ, որոնք մասնագիտացված են մեկ կամ մի քանի ոլորտներում:

125. ԿԱԴ-ի 1-ին և 2-րդ կամ 2-րդ և 3-րդ մակարդակներն ընդգրկող կրթական ծրագրերը պահանջում են հատուկ ուշադրություն: Այն դասերը, փուլերը կամ ցիկլերը, որոնք համապատասխանում են 120-րդ կետում ներկայացված չափանիշներին, դասակարգվում են ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում: Նրանք, որոնք համապատասխանում են 102-րդ կետով ներկայացված չափանիշներին` ԿԱԴ-ի 1-ին մակարդակում, իսկ 142-րդ կետում ներկայացված չափանիշներին համապատասխանողները` ԿԱԴ-ի 3-րդ մակարդակում:

126. Եթե դասակարգման չափանիշները հստակ չեն սահմանազատում ԿԱԴ-ի առաջին մակարդակը երկրորդից (մեկի ավարտը մյուսի սկզբից), ապա դրանց տարանջատման համար կիրառվում են 107-րդ կետով նախատեսված չափանիշները:

127. Եթե դասակարգման չափանիշների կիրառումը հստակ չի սահմանազատում ԿԱԴ-ի 2-րդ և 3-րդ մակարդակները, ապա.

1) ԿԱԴ-ի 2-րդ և 3-րդ մակարդակներն ընդգրկող, փուլերով չտարանջատված ծրագրերի անցման կետը կարելի է համարել ուսուցման 9 տարին` հաշված ԿԱԴ-ի 1-ին մակարդակից,

2) ԿԱԴ-ի 2-րդ և 3-րդ մակարդակներն ընդգրկող, փուլերով չտարանջատված ծրագրերի դեպքում` ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ավարտից մինչև ինը տարվա ուսումնառության ավարտը (հաշված ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից) ընկած դասարանները դասակարգվում են ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում, իսկ մնացած տարիները վերաբերում են ԿԱԴ-ի 3-րդ մակարդակին (տե՛ս 147-րդ կետը):

128. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի կրթական ծրագրերը միմյանցից տարբերվում են երկու չափանիշներով.

1) ծրագրի ուղղվածություն (տե՛ս 129-րդ կետը),

2) մակարդակի ավարտ և ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակներին հասանելիություն (տե՛ս 130-րդ կետը):

129. ԿԱԴ-ի 41-րդ և 40-րդ կետերում ներկայացված են կրթական ծրագրերի ուղղվածության համապատասխանաբար երկու` ընդհանուր և մասնագիտական կատեգորիաների սահմանումները:

130. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի համար առանձնացվում են մակարդակի ավարտի և ավելի բարձր մակարդակներին հասանելիության հետևյալ չորս ենթակատեգորիաները.

1) ԿԱԴ-ի 2-րդ մակարդակն ավարտված չէ (հետևաբար առանց ուղիղ հասանելիության ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակներին). ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում երկու տարուց պակաս տևողությամբ կամ ութ տարուց շուտ ավարտվող (ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից հաշված) կարճ, վերջնական ծրագրեր կամ ծրագրերի հաջորդականություն: Դրանք չեն տալիս հասանելիություն ԿԱԴ-ի 3-րդ մակարդակին: Այսպիսի ծրագրերի բարեհաջող ավարտը դեռևս չի համարվում ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ավարտ:

2) ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի մասնակի ավարտ` առանց ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակներին ուղիղ հասանելիության. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի առնվազն երկու տարի տևողությամբ ծրագրեր, որոնց ամբողջական տևողությունը կազմում է ոչ պակաս քան ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից հաշված ութ տարի և որոնք կազմում են ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ծրագրերի հաջորդականության մաս, սակայն ըստ հաջորդականության վերջին ծրագիրը չեն: Այս ծրագրերը չեն տալիս ուղիղ հասանելիություն ԿԱԴ-ի 3-րդ մակարդակին: Այսպիսի ծրագրերի բարեհաջող ավարտը դիտարկվում է որպես ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի մասնակի ավարտ (քանզի հաջորդականության միայն եզրափակիչ ծրագրերի բարեհաջող ավարտն է ապահովում հասանելիություն ԿԱԴ-ի 3-րդ մակարդակին):

3) ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ավարտ` առանց ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակներին ուղիղ հասանելիության. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի առնվազն երկու տարի տևողությամբ ծրագրեր, որոնք ավարտվում են ութ տարուց ոչ շուտ (հաշված ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից), սակայն չեն տալիս հասանելիություն ԿԱԴ-ի 3-րդ մակարդակին: Այս ծրագրերը համարվում են վերջնական և դրանց բարեհաջող ավարտը դիտվում է որպես ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ավարտ:

4) ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ավարտ` ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակին ուղիղ հասանելիությամբ. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակին ուղիղ հասանելիություն տվող ցանկացած ծրագիր, անկախ դրա տևողությունից կամ ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից հաշված ամբողջական տևողությունից:

131. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակը ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերը, որոնք սկսվել են ԿԱԴ-ի 1-ին մակարդակից և մշակված են հիմնական ուսումնական գործընթացը կազմակերպելու և/կամ աշխատանքային հմտությունների ձևավորմանը նպաստելու համար:

132. Սույն մակարդակը ներառում է նաև միջնակարգ կրթության 2-րդ մակարդակի «երկրորդ հնարավորության» կամ վերաինտեգրման ծրագրերը, որոնք սովորաբար նախատեսված են նրանց համար, ովքեր.

1) մինչև միջնակարգ կրթության 1-ին մակարդակն ավարտելը թողել են դպրոցը` տարրական կրթությունն ավարտելուց հետո, որոնց հնարավորություն է տրվում վերադառնալ ուսմանը և ավարտել միջնակարգ կրթության 1-ին մակարդակը,

2) ավարտել են միջնակարգ կրթության 1-ին մակարդակը, բայց ցանկանում են ուսուցանվել կրթական ծրագրով կամ ձեռք բերել մասնագիտություն, որի համար դեռևս որակավորված չեն:

Այս ծրագրերի մասնակիցների տարիքը սովորաբար ավելի բարձր է, քան ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի համար նախատեսված թիրախային խմբի մասնակիցներինը:

133. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակը ներառում է նաև մեծահասակների համար նախատեսված կրթական ծրագրեր, որոնք իրենց բովանդակության բարդությամբ համարժեք են այդ մակարդակում դասակարգված կրթական ծրագրերին:

134. Երկու լրացուցիչ չափանիշներից մեկի` կատեգորիաների կիրառումը հնարավորություն է տալիս որոշել ծրագրի ուղղվածությունը, իսկ մյուսի` ենթակատեգորիաների կիրառումը` մակարդակի ավարտը և ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակին հասանելիությունը: Միջնակարգ կրթության 1-ին մակարդակի կրթական ծրագրերի ծածկագրերը ներկայացված են աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5. ԿԱԴ-ի 2 մակարդակի կրթական ծրագրերի ծածկագրերը:

 

._____________________________________________________________________.

