030.0677.220900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Արմեն Արտավազդի ԱԲԱՂՅԱՆԻՆ - Ռուսաստանի Դաշնության ատոմային
էներգիայի նախարարության ատոմային
էլեկտրակայանների շահագործման
համառուսաստանյան գիտահետազոտական
ինստիտուտի տնօրեն
Բորիս Վասիլիի ԱՆՏՈՆՈՎԻՆ - «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր
տնօրենի տեղակալ
Վալենտին Ալեքսեյի ԶՎԵՐԵՎԻՆ - «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի տնօրինության
ղեկավար ատոմային էլեկտրակայանների
շահագործման գծով (հետմահու)
Վալերի Ալեքսեյի ՄԵԺՈՒԵՎԻՆ - Էլեկտրոստալ քաղաքի «Մեքենաշինական
գործարան» բաց բաժնետիրական ընկերության
գլխավոր տնօրեն
Լև Դմիտրիի ՌՅԱԲԵՎԻՆ - Ռուսաստանի Դաշնության ատոմային
էներգիայի նախարարի առաջին տեղակալ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 սեպտեմբերի 2000 թ.
ՆՀ-677