Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2021 թվականի N 732-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`

1. Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների` 2021 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) 2021 թվականի հուլիսի 17-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող` զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2021 թվականի հուլիսի 17-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին` աջակցել մանկական առողջարարական ճամբարներին` երեխաների, ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի հուլիսի 9-ի

N 732-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Տերտերյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի

նախագահ)

 

Գ. Իսախանյան  - ՀՀ վարչապետի օգնական

 

    Գ. Սիմոնյան    - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

տեղակալ

 

Տ. Ստեփանյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

    Ա. Սահակյան    - ՀՀ Կոտայքի մարզպետ

 

    Գ. Այվազյան    - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման

                     գլխավոր վարչության պետ

 

    Ա. Իվանյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                     նախարարության տարածքային կառավարման վարչության

                     տարածքային զարգացման պլանավորման բաժնի պետ

                     (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.07.2021
N 732-Ա
Որոշում