ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2021 թվականի N 1177-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 22-ի
N 1177-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._________________________________________________________________________.
|NN |Ավտոմե- |Պետհա- |Թո- |Նույնացման համարը|Սկզբնական |Հաշվեկշռային |
|ը/կ|քենայի |մարա- |ղարկ- |(VIN) |արժեքը (դրամ)|արժեքը |
| |մակնիշը |նիշը |ման | | |(դրամ) |
| | | |տարե- | | | |
| | | |թիվը | | | |
|___|________|_______|______|_________________|_____________|_____________|
|1. |MERCEDES|175LL50|2015թ |WDB9066571P131297|23.900.000.00|13.947.797.63|
| |-BENZ | | | | | |
| |SPRINTER| | | | | |
| |516 CDI | | | | | |
._________________________________________________________________________.
7#.9»