ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2021 թվականի N 1276-Ա
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 5-րդ կետը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված` քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ռուբինյանց փողոց 25/3 հասցեի Ալմաստ կայարանում գտնվող գույքի կազմում առկա 8.05 քառ. մետր մակերեսով տարածքը (որպես ՀՀ սեփականություն գրանցված իրավունքի պետական գրանցման վկայական N 06112012-01-1249 առ 06.11.2012 թ., գույքահամարը` a28100439, մնացորդային արժեքը` 0 դրամ) (այսուհետ` տարածք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը համաձայնություն տալ ընկերության առաջարկին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու համար:
3. Առաջարկել ընկերությանը սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնությունն ստանալուց հետո եռամսյա ժամկետում ապահովել` տարածքի քանդման նպատակով պահանջվող փաստաթղթերի ձեռքբերման, քանդման աշխատանքների իրականացման և դրա արդյունքում Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ռուբինյանց փողոց 25/3 (Ալմաստ կայարան) հասցեում գտնվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման նոր վկայականի գրանցման աշխատանքների ապահովումը` դրանք իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. օգոստոսի
Երևան