Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2021 թվականի N 796-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի կողմից առաջարկվող համապատասխան լուծումները` ճանապարհային քարտեզի տեսքով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի հուլիսի 28-ի

N 796-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Ղուլարյան  - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (խմբի ղեկավար)

 

    Ա. Նազարյան    - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Գ. Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

Գ. Շախբազյան  - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային

անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

 

Հ. Մարտիրոսյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

 

    Հ. Ավագյան     - Առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

 

Գ. Ավետիսյան  - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

 

Վ. Գևորգյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական

անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

Խ. Մարտիրոսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի

վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի

ժ/պ

 

    Ա. Անտոնյան    - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման

                     վարչության պետ

 

Ն. Բարսեղյան  - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային

համագործակցության և կառուցապատման ներդրումային

ծրագրերի վարչության խորհրդական

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.07.2021
N 796-Ա
Որոշում