040.0597.280900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2000 թվականի N 597
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործ թիվ Տ-110 վճռի` Երևանի Մովսես Խորենացու 33 հասցեում գտնվող «Երևանյան լույսեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքային համալիր հանրախանութը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Երևանի հանրախանութ» փակ բաժնետիրական ընկերություն` 100000 (հարյուր հազար) դրամ կանոնադրական կապիտալով:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված, ինչպես նաև բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Երևանի հանրախանութ» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 100000 (հարյուր հազար) դրամ` որպես ընկերության կանոնադրական կապիտալ.
բ) 15-օրյա ժամկետում ճշտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության և «Երևանյան լույսեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 1998 թվականի մարտի 23-ին կնքված մասնավորեցման (սեփականաշնորհման) թիվ 42-Մ պայմանագրով մասնավորեցված «Երևանի պետական հանրախանութ» ձեռնարկության գույքի կազմը և արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` ճշտված կազմով ամբողջ գույքը ներդնել «Երևանի հանրախանութ» փակ բաժնետիրական ընկերությունում` համապատասխանաբար ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից: