Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

7 սեպտեմբերի 2000 թվականի N 38

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականի հունիս ամսից սկսված բնակլիմայական բացառիկ անբարենպաստ պայմանների հետևանքով գյուղատնտեսության բնագավառում ստեղծված աղետալի իրավիճակը և ելնելով դրա հաղթահարման անհետաձգելի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից`

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների վերացման միջոցառումների ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների վերացման համար ներքին ռեզերվների օգտագործման հնարավորությունների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների վերացման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով դիմել արտասահմանյան երկրներին, ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ 3. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում ներկայումս ստեղծվել է

արտակարգ ծանր վիճակ: Ընթացիկ տարվա հունիսի կեսերից մինչև այժմ առկա

օդի բարձր ջերմաստիճանը, մթնոլորտային տեղումների խիստ անբավարար

քանակը հանգեցրել են տևական երաշտի ու սակավաջրության: Արդյունքում

վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը և սպասվում է բերքի մեծ

կորուստ, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

. ՀՀ հիդրոօթերևութաբանական ծառայության տվյալներով հանրապետության

տարածքում 2000 թ. հուլիսին օդի ջերմաստիճանը բազմամյա միջինի համեմատ

զգալիորեն բարձր է եղել: Եթե հունիսին արձանագրվել է բազմամյա միջինից

2-4 աստիճան ցածր ջերմություն, ապա հուլիսին հակառակը, բարձր է եղել 5

աստիճանով: Վերջին հարյուրամյակում նմանատիպ տևական բարձր ջերմաստիճան

(40 աստիճանից բարձր) չի արձանագրվել:

 

. Կտրուկ կերպով նվազել է մթնոլորտային տեղումների քանակը և այն

հուլիսին հանրապետության ամբողջ տարածքում մոտ է եղել 0-ին, իսկ օդի

հարաբերական խոնավությունը էապես իջել և Արարատյան հարթավայրում

նույնիսկ հասել է մինչ 17-18 տոկոսի, որը համարվում է վտանգավոր սահման

բույսերի աճի ու զարգացման համար:

 

. ՀՀ հիդրոօթերևութաբանական ծառայության պաշտոնական կանխատեսումների

համաձայն 2000 թ. օգոստոսին ևս, չնայած առաջին տասնօրյակում օդի

ջերմաստիճանի որոշ նվազմանը, կպահպանվեն գյուղատնտեսության համար նշված

անբարենպաստ պայմանները: Օդի ամսական միջին ջերմաստիճանը 1-2 աստիճան

բարձր կլինի բազմամյա միջինից, որը կզուգորդվի մթնոլորտային տեղումների

զգալիորեն պակաս քանակով: Ինչպես հուլիսին, այնպես էլ օգոստոսին

սպասվում են խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է`

պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության

ուժեղացումով:

 

. Հանրապետության գետերի ելքերը բազմամյա միջին տվյալների համեմատությամբ

2000 թ. նվազել են` հյուսիսային շրջաններում 10-15, հարավային

շրջաններում 45-50 տոկոսով:

 

3. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 

. Հանրապետությունում ոռոգման համար հիմնական դեր խաղացող երկու`

Սևան-Հրազդան և Ախուրյան-Արաքս համակարգերում, մինչև ոռոգման շրջանի

ավարտը պլանային ջրառը կազմում է 597 մլն խմ: Եթե հաշվի առնենք բացառիկ

երաշտը (որը 20 տոկոսով կավելացնի ջրի պահանջը), ապա փաստորեն

պահանջվող ջրի ծավալը նշված համակարգերում կկազմի 716 մլն խմ: Ստեղծված

իրավիճակում մինչև ոռոգման շրջանի ավարտը այդ համակարգերում ջրի

փաստացի քանակությունը կկազմի ընդամենը 494 մլն խմ, կամ 223 մլն խմ-ով

(31.1 տոկոսով) պակաս:

 

. Նշված համակարգերում ոռոգման ջրի պակասը հնարավոր է համարել հետևյալ

ճանապարհներով.

 

. Սևան-Հրազդան համակարգում - Ապահովել 190 մլն խմ ջրի բացթողումը

Սևանա լճից` համաձայն համապատասխան ժամանակացույցի: Առավելագույն

հզորությամբ աշխատեցնել գոյություն ունեցող պոմպակայանները, որի համար

կպահանջվի 27 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա (491 մլն դրամ ընդհանուր

արժեքով): Հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի Սևանա լճից լրացուցիչ բաց

թողնել 55 մլն խմ ջուր և մնացած տարբերությունը լրացնել

կոլեկտորադրենաժային ցանցերի ջրերի հաշվին և խորքային հորերն

աշխատեցնելու միջոցով:

 

. Ախուրյան-Արաքս համակարգում - Արփի լճից 20 մլն խմ ջուր փոխադրել

Ախուրյանի ջրամբար, ինչպես նաև օգտագործել Ախուրյան-Արաքս գետերի 168

մլն խմ ջրերը: Բացի այդ, հնարավոր է 60 խորքային հորերի վերագործարկման

միջոցով օգտագործել 18 մլն խմ ջուր և 28 մլն խմ էլ` շարժական պոմպերի

միջոցով օգտագործել կոլեկտորադրենաժային ցանցերի ջրերը: Այս խնդիրների

լուծման պայմաններում նույնիսկ նշված համակարգում պակասը կկազմի 58 մլն

խմ:

 

4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով հանրապետությունում մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերից հիմնականում վնասվել են հացահատիկը, կարտոֆիլը, կերային տարածությունները, բանջարեղենը և բոստանը:

 

Աշնանացան ցորեն (100 հազ. հա) - Հանրապետության լեռնային և

նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը հիմնականում գտնվում է լրիվ

հասունացման փուլում: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում տեղումների

բացակայությունը և օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմը զուգորդվել է

հատիկալիցի փուլին և խիստ բացասաբար անդրադարձել բերքի կազմավորման վրա:

 

Գարնանացան գարի (81.6 հազ. հա) - Հանրապետության լեռնային և

նախալեռնային շրջաններում գարնանացան գարու մոտ բազմամյա միջին նորմայից

8-10 օր շուտ դիտվել է կաթնային հասունացում: Նույն պատճառներով բույսերի

ցողունները մնացել են գաճաճ և անհնար է դարձել կոմբայնային բերքահավաքը,

իսկ հատիկները չմշակված են ու ոչ լիարժեք:

 

Կարտոֆիլ (33.9 հազ. հա) - Լեռնային և հյուսիսային նախալեռնային

շրջաններում կարտոֆիլի մոտ դիտվել է ծաղկման վերջը: Բարձր ջերմային

ռեժիմը և չոր եղանակային պայմանները համընկել են կարտոֆիլի

պալարագոյացման փուլին, որի հետևանքով անջրդի հողատարածություններում

հողում խոնավության պաշարները չեն բավարարում պալարների նորմալ զարգացման

համար, իսկ ոռոգելի հողատարածություններում բարձր ջերմաստիճանի

հետևանքով պալարագոյացումը զուգորդվում է կարտոֆիլի այլասերման

երևույթներով, որը բացասաբար կազդի ինչպես պարենային, այնպես էլ

սերմացու կարտոֆիլի քանակի և որակի վրա:

 

Բանջարա-բոստանային մշակաբույսեր (23.6 հազ. հա) - Բարձր ջերմաստիճանի

հետևանքով նշված մշակաբույսերի մոտ դադարել են ծաղկման և փոշոտման

գործընթացները և բերքի զգալի կորուստներ են սպասվում:

 

Միամյա և բազմամյա խոտաբույսերը և անասունների արածեցման պայմանները - Հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվում են խոտհունձի աշխատանքները: Հովտային շրջաններում երկրորդ խոտհունձից հետո ցանովի խոտաբույսերը գտնվում են աճման շրջանում: Եղանակային պայմանները պատճառ են դառնում դրանց չորացման համար:

Անասունների արածեցման համար չոր և շոգ եղանակը հանդիսանում է խանգարիչ հանգամանք: Առկա է անասունների սուր վարակիչ հիվանդությունների լայն տարածման վտանգը:

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

 

Երաշտի հետևանքները հանրապետության բուսաբուծության ոլորտում բնորոշվում են հետևյալ տվյալներով.

