Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20215.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 հուլիսի 2021 թվականի N 215

 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ԱԱՀ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է սահմանամերձ գոտում: ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում ԱԱՀ վճարելու պարտավորություն կազմակերպության մոտ առաջանում է, թե՞ ոչ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 269-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի,

- 269-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից,

- 270-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի,

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարություն):

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ հաշվարկվում ու վճարվում է օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան:

Միաժամանակ, ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունից ՀՀ տարածք ապրանքների ներմուծման մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը և օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում պետական բյուջե վճարել այդ ապրանքների ներմուծման մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.07.2021
N 215
Իրազեկման թերթիկ