Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2021 թվականի N 1315-Ն

 

ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. օգոստոսի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի օգոստոսի 12-ի

N 1315-Ն որոշման

 

ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները:

2. Կարանտին սահմանելու դեպքում պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմաններն իրականացնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեի միջոցների հաշվին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի:

3. Կարանտին սահմանելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական դեպքերն են`

1) օրենքով սահմանված կարգով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների (այսուհետ` միջոցառում) կազմակերպումը և իրականացումը.

2) կարանտին սահմանելու դեպքում կազմակերպվող կամ իրականացվող միջոցառումների ընթացքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը կամ մատակարարումը:

4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացվում են համապատասխան միջոցների նպատակային օգտագործման և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների արդյունավետ կազմակերպման և իրականացման ապահովման պայմանով:

5. Կարանտին սահմանելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների ապահովումը կարող է իրականացվել`

1) տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեների համապատասխան հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին.

2) տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներով հաստատված տնտեսագիտական դասակարգման հոդվածների ազատ միջոցների (տնտեսումների) հոդվածային կամ միջեռամսյակային վերաբաշխման հաշվին, եթե առկա են նման միջոցներ, հետագայում վերականգնելու պայմանով:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 1999 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում «ձեռնարկություններ»

չկան

---------------------------------------------------------------

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.2021
N 1315-Ն
Որոշում