|   Կատեգորիա              |          Ենթակատեգորիա                   |

|(ուղղվածություն)          |(մակարդակի ավարտ և  ԿԱԴ-ի ավելի բարձր     |

|                          |մակարդակին հասանելիություն)               |

|__________________________|__________________________________________|

|24|Միջնակարգ ընդհանուր    |241|Բավարար չէ մակարդակի ավարտի կամ       |

|  |կրթության 1-ին մակարդակ|   |մասնակի ավարտի համար` առանց միջնակարգ |

|  |                       |   |կրթության 2-րդ մակարդակին ուղիղ       |

|  |                       |   |հասանելիության                        |

|  |                       |___|______________________________________|

|  |                       |242|Բավարար է մակարդակի մասնակի ավարտի    |

|  |                       |   |համար` առանց միջնակարգ կրթության 2-րդ |

|  |                       |   |մակարդակին ուղիղ հասանելիության       |

|  |                       |___|______________________________________|

|  |                       |243|Բավարար է մակարդակի ավարտի համար`     |

|  |                       |   |առանց միջնակարգ կրթության 2-րդ        |

|  |                       |   |մակարդակին ուղիղ հասանելիության       |

|  |                       |___|______________________________________|

|  |                       |244|Բավարար է մակարդակի ավարտի համար`     |

|  |                       |   |միջնակարգ կրթության 2-րդ մակարդակին   |

|  |                       |   |ուղիղ հասանելիությամբ                 |

|__|_______________________|___|______________________________________|

|25|Միջնակարգ մասնագիտական |251|Բավարար չէ մակարդակի ավարտի կամ       |

|  |կրթության 1-ին մակարդակ|   |մասնակի ավարտի համար` առանց միջնակարգ |

|  |                       |   |կրթության 2-րդ մակարդակին ուղիղ       |

|  |                       |   |հասանելիության                        |

|  |                       |___|______________________________________|

|  |                       |252|Բավարար է մակարդակի մասնակի ավարտի    |

|  |                       |   |համար` առանց միջնակարգ կրթության 2-րդ |

|  |                       |   |մակարդակին ուղիղ հասանելիության       |

|  |                       |___|______________________________________|

|  |                       |253|Բավարար է մակարդակի ավարտի համար`     |

|  |                       |   |առանց միջնակարգ կրթության 2-րդ        |

|  |                       |   |մակարդակին ուղիղ հասանելիության       |

|  |                       |___|______________________________________|

|  |                       |254|Բավարար է մակարդակի ավարտի համար`     |

|  |                       |   |միջնակարգ կրթության 2-րդ մակարդակին   |

|  |                       |   |ուղիղ հասանելիությամբ                 |

._____________________________________________________________________.

 

135. Կրթության մակարդակները դասակարգելիս, ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի այն ճանաչված որակավորումները, որոնք բավարար չեն ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ավարտի կամ մասնակի ավարտի համար, դասակարգվում են որպես ԿԱԴ-ի 1-ին մակարդակ (տե՛ս աղյուսակ 4-ը):

136. Նմանապես, ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ճանաչված որակավորումները, որոնք բավարար չեն ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ավարտի կամ մասնակի ավարտի համար, դասակարգվում են ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում:

137. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում ստացված կրթության` միջնակարգ կրթության առաջին մակարդակի ծրագրերի և միջնակարգ կրթության երկրորդ մակարդակի որակավորումների հետ կապված դասակարգման ծածկագրերը, որոնք բավարար չեն մակարդակը ավարտած կամ ոչ լրիվ ավարտած համարելու համար, ներկայացված են աղյուսակ 6-ում:

 

Աղյուսակ 6. ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում ստացված կրթության հետ կապված դասակարգման ծածկագրերը:

 

._____________________________________________________________________.

|      Կատեգորիա            |            Ենթակատեգորիա                |

|  (ուղղվածություն)         |(մակարդակի ավարտ և  ԿԱԴ-ի ավելի բարձր    |

|                           |    մակարդակին հասանելիություն)          |

|___________________________|_________________________________________|

|10|Տարրական կրթություն     |100|Միջնակարգ կրթության 1-ին մակարդակի   |

|  |                        |   |ծրագրի ճանաչված բարեհաջող ավարտ, որը |

|  |                        |   |բավարար չէ մակարդակն ավարտելու կամ   |

|  |                        |   |մասնակի ավարտելու համար              |

|__|________________________|___|_____________________________________|

|24|Երկրորդային ընդհանուր   |242|Մակարդակի մասնակի ավարտ` առանց       |

|  |կրթության 1-ին մակարդակ |   |միջնակարգ կրթության 2-րդ մակարդակին  |

|  |                        |   |ուղիղ հասանելիության                 |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |243|Մակարդակի ավարտ` առանց միջնակարգ     |