 

. Հանրապետության մարզերում կատարված ուսումնասիրություններից պարզվել է,

որ հացահատիկային մշակաբույսերի 181.6 հազ. հա տարածքներից երաշտի

հետևանքով հնարավոր չի լինի հատիկի համար հնձել 36.5 հազ. հա, որի

հաշվով բերքի կորուստը կկազմի 64.0 հազ. տոննա: Հացահատիկայինների

մնացած տարածքներում ևս սպասվում են մեծ կորուստներ, որոնք առանձին

տարածաշրջաններում (Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում)

հասնում են մինչև 70 տոկոսի: Ընդհանուր առմամբ հանրապետությունում

հացահատիկի կորուստը կկազմի ավելի քան 100 հազ. տոննա, որի արժեքը

կկազմի 7.3 մլրդ դրամ ավելի քան 13.3 մլն ԱՄՆ դոլար (հավելված 1):

 

. Երաշտի հետևանքները զգալի են նաև կարտոֆիլի, բանջարա-բոստանային,

կերային մշակաբույսերի վրա.

 

- Գարնանային կանխատեսումների գնահատականներով սպասվում էր 428 հազ.

տոննա կարտոֆիլի համախառն արտադրություն: Երաշտի բացասական ազդեցության

հետևանքով այն կրճատվել է և կարտոֆիլի բերքի սպասվող ծավալը կկազմի

338.0 հազ. տոննա, կորուստը` շուրջ 90.0 հազ. տոննա, որն արժեքային

արտահայտությամբ կազմում է 5.7 մլրդ դրամ կամ 10.4 մլն ԱՄՆ դոլար:

Կարտոֆիլի բերքի առավել կորուստներ սպասվում են Գեղարքունիքի, Լոռու և

Տավուշի մարզերում (հավելված 2).

 

- Կանխատեսումներով բանջարանոցային մշակաբույսերի բերքի քանակը 2000 թ.

պետք է կազմեր 450 հազ. տոննա, սակայն երաշտի հետևանքով կորուստը

կկազմի շուրջ 70.0 հազ. տոննա, վնասի չափը` 3.2 մլրդ դրամ կամ 5.8 մլն

ԱՄՆ դոլար: Բերքի կորուստները հատկապես զգալի են Արմավիրի և Արարատի

մարզերում (հավելված 3).

 

- Բոստանային մշակաբույսերի բերքի կորուստը կկազմի 6.5 հազ. տոննա, վնասի

չափը` շուրջ 0.5 մլրդ դրամ կամ 0.9 մլն ԱՄՆ դոլար, որի 70.5 տոկոսը

բաժին է ընկնում Արմավիրի և 20 տոկոսը` Արարատի մարզին (հավելված 4).

 

- Բնական խոտհարքներից, բազմամյա և միամյա խոտերի ցանքերից երաշտի

հետևանքով կորուստը կարող է հասնել մինչև 116.4 հազ. տոննա

կերամիավորի: Վնասի արժեքային արտահայտությունը կկազմի` շուրջ 3.0

մլրդ դրամ կամ 5.4 մլն ԱՄՆ դոլար: Այն առավել մեծ է Գեղարքունիքի,

Լոռու և Սյունիքի մարզերում (հավելված 5).

- Երաշտը իր անդառնալի ազդեցությունն է ունեցել նաև բնական արոտավայրերի

վրա: Երաշտից տուժել են ավելի քան 172 հազ. հա արոտներ, և սպասվող

կորուստները կազմում են շուրջ 60 հազ. տոննա կերամիավոր` շուրջ 2.0

մլրդ դրամ կամ 3.6 մլն ԱՄՆ դոլար արժեքով (հավելված 6):

 

. Կերային մշակաբույսերի կորուստները իրենց բացասական ազդեցությունը

կունենան նաև անասնապահական մթերքների արտադրության ծավալների վրա,

քանի որ հանրապետության անասնաբուծությունը հիմնականում գործում է

տեղական անասնակերի ոլորտի վրա (հավելված 7):

 

. Այսպիսով, տևական երաշտի ու սակավաջրության հետևանքով հանրապետության

գյուղատնտեսությունում 2000 թ. սպասվում են լուրջ կորուստներ:

Ստեղծված իրավիճակում անհետաձգելի լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու

դեպքում կծառանան տնտեսական, սոցիալական ու քաղաքական լուրջ

հիմնախնդիրներ, որոնք հղի են անցանկալի ծանր հետևանքներով.

