Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

Ք. Երևան

    15 հուլիսի 2021թ.                           ԲԴԽ-48-Ո-Կ-17

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՎԻՐՎԱԾ 15.07.2021 ԹՎԱԿԱՆԻ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահի պաշտոնակատար                       Գ. Ջհանգիրյանի,

 

մասնակցությամբ`

    անդամներ                                    Գ. Բեքմեզյանի,   

                                                Դ. Խաչատուրյանի,

                                                Մ. Մակյանի,      

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ս. Միքայելյանի,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Ս. Չիչոյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

Արդարադատության նախարարի

պաշտոնակատարի

պարտականությունները

    կատարող                                     Ք. Գրիգորյանի,

 

Արդարադատության նախարարի

    պաշտոնակատարի ներկայացուցիչ                 Ն. Զեյնալյանի,

 

Արդարադատության նախարարի

    պաշտոնակատարի ներկայացուցիչ                 Դ. Գասպարյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

    դատավոր                                     Դ. Գրիգորյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

    դատավորի ներկայացուցիչ                      Ս. Սահակյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

    դատավորի ներկայացուցիչ                      Գ. Մելիքյանի,

 

    քարտուղարությամբ`                           Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գ. Բեքմեզյանի և Ս. Միքայելյանի միջնորդությունը` լրացուցիչ ապացույց պահանջելու մասին, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ այն ենթակա է բավարարման, քանի որ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է որպես լրացուցիչ ապացույց ուսումնասիրել նաև ArmDaily լրատվական կայքում հրապարակված հարցազրույցի ձայնագրությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ համարեց ArmDaily լրատվական կայքից պահանջել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցազրույցի ձայնագրությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատավորից, կարգապահական վարույթը հարուցած մարմնից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու ներկայացնել հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք տվյալ անձանց ազդեցության ոլորտում են` սահմանելով ժամկետ դրանք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու համար, իսկ որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ներկայացնել կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաև` հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

Հաշվի առնելով, որ անհնարին է առանց նշված լրացուցիչ ապացույցի ուսումնասիրման Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը` Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում հետաձգել սույն գործով նիստը:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

ArmDaily լրատվական կայքից պահանջել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցազրույցի ձայնագրությունը:

2. ArmDaily լրատվական կայքին ձայնագրությունը տրամադրելու համար սահմանել 5-օրյա ժամկետ:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 15.07.2021 թվականի նիստը հետաձգել և նշանակել 26.07.2021թ.` ժամը 15:00-ին:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

    ԱՆԴԱՄՆԵՐ                               Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

                                           Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

                                           Մ. ՄԱԿՅԱՆ

                                           Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

                                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

                                           Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

                                           Ս. ՉԻՉՈՅԱՆ

                                           Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 16 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
15.07.2021
N ԲԴԽ-48-Ո-Կ-17
Որոշում