|  |                        |   |կրթության 2-րդ մակարդակին ուղիղ      |

|  |                        |   |հասանելիության                       |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |244|Մակարդակի ավարտ` միջնակարգ կրթության |

|  |                        |   |2-րդ մակարդակին ուղիղ                |

|  |                        |   |հասանելիությամբ(1)                   |

|__|________________________|___|_____________________________________|

|25|Երկրորդային մասնագիտական|252|Մակարդակի մասնակի ավարտ` առանց       |

|  |կրթության 1-ին մակարդակ |   |միջնակարգ կրթության 2-րդ մակարդակին  |

|  |                        |   |ուղիղ հասանելիության                 |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |253|Մակարդակի ավարտ` առանց միջնակարգ     |

|  |                        |   |կրթության 2-րդ մակարդակին ուղիղ      |

|  |                        |   |հասանելիության                       |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |254|Մակարդակի ավարտ` միջնակարգ կրթության |

|  |                        |   |2-րդ մակարդակին ուղիղ                |

|  |                        |   |հասանելիությամբ(1)                   |

|_____________________________________________________________________|

|1) Ներառյալ միջնակարգ կրթության 2-րդ մակարդակի կրթական ծրագրի կամ դրա|

|մասի ճանաչված բարեհաջող ավարտը, որը բավարար չէ մակարդակի ավարտի կամ  |

|մասնակի ավարտի համար:                                                |

._____________________________________________________________________.

 

138. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ծրագրերը կամ «միջնակարգ կրթության երկրորդ մակարդակը», որպես կանոն, նախատեսված են միջնակարգ կրթությունն ավարտելու և դրա արդյունքում մասնագիտական կրթությանը նախապատրաստվելու և/կամ այնպիսի հմտությունների ձեռք բերման համար, որոնք հնարավորություն կտան աշխատանքի տեղավորման:

139. Այս մակարդակի ծրագրերը սովորողներին առաջարկում են առարկաների ավելի բազմաբնույթ, մասնագիտացված և խորացված ուսուցում, քան ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի ծրագրերը: Դրանք առավել տարբերակված են և տալիս են հնարավորությունների և ուղղությունների ավելի լայն ընտրություն: ՈՒսուցիչները սովորաբար ունեն ավելի բարձր որակավորում ըստ դասավանդվող առարկաների և մասնագիտական բնագավառների` հատկապես բարձր դասարաններում:

140. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակը սկսվում է ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ուսուցման սկզբից հաշված 8-11 տարի հետո: Որպես կանոն, մասնակիցները ուսուցման այս մակարդակ են անցնում 14-16 տարեկանում: ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ծրագրերը սովորաբար ավարտվում են ԿԱԴ-ի 1-ին մակարդակի ուսուցման սկզբից հաշված 12-13 տարի հետո (մոտավորապես մասնակիցների 17 կամ 18 տարեկանում), իսկ դրանց առավել տարածված ընդհանուր տևողությունը կազմում է 12 տարի: Սակայն միջնակարգ կրթության երկրորդ փուլի ավարտը տարբեր կրթական համակարգերում տարբերվում է միմյանցից և սովորաբար կազմում է 11-13 տարի` հաշված ԿԱԴ-ի 1-ին մակարդակում ուսուցման սկզբից:

141. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ծրագրերը կարող են անվանվել տարբեր կերպ. օրինակ` միջնակարգ դպրոց (երկրորդ փուլ կամ բարձր դասարաններ), ավագ դպրոց: Միջազգային մակարդակում համադրելիությունն ապահովելու նպատակով ԿԱԴ-ի 3-րդ մակարդակում կիրառվում է «միջնակարգ կրթության երկրորդ մակարդակ» տերմինը:

142. Միջնակարգ կրթության երկրորդ մակարդակը սահմանելու համար կարևորվում են հետևյալ չափանիշները.