- կտրուկ կերպով կկրճատվեն գյուղատնտեսական արտադրության ծավալները և

միայն երկրագործությունում ուղղակի կորուստները կկազմեն շուրջ 22.0 մլրդ

դրամ կամ 40.0 մլն ԱՄՆ դոլար.

- հանրապետության գյուղացիական տնտեսությունները, զրկված լինելով

շրջանառու միջոցների համալրման հնարավորություններից, ի վիճակի չեն

լինի լուծելու արտակարգ իրավիճակի հետ կապված լրացուցիչ

նյութատեխնիկական միջոցների ձեռք բերման և արտադրական գործընթացների

կազմակերպման խնդիրները.

- քանի որ տեղական արտադրության հաշվին բավարարվում է սննդամթերքի

նկատմամբ հանրապետության բնակչության պահանջարկի 60-65 տոկոսը, ուստի

լուրջ խնդիրներ կարող են ծագել բնակչության պարենամատակարարման, և

պարենամատակարարման, և ընդհանրապես, հանրապետության պարենային

անվտանգության առումով.

- կկրճատվեն գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կնվազի

հանրապետության բնակչության ընդհանուր կենսամակարդակը, որի արդյունքում

կբարդանա բնակչության սոցիալական վիճակը:

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ՈՒ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

. Հանրապետության գյուղատնտեսությունում առաջացած ծայրահեղ բարդ

իրավիճակը պահանջում է մշակել և իրականացնել արտակարգ միջոցառումների

ծրագիր և առաջնահերթ կերպով լուծել հետևյալ անհետաձգելի խնդիրները.

1. Հաշվի առնելով հացահատիկայինների զգալի կորուստը` կապված աշնանացան

ցորենի ցանքերի վնասվելու և ոչնչանալու հետ, աշնանացանի աշխատանքների

կատարման համար իրականացնել լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ.

. Գյուղացիական տնտեսություններին տրամադրել անհրաժեշտ լրացուցիչ

ռեսուրսներ` այդ թվում`

- սերմացուների պակասի լրացման համար - 5.0 հազ. տոննա,

750 մլն դրամ արժեքով

    - թունանյութեր (ախտահանիչներ)       - 90 տոննա,

                                      250 մլն դրամ արժեքով

    - ֆոսֆորական պարարտանյութեր         - 25 հազ. տոննա,

                                      70.0 մլն դրամ արժեքով

    - վառելիքա-քսանյութեր               - 4.0 հազ. տոննա,

                                      600.0 մլն դրամ արժեքով

         Ընդամենը -    1700.0 մլն դրամ (3.1 մլն ԱՄՆ դոլար):

 

2. Արտակարգ միջոցառումներ իրականացնել սակավաջրության դեմ: Ջրային

տնտեսության բնագավառում ծառացած անհետաձգելի խնդիրների լուծումը

անհրաժեշտ է իրականացնել Արարատի և Արմավիրի մարզերում,

կենսագործելով հետևյալ միջոցառումները.

 

. Կիրառել կազմակերպչական միջոցառումներ` մարզպետարաններում ստեղծել

ոռոգման հարցերի շտաբ, որը հիմնականում պետք է վերահսկի միջտնտեսային

և միջհամայնքային ջրաբաշխմանը, պարտադիր գիշերային ջրումների

կատարմանը, ջրի կորուստների կանխմանը:

. Գոյություն ունեցող պոմպակայանները լրիվ հզորությամբ օգտագործելու

միջոցով ապահովել լրացուցիչ 55 մլն խմ ջրի մատակարարումը 4583 հա-ի

վրա: Վերջինիս համար կպահանջվի լրացուցիչ 27 մլն կվտ. ժամ

էլեկտրաէներգիա 491 մլն դրամ արժեքով:

. Հանրապետության Արմավիրի մարզի 10 համայնքների 40 խորքային հորերի

վերագործարկումը, որը կապահովի 12 մլն խմ լրացուցիչ ջուր 2800 հա-ի

վրա: Կպահանջվի 132.0 մլն դրամ ներդրում, 3 մլն կվտ. ժամ լրացուցիչ

էլեկտրաէներգիա 75 մլն դրամ արժեքով:

. Արմավիրի և Արարատի մարզերի 6 համայնքների 20 հատ խորքային հորերի

կահավորումը, որը կապահովի 6 մլն խմ լրացուցիչ ջուր 1600 հա-ի վրա:

