Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20226.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 օգոստոսի 2021 թվականի N 226

 

ՀՀ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ ենթակետին համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ ասելով, արդյո՞ք պետք է հասկանալ e-invoicing համակարգով, կատարված գործարքին վերաբերող, հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի դուրսգրման ամսաթիվը, թե՞ գործարքին վերաբերող այլ փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը: Օրինակ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ստացված ծառայության համար ստացել է ինվոյս 100 եվրո ընդհանուր արժեքով ոչ ռեզիդենտ կազմակերպությունից, որի դուրսգրման ամսաթիվը 01.06.2021 թ.-ն է: Այդ գործարքի մասով ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը e-invoicing համակարգով 05.06.2021 թ.-ին դուրս է գրում մատակարարի անունից հարկային հաշիվ: ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկելիս ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է 100 եվրոն բազմապատկի 05.06.2021 թ.-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված ՀՀ դրամի փոխարժեքով, թե՞ 01.06.2021թ.-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված ՀՀ դրամի փոխարժեքով:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրսգրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)` ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

- 55-րդ հոդվածով սահմանված են` նույն հոդվածով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթի տեսակները, այդ փաստաթղթերում պարտադիր ներառման ենթակա տվյալները,

- 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում են գործարքի կողմ համարվող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը կամ մշտական հաստատությունը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում նաև` ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ մշտական հաստատության կողմից,

- 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման, ինչպես նաև այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից)` ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն` որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները:

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության մատուցած ծառայություններից ձևավորվող ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է տվյալ գործարքի մասով ԱԱՀ վճարող համարվող ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից հարկային հաշվի դուրսգրման ամսաթվի դրությամբ` ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Ընդ որում` որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.08.2021
N 226
Իրազեկման թերթիկ