1) Հիմնական չափանիշներ`

ա. միջնակարգ կրթության երկրորդ/ավարտական մակարդակ (տե՛ս 143-րդ կետը),

բ. ընդունելության պահանջները (տե՛ս 144-րդ կետը),

գ. ուսման ընդհանուր տևողությունը` սկսած ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից (տե՛ս 140-րդ կետը):

2) Լրացուցիչ չափանիշներ`

ա. առավել տարբերակված ծրագրեր` հնարավորությունների և ուղղությունների ավելի լայն ընտրությամբ (տե՛ս 145-րդ կետը)

բ. ուսուցիչների որակավորումը (տե՛ս 146-րդ կետը):

143. Միջնակարգ կրթության երկրորդ կամ ավարտական փուլի ծրագրերը կարող են վերաբերել ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ընդհանուր կամ միջին մասնագիտական ծրագրերին: Այդ ծրագրերի մի մասը ուղիղ հասանելիություն են տալիս դեպի ԿԱԴ-ի 4-րդ և/կամ 5-րդ, 6-րդ և 7-րդ մակարդակներ: Մի մակարդակից մյուսին անցման կետերը սահմանելիս անհրաժեշտ է ապահովել համապատասխանություն ընդհանուր և միջին մասնագիտական ուղղությունների միջև:

144. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակը պահանջում է միջնակարգ կրթության առաջին մակարդակի (ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի) ավարտ կամ արդեն ստացած կրթությունը կյանքի և աշխատանքային փորձի հետ համադրելու միջոցով ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի բովանդակությունը յուրացնելու ունակություն: ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի առանձին կամ բոլոր ծրագրեր ընդունվելու համար կարող է պահանջվել ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի համապատասխան որակավորման կամ որոշակի անցողիկ միավորի առկայություն:

145. Կրթական համակարգերում ԿԱԴ-ի երկրորդ մակարդակից երրորդին անցման կետն այն կետն է, որտեղից սկսած մասնակիցներին առաջարկվում են առանձին առարկաների կամ ոլորտների գծով առավել տարաբնույթ, մասնագիտացված և խորացված ուսուցմամբ ծրագրեր: Որպես կանոն այդպիսի ծրագրերը ավելի տարբերակված են` ուղղությունների և հնարավորությունների առավել լայն ընտրությամբ:

146. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ծրագրերում դասավանդողների որակավորումը կարող է տարբերվել ԿԱԴ-ի 2-րդ մակարդակի դասավանդողներից: ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի դասավանդողները դասավանդվող առարկաների մասով կարող են ունենալ ավելի բարձր որակավորումներ` ի լրումն մանկավարժական պատրաստվածության:

147. ԿԱԴ-ի 2-րդ և 3-րդ կամ ԿԱԴ-ի 3-րդ և 5-րդ մակարդակներն ընդգրկող կրթական ծրագրերը պահանջում են հատուկ ուշադրություն: ԿԱԴ-ի 3-րդ մակարդակում անհրաժեշտ է դասակարգել միայն այն դասերը, փուլերն ու ցիկլերը, որոնք համապատասխանում են 134-րդ կետում ներկայացված չափանիշներին: Նրանք, որոնք համապատասխանում են 120-րդ կետում ներկայացված չափանիշներին, դասակարգվում են ԿԱԴ-ի 2-րդ մակարդակում, իսկ 187-րդ կետում ներկայացվածներին համապատասխանողները` ԿԱԴ-ի 5-րդ մակարդակում:

148. Եթե դասակարգման չափանիշների կիրառումը թույլ չի տալիս հստակ սահմանազատել ԿԱԴ-ի 2-րդ մակարդակը 3-ից (մեկի ավարտը մյուսի սկզբից), ապա անհրաժեշտ է կիրառել 127-րդ կետում ներկայացված չափանիշները:

149. Եթե միևնույն կրթական համակարգում ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի մասնագիտական կրթական ծրագրերի տեսական տևողությունը երկու կամ ավելի տարով գերազանցում է ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ընդհանուր ծրագրի տեսական տևողությունը, ապա այդ ծրագիրը պետք է դիտարկել որպես միջնակարգ կրթության երկրորդ մակարդակ (ԿԱԴ-ի 3 մակարդակ) և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը (ԿԱԴ-ի 4-րդ մակարդակ) կամ մասնագիտական կրթության կարճաժամկետ փուլը (ԿԱԴ-ի 5-րդ մակարդակ) ներառող: Կախված բովանդակության բարդության աստիճանից, ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ընդհանուր ծրագրերի շրջանակներից դուրս եկող դասերը, փուլերն ու ցիկլերը, դասակարգվում են ԿԱԴ-ի 4-րդ կամ ԿԱԴ-ի 5-րդ մակարդակներում:

150. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի կրթական ծրագրերը միմյանցից տարբերվում են երկու չափանիշներով.

1) ծրագրի ուղղվածություն (տե՛ս 151-րդ կետը),

2) մակարդակի ավարտ և ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակներին հասանելիություն:

151. ԿԱԴ-ի 41-րդ և 40-րդ կետերում ներկայացված են ուղղվածության երկու կատեգորիաների` ընդհանուր և մասնագիտական կրթությունների վերաբերյալ սահմանումները:

152. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի համար առանձնացվում են մակարդակի ավարտի և ավելի բարձր մակարդակներին հասանելիության հետևյալ չորս ենթակատեգորիաները.

1) ԿԱԴ-ի 3-րդ մակարդակն ավարտված չէ (արդյունքում` առանց ԿԱԴ-ի 5-րդ, 6-րդ և 7-րդ մակարդակներում մասնագիտական կրթության առաջին ծրագրերին ուղիղ հասանելիության). ԿԱԴ-ի 3-րդ մակարդակում ոչ ավել քան 2 տարի տևողությամբ կամ ոչ ավել քան 11 տարի ընդհանուր տևողությամբ (հաշված ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից) վերջնական կարճ ծրագրեր (կամ դրանց հաջորդականություն): Դրանք չեն ապահովում ԿԱԴ-ի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մակարդակի ծրագրերին ուղիղ հասանելիություն: Սույն տեսակի ծրագրերի բարեհաջող ավարտը դեռևս չի դիտվում որպես ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ավարտ: Այս ծրագրերը չեն ապահովում նաև ԿԱԴ-ի 4-րդ մակարդակին ուղիղ հասանելիություն:

2) ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի մասնակի ավարտ` առանց ԿԱԴ-ի 5-րդ, 6-րդ և 7-րդ մակարդակների մասնագիտական կրթության առաջին ծրագրերին ուղիղ հասանելիության. տվյալ մակարդակում ոչ պակաս քան 2 տարի տևողությամբ և ոչ պակաս քան 11 տարի ընդհանուր տևողությամբ (հաշված ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից) ծրագրեր, որոնք հանդիսանում են ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ծրագրերի հաջորդականության մաս, սակայն ըստ հաջորդականության վերջին ծրագիրը չեն: Այս ծրագրերը չեն ապահովում ուղիղ հասանելիություն ԿԱԴ-ի 5-րդ, 6-րդ կամ 7-րդ մակարդակներին: Այսպիսի ծրագրերի բարեհաջող ավարտը դիտարկվում է որպես մակարդակի մասնակի ավարտ, քանզի ծրագրերի հաջորդականության մեջ միայն ավարտական ծրագրի բարեհաջող ավարտը կապահովեր ԿԱԴ-ի 5-րդ, 6-րդ կամ 7-րդ մակարդակներում մասնագիտական կրթության հասանելիությունը: Այս ծրագրերի բարեհաջող ավարտը ևս չի ապահովում ԿԱԴ-ի 4-րդ մակարդակին ուղիղ հասանելիություն:

3) ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ավարտ` առանց ԿԱԴ-ի 5-րդ, 6-րդ և 7-րդ մակարդակների մասնագիտական կրթության առաջին ծրագրերին ուղիղ հասանելիության. տվյալ մակարդակում ոչ պակաս քան 2 տարի տևողությամբ և ոչ պակաս քան 11 տարի ընդհանուր տևողությամբ (հաշված ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից) ծրագրեր: Այս ծրագրերը կարող են լինել ավարտական կամ կարող են ապահովել ուղիղ հասանելիություն ԿԱԴ-ի 4-րդ մակարդակին: Այսպիսի ծրագրերի ավարտը դիտվում է որպես ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի բարեհաջող ավարտ:

4) ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի ավարտ` ԿԱԴ-ի 5-րդ, 6-րդ և 7-րդ մակարդակների մասնագիտական կրթության առաջին ծրագրերին ուղիղ հասանելիությամբ. ԿԱԴ-ի 5-րդ, 6-րդ և 7-րդ մակարդակների մասնագիտական կրթության առաջին ծրագրերին ուղիղ հասանելիություն ապահովող ցանկացած ծրագիր` անկախ տվյալ մակարդակում ուսուցման տևողությունից կամ ԿԱԴ-ի 1-ին մակարդակի մեկնարկից հաշված ընդհանուր ուսուցման տևողությունից: Այսպիսի ծրագրերն ապահովում են ուղիղ հասանելիություն ԿԱԴ-ի 4-րդ մակարդակին:

153. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակը ներառում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերը, որոնք իրենց բովանդակության բարդությամբ համարժեք են ԿԱԴ-ի 3-րդ մակարդակում դասակարգված ծրագրերին:

154. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակում մասնագիտական կրթության երկրորդ փուլի ծրագրերը կարող են ներառվել այն դեպքերում, երբ երկրորդ փուլի ավարտին անցումային կետերը` հիմնականում, ընդհանուր ուղղություններով, համապատասխանում են կրթական համակարգի կողմից առաջարկվող մյուս մակարդակների միջև անցումային կետերին:

155. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակը ներառում է նաև միջնակարգ կրթության երկրորդ մակարդակի «երկրորդ հնարավորության» կամ վերաինտեգրման ծրագրերը: Նման ծրագրերը նախատեսված են այն անձանց համար, ովքեր.

1) թողել են դպրոցը մինչև միջնակարգ կրթության երկրորդ մակարդակն ավարտելը, որոնց հնարավորություն է տրվում վերադառնալ ուսուցմանը և ավարտել միջնակարգ կրթության երկրորդ մակարդակը,

2) ավարտել են միջնակարգ կրթության 2-րդ մակարդակը, բայց ցանկանում են ուսուցանվել կրթական ծրագրով կամ ձեռք բերել մասնագիտություն, որի համար դեռևս որակավորված չեն:

Այս ծրագրերի մասնակիցները, սովորաբար, ավելի տարիքով են, քան ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի համար նախատեսված թիրախային խմբի մասնակիցները:

156. Այս մակարդակը ներառում է նաև մեծահասակների համար կրթական ծրագրեր, որոնք իրենց բովանդակության բարդությամբ համարժեք են այս մակարդակում արդեն դասակարգված ծրագրերին:

157. Երկու լրացուցիչ չափանիշներից մեկի` կատեգորիաների կիրառումը հնարավորություն է տալիս որոշել ծրագրի ուղղվածությունը, իսկ մյուսի` ենթակատեգորիաների կիրառումը` մակարդակի ավարտը և ԿԱԴ-ի ավելի բարձր մակարդակին հասանելիությունը: Տարբեր երկրների կրթական համակարգերում ուղղվածության, մակարդակի ավարտի և հասանելիության ոչ բոլոր համադրումներն ունեն լայն կիրառություն: Աղյուսակ 7-ում ներկայացված են միջնակարգ կրթության երկրորդ փուլի` ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի կրթական ծրագրերի դասակարգման ծածկագրերը:

 

Աղյուսակ 7. ԿԱԴ-ի 3-րդ մակարդակի կրթական ծրագրերի դասակարգման ծածկագրերը:

 

._____________________________________________________________________.

|      Կատեգորիաներ         |            Ենթակատեգորիաներ             |

|  (ուղղվածություն)         |(մակարդակի ավարտ և  հասանելիություն ԿԱԴ-ի|

|                           |        ավելի բարձր մակարդակին)          |

|___________________________|_________________________________________|

|34|Երկրորդային ընդհանուր   |341|Բավարար չէ մակարդակի ավարտի կամ      |

|  |կրթության երկրորդ       |   |մասնակի ավարտի համար` առանց          |

|  |մակարդակ                |   |հետմիջնակարգ ոչ երրորդային կամ       |

|  |                        |   |մասնագիտական կրթությանը ուղիղ        |

|  |                        |   |հասանելիության                       |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |342|Բավարար է մակարդակի մասնակի          |

|  |                        |   |ավարտի համար` առանց հետմիջնակարգ ոչ  |

|  |                        |   |երրորդային կամ մասնագիտական          |

|  |                        |   |կրթությանը ուղիղ հասանելիության      |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |343|Բավարար է մակարդակի ավարտի համար`    |

|  |                        |   |առանց մասնագիտական կրթությանը ուղիղ  |

|  |                        |   |հասանելիության, սակայն հետմիջնակարգ  |

|  |                        |   |ոչ երրորդային կրթությանը ուղիղ       |

|  |                        |   |հասանելիության հնարավորությամբ       |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |344|Բավարար է մակարդակի ավարտի համար`    |

|  |                        |   |ուղիղ մասնագիտական կրթությանը        |

|  |                        |   |հասանելիությամբ և  հետմիջնակարգ ոչ   |

|  |                        |   |երրորդային կրթությանը ուղիղ          |

|  |                        |   |հասանելիության հնարավորությամբ       |

|__|________________________|___|_____________________________________|

|35|Երկրորդային մասնագիտական|351|Բավարար չէ մակարդակի ավարտի կամ      |

|  |կրթության երկրորդ       |   |մասնակի ավարտի համար` առանց          |

|  |մակարդակ                |   |հետմիջնակարգ ոչ երրորդային կամ       |

|  |                        |   |մասնագիտական կրթությանը ուղիղ        |

|  |                        |   |հասանելիության                       |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |352|Բավարար է մակարդակի մասնակի ավարտի   |

|  |                        |   |համար` առանց հետմիջնակարգ ոչ         |

|  |                        |   |երրորդային կամ մասնագիտական          |

|  |                        |   |կրթությանը ուղիղ հասանելիության      |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |353|Բավարար է մակարդակի ավարտի համար`    |

|  |                        |   |առանց մասնագիտական կրթությանը ուղիղ  |

|  |                        |   |հասանելիության և  հետմիջնակարգ ոչ    |

|  |                        |   |երրորդային կրթությանը ուղիղ          |

|  |                        |   |հասանելիության հնարավորությամբ       |

|  |                        |___|_____________________________________|

|  |                        |354|Բավարար է մակարդակի ավարտի համար`    |

|  |                        |   |մասնագիտական կրթությանը ուղիղ        |

|  |                        |   |հասանելիությամբ և  հետմիջնակարգ ոչ   |

|  |                        |   |երրորդային կրթությանը ուղիղ          |

|  |                        |   |հասանելիության հնարավորությամբ       |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
02.06.2021
N 353-Ն
Հրաման