Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2021 թվականի N 942-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «ՋՍՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Պարույր Սևակի 51/2 շենք, 298 հասցեի բազմաբնակարան շենքի պոմպակայանը 12.7 քառ. մետր մակերեսով, 2036054.00 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22012021-01-0222) և պոմպակայանի սարքավորումները 9044333.33 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով` համաձայն N 1 հավելվածի, «Գրանդ Քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի հատման կետից մինչև Արշակունյաց 56 հատվածի կոյուղագիծը 290 մետր երկարությամբ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29032021-01-0320) և 11 դիտահորերը` ընդհանուր 36173119 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում, ընկերությունների տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո չորսամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 27.08.2021 թիվ 1390-Ա որոշում)

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 10-ի

N 942-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 51/2 ՇԵՆՔԻ 298 ՀԱՍՑԵԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Նկարագրություն             |Չափման|Քանակ|Գինը (դրամ)  |Գումարը (դրամ,|

|   |                           |միավոր|     |             |առանց ԱԱՀ-ի)  |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|1. |Պոմպակայան                 |      |     |             |2,036,054     |

|_________________________________________________________________________|

|                    Ջրամատակարարման սարքավորումներ                       |

|_________________________________________________________________________|

|2. |Կենտրոնախույս ինվերտորային |հատ   |3    |1,898,791.67 |5,696,375.00  |

|   |պոմպ Grundfos CME 10-5     |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|3. |Թվային տվիչ MBS 3000, 0-16 |հատ   |3    |43,333.33    |130,000.00    |

|   |bar                        |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|4. |Գնդիկավոր փական արտաքին և  |հատ   |6    |13,750.00    |82,500.00     |

|   |ներքին պարուրակներով SS 316|      |     |             |              |

|   |1 1/2» Vector              |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|5. |Անցում փոխարկիչ 1 1/2»     |հատ   |6    |12,917.67    |77,500.00     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|6. |Հետադարձ կափույր թաթիկավոր |հատ   |3    |12,750.00    |38,250.00     |

|   |SS 316 1 1/2» Vector       |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|7. |Կցաշուրթ DN 100 Vector     |հատ   |8    |6,250.00     |50,000.00     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|8. |Փական բատերֆլայ LUG DN 100 |հատ   |4    |17,750.00    |71,000.00     |

|   |Vecto                      |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|9. |Զտիչ ջրի ցանցավոր          |հատ   |1    |35,875.00    |35,875.00     |

|   |կցաշուրթավոր DN 100 Vector |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|10.|Բաք ճնշումային 36լ. (36D)  |հատ   |2    |18,333.33    |36,666.67     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|11.|Գնդիկավոր փական ներքին     |հատ   |4    |3,666.67     |14,666.67     |

|   |պարուրակավոր SS 316 1»     |      |     |             |              |

|   |Vector                     |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|12.|Գնդիկավոր փական ներքին     |հատ   |4    |1,916.67     |7,666.67      |

|   |պարուրակավոր SS 316 1/2»   |      |     |             |              |

|   |Vector                     |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|13.|Ցածր ճնշման ռելե 0-8 bar   |հատ   |2    |20,833.33    |41,666.67     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|14.|Ճնշաչափ 0-10 bar           |հատ   |2    |5,666.67     |11,333.33     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|15.|Կոլեկտոր երեք տեղ DN 100   |հատ   |2    |90,000.00    |180,000.00    |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|16.|Պոմպերի հենարան            |հատ   |1    |70,833.33    |70,833.33     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|17.|Կենտրոնախույս պոմպ Pedrollo|հատ   |2    |655,812.50   |1,311,625.00  |

|   |2 CP40/200                 |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|18.|Ղեկավարման վահանակ         |հատ   |1    |420,000.00   |420,000.00    |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|19.|Բարձր ճնշման ռելե 0-16 բառ |հատ   |2    |35,000.00    |70,000.00     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|20.|Փական բատերֆլայ LUG DN 65  |հատ   |4    |11,000.00    |44,000.00     |

|   |Vector                     |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|21.|Հետադարձ կափույր երկփեղկ DN|հատ   |2    |7,333.33     |14,666.67     |

|   |65 Vector                  |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|22.|Կցաշուրթ DN 65 Vector      |հատ   |4    |4,583.33     |18,333.33     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|23.|Կցաշուրթ DN 100 Vector     |հատ   |8    |6,250.00     |50,000.00     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|24.|Փական բատերֆլայ LUG DN 100 |հատ   |4    |17,750.00    |71,000.00     |

|   |Vecto                      |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|25.|Զտիչ ջրի ցանցավոր          |հատ   |1    |35,875.00    |35,875.00     |

|   |կցաշուրթավոր DN 100 Vector |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|26.|Բաք ճնշումային 200լ        |հատ   |1    |108,333.33   |108,333.33    |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|27.|Գնդիկավոր փական ներքին     |հատ   |4    |3,666.67     |14,666.67     |

|   |պարուրակավոր SS 316 1»     |      |     |             |              |

|   |Vector                     |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|28.|Գնդիկավոր փական ներքին     |հատ   |4    |1,916.67     |7,666.67      |

|   |պարուրակավոր SS 316 1/2»   |      |     |             |              |

|   |Vector                     |      |     |             |              |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|29.|Ցածր ճնշման ռելե 0-8 bar   |հատ   |2    |20,833.33    |41,666.67     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|30.|Ճնշաչափ 0-10 bar           |հատ   |2    |5,666.67     |11,333.33     |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|31.|Կոլեկտոր երկու տեղ DN 100  |հատ   |2    |105,000.00   |210,000.00    |

|___|___________________________|______|_____|_____________|______________|

|32.|Պոմպերի հենարան            |հատ   |1    |70,833.33    |70,833.33     |

|__________________________________________________________|______________|

|Ընդամենը`                                                 |11,080,387.33 |

._________________________________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 27.08.2021 թիվ 1390-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 10-ի

N 942-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ՇԱՀԱՄԻՐՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 56 ՀԱՏՎԱԾԻ ԿՈՅՈՒՂԱԳԾԻ ԵՎ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N |Նկարագրությունը      |Տրամագիծը (մմ)|Երկարությունը |Ընդհանուր     |

|  |                     |              |(գծմ)         |հաշվեկշռային  |

|  |                     |              |              |արժեքը        |

|  |                     |              |              |(դրամ)        |

|__|_____________________|______________|______________|______________|

|1 |       2             |      3       |        4     |      5       |

|__|_____________________|______________|______________|______________|

|1.|CH-8 մակնիշի         |400           |290           |24636994      |

|  |պոլիէթիլենային       |              |              |              |

|  |խողովակներ           |              |              |              |

|__|_____________________|______________|______________|______________|

|2.|7 հատ դիտահոր        |1000          |-             |7954700       |

|__|_____________________|______________|______________|______________|

|3.|3 հատ դիտահոր        |1500          |-             |1666536       |

|__|_____________________|______________|______________|______________|

|4.|1 հատ դիտահոր        |2000          |-             |1914889       |

|______________________________________________________|______________|

|Ընդհանուրը`                                           |36173119      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2021
N 942-Ա
Որոշում