Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 օգոստոսի 2000 թվականի N 33

 

29. ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Տավուշի մարզպետին` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 20-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզերում (առաջնահերթ` Տավուշի մարզում) հրետակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման ծրագիր:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Նոյեմբերյանի տարածաշրջանի Վերին Քյուրփլու, Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Այրում, Պտղավան և Դեղձավան բնակավայրերի խմելու ջրի մատակարարման վերականգնման հարցի քննարկման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` լուծել մաքսային ձևակերպումները «Բենտոնիտ» բաց բաժնետիրական ընկերությունում իրականացնելու հարցը:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`

ա) 14-օրյա ժամկետում Իջևանի քաղաքապետի և շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկել «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության մանկապարտեզի շենքն Իջևանի քաղաքային համայնքին հատկացնելու հարցը` այն որպես մանկապարտեզ օգտագործելու համար, և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված առաջարկություն.

բ) 14-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Այրումի գլխավոր քաղաքաշինական հատակագծի կազմման վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ազատամուտում հողերի սեփականաշնորհում իրականացնելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել դպրոցների ուսումնական ծախսերի ֆինանսավորման ժամանակացույց.

բ) 7-օրյա ժամկետում ապահովել Այրումի ամբուլատորիայի, Վերին Կարմիր աղբյուրի և Ներքին Կարմիր աղբյուրի, Բագրատաշենի N 1 և Վարագավանի դպրոցների ամրացման աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով առաջացած պարտքերի մարումը:

7. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համայնքների ցանկն ըստ առաջնայնության կադաստրային գնահատման աշխատանքներն սկսելու համար:

8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Պառավաքարի հեռախոսահանգույցն ապահովել հեռախոսավարով:

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Գ. Մարտիրոսյանին` Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկերի, դրամաշնորհների և այլ միջոցների բանակցային փուլում քննարկել այդ միջոցներն առաջնային կարգով սահմանամերձ մարզերին, համայնքներին տրամադրելու հնարավորությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2000
N 33
Արձանագրային որոշում