Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 5-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 03.12.2019Թ. ԹԻՎ 25-Լ ԵՎ ԹԻՎ 26-Լ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը կազմակերպելու և անմիջական հսկողություն իրականացնելու նպատակով, հիմք ընդունելով «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 11.06.2018թ. թիվ 751-Լ որոշման 20-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման ցանկը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 03.12.2019թ. «ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և նրա տեղակալների միջև բաշխելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի 14.07.2018թ. թիվ 2-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Լ և «ՀՀ ոստիկանության գործունեության առանձին բնագավառներում իրականացվող աշխատանքների համակարգման վերաբերյալ» թիվ 26-Լ հրամանները:

3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

1 փետրվարի 2020թ.

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

ժամանակավոր պաշտոնակատարի

2020 թ. փետրվարի 1-ի

թիվ 5-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ

 

1. ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Հովհաննիսյան.

 

Բնագավառներ. ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեություն, ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության աջակցության ապահովում, ոստիկանության ստորաբաժանումների գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն, ծառայողական կարգապահության և օպերատիվ-ծառայողական գործունեության նկատմամբ ընդհանուր վերահսկողություն, հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն, կադրային քաղաքականության մշակում ու վարում, հասարակայնության հետ կապեր և ԶԼՄ-ների հետ համագործակցություն, գործավարության կազմակերպում, գաղտնիության ռեժիմի ապահովում, հանցավորության պետական վիճակագրության և տեղեկատվական հաշվառումների վարում, հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, համայնքային ոստիկանության գործունեության համակարգում, զորահավաքային աշխատանքներ և քաղաքացիական պաշտպանություն, լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպում, տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման իրականացում, վարորդական վկայականների տրամադրում, ձերբակալված ու կալանավորված անձանց ուղեկցման կազմակերպում, հաշվառված անչափահասների մշտադիտարկում և ընտանիքում բռնության կանխարգելում:

 

Ստորաբաժանումներ. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, օպերատիվ-փնտրողական վարչություն, ներքին անվտանգության վարչություն, կադրային քաղաքականության վարչություն, գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, ինֆորմացիոն կենտրոն, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, պարեկային ծառայություն:

 

Գործառույթներ. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

 

2. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Հ. Բաբայան.

 

Բնագավառ. ՀՀ ոստիկանության զորքերի գործունեության կազմակերպում և ղեկավարում:

 

Ստորաբաժանում. ՀՀ ոստիկանության զորքեր:

 

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

 

3. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Վ. Մովսիսյան.

 

Բնագավառներ. Կազմակերպական գործունեություն, միջազգային համագործակցություն (բացառությամբ` Ինտերպոլի գծով և իրավական փոխօգնության հարցերով միջազգային համագործակցության), արարողակարգի ապահովում, հերթապահ մասերի գործունեության կազմակերպում, ձերբակալված ու կալանավորված անձանց պահման կազմակերպում, ոստիկանությունում ստացված կանչերին, հաղորդումներին և ահազանգերին պատշաճ արձագանքման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների արդյունավետ կառավարման կազմակերպում, իրավաստեղծ գործունեություն, վարչաիրավական գործունեություն, դատական ներկայացուցչության ապահովում, հետաքննության կազմակերպում, կրթական գործունեություն, ՀՀ քաղաքացիության, օտարերկրացու կացության կարգավիճակի, մուտքի վիզայի տրամադրման, ընտրողների ռեգիստրի վարման հարցերով վարչարարության կազմակերպում, մարտական և ֆիզիկական պատրաստականություն, ֆինանսական գործունեություն, հաշվապահական հաշվառում, ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովություն, գնումների կազմակերպում, գերատեսչական գույքի կառավարում, ներքին աուդիտի կազմակերպում, բժշկական օգնության կազմակերպում, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ:

 

Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության շտաբ, իրավաբանական վարչություն, անձնագրային և վիզաների վարչություն, ոստիկանության կրթահամալիր, օպերատիվ կառավարման կենտրոն, մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժին, ֆինանսաբյուջետային վարչություն, տնտեսական վարչություն, բժշկական վարչություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն:

 

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

 

4. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Ա. Մարտիրոսյան.

 

Բնագավառներ. օբյեկտների պետական պահպանություն, ոստիկանության ինտերպոլի գծով և իրավական փոխօգնության հարցերով միջազգային համագործակցություն, փորձաքննությունների և գիտատեխնիկական հետազոտությունների կատարում:

 

Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո, փորձաքրեագիտական վարչություն:

 

Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:

 

(հավելվածը փոփ. 06.08.2020 թիվ 27-Լ, 14.09.2021 թիվ 42-Լ, 23.01.2023 թիվ 3-Լ հրամաններ)

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 1 փետրվարի 2020 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
01.02.2020
N 5-Լ
Հրաման