Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՅԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՅԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 օգոստոսի 2000 թվականի N 32

 

27. ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՅԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բյուջետային հատկացումների բաշխումների շրջանակներում կոմունալ ծառայությունների դիմաց գոյացած պարտավորությունների հաշվառման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2000 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բյուջետային հատկացումների բաշխումների շրջանակներում կոմունալ ծառայությունների դիմաց (էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղուց օգտվելու և այլ կոմունալ ծախսեր) 2000 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ գոյացած պարտքերի վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված տվյալներն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դրանք ամփոփել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2000
N 32
Արձանագրային որոշում