Սեղմել Esc փակելու համար:
2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-40-Ո-70

2021թ.

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով 2021 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելված 1-ի 65-րդ կետով, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 6-ի թիվ ԲԴԽ-29-Ո-48 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով անցկացված վիճակահանության արդյունքները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. 2021 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով` հետևյալ կազմով.

 

1) Դատավոր անդամներ`

ա) Մնացական Հարությունյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

բ) Անդրանիկ Մնացականյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

գ) Արշակ Վարդանյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

դ) Աննա Մաթևոսյան - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

ե) Մանվել Շահվերդյան - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ):

 

2) Իրավաբան գիտնական անդամներ`

ա) Տաթևիկ Սուջյան (համաձայնությամբ),

բ) Առնոլդ Վարդանյան (համաձայնությամբ):

 

2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը` Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. հունիսի 15

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 16 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
15.07.2021
N ԲԴԽ-40-Ո-70
Որոշում