Կպահանջվի 33 մլն դրամ ներդրում, 1.5 մլն կվտ. ժամ լրացուցիչ

էլեկտրաէներգիա 37.5 մլն դրամ արժեքով:

. Նույն երկու մարզերից 10 համայնքների 2000 հա հողատարածքների ոռոգում`

կոլեկտորադրենաժային ցանցերի ջրի հաշվին` շարժական պոմպերի միջոցով:

Դրա համար կպահանջվի ձեռք բերել 25 հատ շարժական պոմպ 41 մլն դրամ

գումարով, 562 տոննա վառելիք 112 մլն դրամ արժեքով:

. Ցինկապատ խողովակների ձեռք բերում 5 կմ երկարության, 5.5 մլն դրամ

արժեքով:

. Նշված երկու ոռոգման համակարգերից դուրս հանրապետության մնացած

համակարգերում գործող պոմպակայանների էլեկտրաէներգիայի լիմիտը 16 մլն

կվտ. ժամ ավելացման ճանապարհով հնարավոր կլինի ապահովել լրացուցիչ 35

մլն խմ ջրի մատակարարումը, որի համար կպահանջվի 291 մլն դրամ:

 

. Սակավաջրության դեմ պայքարի միջոցառումների համար ընդամենը կպահանջվի

1217 մլն դրամ կամ 2.2 մլն ԱՄՆ դոլար:

 

3. Մոբիլիզացնել հանրապետության ներքին ռեսուրսները և դրանք

նպատակաուղղել ինչպես նշված միջոցառումների իրականացմանը, այնպես էլ

հնարավոր կորուստների կրճատմանը:

 

4. Լրացուցիչ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ

ստեղծելու նպատակով դիմել միջազգային կազմակերպություններին և

արտասահմանյան երկրներին` համապատասխան աջակցություն ստանալու

ակնկալիքով:

 

5. Աջակցության ճանապարհով ստացվող միջոցները կուղղվեն սակավաջրության

պայմաններում նախատեսվող ջրաշինարարական միջոցառումների իրականացմանը

և անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների (սերմեր, պարարտանյութեր,

թունաքիմիկատներ, վառելանյութ-քսանյութեր, պահեստամասեր և այլն) ձեռք

բերմանը: Վերջիններս որոշակի մեխանիզմներով (հիմնական մատչելի գներով

վաճառքի կարգով) կտրամադրվեն աղետից տուժած գյուղացիական

տնտեսություններին:

 

6. Նյութատեխնիկական միջոցների ձեռք բերումը և մատակարարումը կկատարվի

մրցույթների միջոցով, ընդ որում կկիրառվեն այնպիսի մեխանիզմներ, որոնց

միջոցով կբացառվի նշված միջոցառումների իրականացման ժամանակ որևէ

բացասական ազդեցություն շուկայական հարաբերությունների վրա:

 

7. Աղետի հետևանքների վերացման համար ստացվող ֆինանսական աջակցությունը

տուժած գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի բանկերի միջոցով,

ցածր տոկոսադրույքով նպատակային վարկերի ձևով: Նմանատիպ վարկեր

կտրամադրվեն նաև տնտեսավարող այն սուբյեկտներին, որոնք ներգրավված

կլինեն աղետի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների

իրականացման գործում:

 

8. Աղետի հետևանքների վերացման արտաքին աջակցությամբ հատկացվող

միջոցները նպատակային օգտագործելու համար նախատեսվում է ստեղծել

հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում կներգրավվեն ՀՀ գյուղատնտեսության,

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ սոցիալական ապահովության, ՀՀ

տարածքային կառավարման և քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ

արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի

աշխատակազմի, մարզպետարանների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի

