ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 2021 թվականի N 314-Ն
2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել`
1) 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` համաձայն հավելվածի,
2) 2021-2022 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:
2. 2021-2022 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածի 14-րդ կետում նշված կենդանատեսակի յուրաքանչյուր հատի համար սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագիր կնքվում է` լիազոր մարմնի կողմից վայրի խոզի օգտագործման պայմանագիր կնքելու համար եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացության հիման վրա:
3. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին:
4. Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնությունների վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը:
5. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավելված
Շրջակա միջավայրի նախարարի
2021 թվականի օգոստոսի 11-ի
N 314-Ն հրամանի
ՑԱՆԿ
2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ |ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ|
| | |ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
|___|________________________|________________________________________|
|1. |լոր |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև |
| | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր |
| | |քանակությունը` 127 050 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|2. |թխակապույտ աղավնի |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև |
| | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր |
| | |քանակությունը` 45 150 հատ, յուրաքանչյուր|
| | |որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա |
| | |ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|3. |անտառային աղավնի |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև |
| | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր |
| | |քանակությունը` 1 650 հատ, յուրաքանչյուր |
| | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա |
| | |ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|4. |քարակաքավ |2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև |
| | |դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր |
| | |քանակությունը` 22 800 հատ, յուրաքանչյուր|
| | |որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա |
| | |ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|5. |կռնչան բադ |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև |
| | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա |
| | |ընդհանուր քանակությունը` 30 000 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|6. |սուլող մրտիմն |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև |
| | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա |
| | |ընդհանուր քանակությունը` 5 600 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|7. |եղեգնահավ |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև |
| | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա |
| | |ընդհանուր քանակությունը` 11 000 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|8. |սև փարփար |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև |
| | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա |
| | |ընդհանուր քանակությունը` 30 000 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|9. |մորակտցար |2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև |
| | |2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա |
| | |ընդհանուր քանակությունը` 8 000 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|10.|տափաստանային արտույտ |2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև |
| | |հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր |
| | |քանակությունը` 250 000 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|11.|եվրոպական նապաստակ |2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև |
| | |դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր |
| | |քանակությունը` 500 հատ, յուրաքանչյուր |
| | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա |
| | |ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|12.|փորսուղ |2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև |
| | |հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր |
| | |քանակությունը` 105 հատ, յուրաքանչյուր |
| | |որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա |
| | |ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|13.|քարակզաքիս |2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022|
| | |թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա |
| | |ընդհանուր քանակությունը` 430 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում), |
|___|________________________|________________________________________|
|14.|վայրի խոզ |2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022|
| | |թվականի հունվարի 15-ը (որսի ենթակա |
| | |ընդհանուր քանակությունը` 30 հատ, |
| | |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել |
| | |որս/օրվա ընթացքում` հաշվի առնելով սույն |
| | |հրամանի 2-րդ կետով սահմանված պայմանը), |
|___|________________________|________________________________________|
|15.|սովորական աղվես |2021 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2022 |
| | |թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա |
| | |ընդհանուր քանակությունը` անսահմանափակ): |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2021 թվական: