Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1295-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՆՈՐՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ա. Չեխովի փողոց 39/1 շենք, 183 հասցեի պոմպակայանը` 24.6 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09032021-01-0046) և պոմպակայանի սարքավորումները` 11,720,804 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով` համաձայն N 1 հավելվածի, «ՄԱԳԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ. Գյուրջյան 11/4 շենք, 50 հասցեի պոմպակայանը` 11.3 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19082020-01-0486), 3,333,333 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ընկերությունների տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր` սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի օգոստոսի 6-ի

N 1295-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ՓՈՂՈՑ 39/1 ՇԵՆՔԻ 183 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Նկարագրությունը           |Չափի   |Մակերեսը|Միավորի     |Գումարը     |

|ը/կ|                          |միավորը|        |արժեքը      |(դրամ,      |

|   |                          |       |        |(դրամ)      |առանց       |

|   |                          |       |        |            |ԱԱՀ)        |

|___|__________________________|_______|________|____________|____________|

|1. |Պոմպակայանի տարածքը       |քառ. մ |24.6    |131.953.41  |3,246,054   |

|___|__________________________|_______|________|____________|____________|

|   |Նկարագրություն            |Չափի   |Քանակը  |Միավորի     |Գումարը     |

|   |                          |միավորը|        |արժեքը      |(դրամ,      |

|   |                          |       |        |(դրամ)      |առանց       |

|   |                          |       |        |            |ԱԱՀ)        |

|___|__________________________|_______|________|____________|____________|

|2. |Պոմպակայան Hydro Multi-ER |հատ    |2       |3,028,000.00|6,056,000.00|

|   |2 CRE 10-6 U2 A-A-P-BE    |       |        |            |            |

|___|__________________________|_______|________|____________|____________|

|3. |Պոմպակայան Hydro Multi-ER |հատ    |1       |2,340,000.00|2,340,000.00|

|   |2 CRE 5-10 U2 A-A P-BE    |       |        |            |            |

|___|__________________________|_______|________|____________|____________|

|4. |Բաք` ճնշումային 24 լ (24D)|հատ    |3       |11250       |33750       |

|___|__________________________|_______|________|____________|____________|

|5. |Ցածր ճնշման ռելե 0-8 բար  |հատ    |3       |15000       |45000       |

|____________________________________________________________|____________|

|Ընդամենը`                                                   |11,720,804  |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի օգոստոսի 6-ի

N 1295-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Հ. ԳՅՈՒՐՋՅԱՆ ՓՈՂՈՑ 11/4 ՇԵՆՔԻ 50 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Նկարագրությունը           |Չափի   |Քանակը  |Միավորի     |Գումարը     |

|ը/կ|                          |միավորը|        |արժեքը      |(դրամ,      |

|   |                          |       |        |(դրամ)      |առանց ԱԱՀ)  |

|___|__________________________|_______|________|____________|____________|

|1. |Պոմպակայան Grundfos Hydro |հատ    |1       |3,333,333   |3,333,333   |

|   |Multi-E 2CME 10-3 U2      |       |        |            |            |

|____________________________________________________________|____________|

|Ընդամենը`                                                   |3,333,333   |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2021
N 1295-Ա
Որոշում