աշխատանքներին կմասնակցեն նաև դոնոր երկրների, միջազգային

կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Հավելված 1

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|Մարզերի    |Ընդա- |  Այդ թվում  |Հատիկի|  Այդ թվում |Բերքի կո|Բերքի |Վնասը|

|անվանումը  |մենը  |_____________|համար |____________|րուստը %|կո-   |մլն. |

|           |հացա- |Գարնա-|Աշնա- |չհընձ-|Գարնա-|Աշնա-|________|րուստը|դրամ |

|           |հատիկ |նացան |նացան |վող   |նացան |նացան|Գար-|Աշ-|տոննա |     |

|           |հեկտար|  հա  |  հա  |տարա- |      |     |նա- |նա-|      |     |

|           |      |      |      |ծութ. |      |     |նա- |նա-|      |     |

|           |      |      |      |  հա  |      |     |ցան |ցան|      |     |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Արագածոտն  |20751 |13734 |7017  |8900  |5800  |3100 | 45 |30 |14268 |965  |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Արարատ     |13695 |591   |13104 |  -   |  -   |  -  | 10 |10 |3780  |291  |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Արմավիր    |19996 |709   |19287 |  -   |  -   |  -  | 10 |10 |5500  |419  |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Գեղարքունիք|36392 |27538 |8854  |12000 |12000 |  -  | 50 |20 |24000 |1590 |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Լոռի       |11160 |3249  |7911  |3000  |2400  |600  | 50 |15 |4540  |320  |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Կոտայք     |14684 |6448  |8236  |1560  |660   |900  | 25 |15 |5020  |340  |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Շիրակ      |38339 |15720 |22619 |6000  |3200  |2800 | 50 |20 |20300 |1390 |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Սյունիք    |15920 |6066  |9854  |3600  |1600  |2000 | 40 |50 |12400 |890  |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Վայոց Ձոր  |3516  |1805  |1711  |1000  |790   |210  | 70 |30 |12550 |960  |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Տավուշ     |6847  |2965  |3882  |400   |180   |220  | 40 |20 |2620  |190  |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Երևան      |353   |33    |320   |  -   | -    |  -  |  - |10 | 22   | 2   |

|___________|______|______|______|______|______|_____|____|___|______|_____|

|Ընդամենը   |181653|78858 |102795|36460 |26630 |9830 |  - | - |105000|7357 |

.__________________________________________________________________________.

 

Հավելված 2

 

ՀԱՇՎԱՐԿ

 

Երաշտի հետևանքով կարտոֆիլի բերքի կորուստների

 

.___________________________________________________________.

|Մարզերի     |Կանխատեսվող  |Սպասվելիք | Բերքի  |Վնասի չափը  |

|անվանումը   |բերքը գարնանը|  բերքը   |կորուստը| (մլն. դրամ)|

|            |   (տոննա)   |  (տոննա) | (տոննա)|            |

|____________|_____________|__________|________|____________|

|Արագածոտնի  |  30600      | 27540    | 3060   | 198.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Արարատի     |  22500      | 20025    | 2475   | 156.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Արմավիրի    |  22600      | 22600    |   -    |   -        |

|____________|_____________|__________|________|____________|

|Գեղարքունիքի| 129600      | 93128    | 36472  | 2297.0     |

|____________|_____________|__________|________|____________|

|Լոռու       | 106400      | 78544    | 27856  | 1760.0     |

|____________|_____________|__________|________|____________|

|Կոտայքի     | 20000       | 18000    | 2000   | 126.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Շիրակի      | 30000       | 23000    | 7000   | 448.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Սյունիքի    | 21000       | 18900    | 2100   | 136.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Վայոց Ձորի  | 3500        | 2975     | 525    | 34.0       |

|____________|_____________|__________|________|____________|

|Տավուշի     | 40000       | 31488    | 8512   | 545        |

|____________|_____________|__________|________|____________|

|Երևանի      | 1800        | 1800     |  -     |  -         |

|____________|_____________|__________|________|____________|

|Ընդամենը    | 428000      | 338000   |90000   | 5700.0     |

.___________________________________________________________.

 

Հավելված 3

 

ՀԱՇՎԱՐԿ

 

Երաշտի հետևանքով բանջարանոցային մշակաբույսերի

բերքի կորուստների

 

.___________________________________________________________.

|Մարզերի     |Կանխատեսվող  |Սպասվելիք | Բերքի  |Վնասի չափը  |

|անվանումը   |բերքը գարնանը|  բերքը   |կորուստը| (մլն. դրամ)|

|            |   (տոննա)   |  (տոննա) | (տոննա)|            |

|____________|_____________|__________|________|____________|

|Արագածոտնի  |  15000      | 10500    | 4500   | 210.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Արարատի     |  124000     | 114390   | 9610   | 445.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Արմավիրի    |  172000     | 150000   | 22000  | 1000.0     |

|____________|_____________|__________|________|____________|

|Գեղարքունիքի|  29400      | 17000    | 12400  | 560.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Լոռու       |  15000      | 11250    | 3750   | 170.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Կոտայքի     |  31000      | 27900    | 3100   | 140.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Շիրակի      | 32000       | 20000    | 12000  | 540.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Սյունիքի    | 10000       |  9000    |  1000  |  45.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Վայոց Ձորի  |  7600       |  6460    | 1140   |  60.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Տավուշի     |  6500       |  6000    |  500   |  30.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Երևանի      | 7500        | 7500     |  -     |  -         |

|____________|_____________|__________|________|____________|

|Ընդամենը    | 450000      | 380000   |70000   | 3200.0     |

.___________________________________________________________.

 

Հավելված 4

 

ՀԱՇՎԱՐԿ

 

Երաշտի հետևանքով բոստանային մշակաբույսերի

բերքի կորուստների

 

.___________________________________________________________.

|Մարզերի     |Կանխատեսվող  |Սպասվելիք | Բերքի  |Վնասի չափը  |

|անվանումը   |բերքը գարնանը|  բերքը   |կորուստը| (մլն. դրամ)|

|            |   (տոննա)   |  (տոննա) | (տոննա)|            |

|____________|_____________|__________|________|____________|

|Արագածոտնի  |  1050       | 900      | 150    |  11.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Արարատի     |  11300      | 10000    | 1300   | 100.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Արմավիրի    |  48000      | 43415    | 4585   |  356.0     |

|____________|_____________|__________|________|____________|

|Գեղարքունիքի|    -        |   -      |        |   -        |

|____________|_____________|__________|________|____________|

|Լոռու       |    30       |   20     |   10   |   0.7      |

|____________|_____________|__________|________|____________|

|Կոտայքի     |    -        |   -      |   -    |   -        |

|____________|_____________|__________|________|____________|

|Շիրակի      |    -        |   -      |   -    |   -        |

|____________|_____________|__________|________|____________|

|Սյունիքի    |    20       |   15     |   5    |   0.3      |

|____________|_____________|__________|________|____________|

|Վայոց Ձորի  |   400       |   250    |  150   |  11.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Տավուշի     |   600       |   300    |  300   |  21.0      |

|____________|_____________|__________|________|____________|

|Երևանի      |   100       |   100    |  -     |   -        |

|____________|_____________|__________|________|____________|

|Ընդամենը    |  61500      |  55000   | 6500   |  500.0     |

.___________________________________________________________.

 

Հավելված 5

 

ՀԱՇՎԱՐԿ

 

Երաշտի հետևանքով բնական խոտհարքների, բազմամյա և միամյա

խոտերի բերքի կորուստների

 

.____________________________________________________________________.

|Մարզերի     |Կանխատեսվող  |Սպասվելիք | Բերքի կորուստը  |Վնասի չափը  |

|անվանումը   |բերքը գարնանը|  բերքը   |    (տոննա)      | (մլն. դրամ)|

|            |   (տոննա)   |  (տոննա) |_________________|            |

|            |             |          |տոննա |  տոննա   |            |

|            |             |          |      |կերամիավոր|            |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Արագածոտնի  |  90000      | 67000    |23000 |10600     | 276.0      |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Արարատի     |  80000      | 57000    |23000 |10600     | 276.0      |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Արմավիրի    |  55000      | 43000    |12000 |5530      | 144.0      |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Գեղարքունիքի|  270000     | 174000   |96000 |44250     |1152.0      |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Լոռու       |  100000     | 74000    |26000 |11980     |312.0       |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Կոտայքի     |  27000      | 21000    |6000  |2760      |70.0        |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Շիրակի      |  45000      | 30000    |15000 |6910      |180.0       |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Սյունիքի    |  70000      | 48000    |22000 |10140     |260.0       |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Վայոց Ձորի  |  30000      | 19000    |11000 |5070      |130.0       |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Տավուշի     |  70000      | 52000    |18000 |8300      |216.0       |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Երևանի      |  5000       | 4400     |600   |280       |7.0         |

|____________|_____________|__________|______|__________|____________|

|Ընդամենը    |  842000     | 589400   |252600|116420    |3023.0      |

.____________________________________________________________________.

 

Հավելված 6

 

2000 թ. երաշտի հետևանքով տուժած արոտների և խոտհարքների

տարածքները ըստ մարզերի (հեկտարներով)

 

.__________________________________________________________________________.

|հ/հ|Մարզերը    |   Խոտհարքներ     |համայնքների    |   Երաշտից տուժած      |

|   |           |                  |տարածքում      | խոտհարքներից խոտի     |

|   |           |                  |գտնվող         |  ակնկալվող կորուստը   |

|   |           |                  |արոտավայրեր    |                       |

|   |           |__________________|_______________|                       |

|   |           |Ընդհանուր |Երաշտի |Ընդհա- |Երաշտից|_______________________|

|   |           |տարածքը   |տուժած |նուր   |տուժած |տոննա |տոննա |դրամական |

|   |           |          |տարածքը|տարածքը|տարածքը|      |կերի  | արժեքը  |

|   |           |          |       |       |       |      |միավոր| հազար   |

|   |           |          |       |       |       |      |      | դրամ    |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|1. |Արագածոտն  |3728      |2000   |47573  |22300  |9000  |4150  |135000   |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|2. |Արարատ     |2882      |1400   |17531  |7800   |12000 |5530  |180000   |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|3. |Արմավիր    |117       |45     |12884  |5100   |400   |185   |6000     |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|4. |Գեղարքունիք|35559     |12200  |56585  |18700  |22000 |10140 |330000   |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|5. |Լոռվա      |39179     |13400  |64756  |21400  |25000 |11525 |375000   |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|6. |Կոտայք     |10760     |5200   |28291  |13600  |24000 |11060 |360000   |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|7. |Շիրակ      |17108     |7300   |46644  |19600  |9000  |4150  |135000   |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|8. |Սյունիք    |9567      |5500   |79506  |41300  |17000 |7835  |255000   |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|9. |Վայոց Ձոր  |4652      |2200   |28973  |15100  |3200  |1475  |48000    |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|10.|Տավուշ     |15183     |4700   |23954  |7200   |8400  |3870  |126000   |

|___|___________|__________|_______|_______|_______|______|______|_________|

|   |Ընդամենը   |133835    |53945  |406697 |172100 |130000|59920 |1950000  |

.__________________________________________________________________________.

 

Հավելված 7

 

2000 թ. երաշտից խոտի փաստացի կորուստը և

անասնապահական մթերքների ակնկալվող կորուստները

 

._____________________________________________________________________.

|Մարզերը     |Խոտի փաստացի |Գլխաքանակի       |Գլխաքանակի|Անասնապահական|

|            | կորուստը    |ակնկալվող        |կրճատման  |մթերքների    |

|            |             |կրճատումը,       |հետևանքով |արժեքը,      |

|            |             |գլուխ, որից      |անասնապահ.|մլն. դրամ,   |

|            |             |                 |մթերքների |այդ թվում    |

|            |             |                 |կորուստը, |             |

|            |             |                 |տոննա     |             |

|            |_____________|_________________|__________|_____________|

|            |տոննա |տոննա,|կովեր|  բտվող    | կաթ |միս | կաթի |  մսի |

|            |      |կերի  |     |անասունների|     |    |      |      |

|            |      |միավոր|     |           |     |    |      |      |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Արագածոտն   |900   |4150  |1300 | 1050      |2260 |210 |181   |105   |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Արարատ      |12000 |5530  |770  | 620       |1340 |130 |107   |65    |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Արմավիր     |400   |185   |800  | 650       |1390 |130 |112   |65    |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Գեղարքունիքի|22000 |10140 |1970 | 1600      |3430 |320 |275   |160   |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Լոռվա       |25000 |11525 |1380 | 1100      |2400 |220 |192   |110   |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Կոտայքի     |24000 |11060 |1100 | 900       |1920 |180 |154   |90    |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Շիրակ       |9000  |4150  |1520 | 1230      |2650 |250 |212   |125   |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Սյունիք     |17000 |7835  |900  | 720       |1570 |140 |126   |70    |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Վայոց Ձոր   |3200  |1475  |450  | 370       |780  |90  |63    |45    |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Տավուշ      |8400  |3870  |810  | 660       |1410 |130 |113   |65    |

|____________|______|______|_____|___________|_____|____|______|______|

|Ընդամենը    |130000|59920 |11000| 9000      |19150|1800|1535  |900   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2000
N 38
Արձանագրային որոշում