Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1262-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների համաձայն հաշվետու տարվա շահույթը կազմել է 62,849,377,113 դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2021 թվականի մայիսի 20-ի թիվ 1/21 ԾՕՀ-Ա որոշմամբ կատարվել են համապատասխան մասհանումներ` 20/80 տոկոս հարաբերակցությամբ, և 62,849,377,113 դրամ շահույթի 80 տոկոսը` 50,279,501,690 դրամ, ուղղվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի մարմանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1882-Ա որոշման հիման վրա տրամադրված 66,055,948,691 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 15,776,447,001 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձնի 66,055,948,691 դրամ անվանական արժեքով, ԿԲ-20 (KB-20) սերիայի, 00046 համարակալմամբ, 2020 թվականի դեկտեմբերի 10-ի կազմման ամսաթվով գանձապետական հասարակ մուրհակը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2021
N 1262-Ա
Որոշում