ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2021 թվականի N 1244-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «ՖՎ և Գ» և «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (այսուհետ` ընկերություններ) սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` սահմանելով, որ դրանց պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածների ցանկերում ընդգրկված ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 29-ի
N 1244-Ա որոշման
ՑԱՆԿ 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._____________________________________________________________________.
|NN |Մակնիշը |Թողարկման |Նույնականացման համարը |
|ը/կ| |տարեթիվը | |
|_____________________________________________________________________|
| «ՖՎ և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
| (գր. N 33.110. 00900) |
|_____________________________________________________________________|
|1. |VAZ 21214 (ՎԱԶ 21214) |2004թ. |XT A21214041745428 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 29-ի
N 1244-Ա որոշման
ՑԱՆԿ 2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Մակնիշը |Թողարկման|Նույնականացման համարը |
|ը/կ| |տարեթիվը | |
|_____________________________________________________________________|
| «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
| (գր. N 69.110.00283) |
|_____________________________________________________________________|
|1. |FORD TRANSIT 2.2 TD |2013թ. |WFOXXXTTFXDM17721 |
| |(ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ 2.2 TD) | | |
|___|_______________________________|_________|_______________________|
|2. |FORD TRANSIT 350 L 2.2 TD |2013թ. |WF0XXXTTFXDU86702 |
| |(ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ 350 L 2.2 TD) | | |
._____________________________________________________________________.