Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՌԱԿՈՂՄ ՀԱ ...

 

 

041.0647.260900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2000 թվականի N 647

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի սեպտեմբերի 28-29-ը Երևանում Հայաստանի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև եռակողմ համագործակցության շրջանակներում տարածքային պլանավորման և շինարարության կոմիտեի անդրանիկ նիստի անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համատեղ ապահովել նիստի նախապատրաստումն ու անցկացումը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել հյուրերի (10 մարդ) դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նիստի արտասահմանյան մասնակիցներին տրամադրել Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 2277900 (երկու միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար ինը հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.09.2000
N 647
Որոշում