https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20229.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
5 օգոստոսի 2021 թվականի N 229
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ֆիզիկական անձը բանկում գրավադրել է 3 միավոր հասարակական նշանակության անշարժ գույք: Բանկը բռնագանձում է գրավադրված գույքերը` առանց սեփականատեր դառնալու և աճուրդի անցկացման միջոցով վարկային պարտավորությունից բարձր գնով օտարում այլ ֆիզիկական անձի:
Արդյո՞ք նշված դեպքում գույքերի օտարման գնի և վարկային պարտավորության տարբերության մասով առաջանում է հարկային պարտավորություն:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում` սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ եթե ֆիզիկական անձի կողմից գրավադրված անշարժ գույքը բռնագանձման արդյունքում սեփականության իրավունքով չի անցնում բանկին, ապա նշված գույքը աճուրդով օտարվելու դեպքում, ըստ էության, նոր սեփականատերը գույքը ձեռք է բերում գրավատու ֆիզիկական անձից, ուստի սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող անշարժ գույքը աճուրդով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի օտարվելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