Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2021 թվականի N 1326-Լ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 460-Լ որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի օգոստոսի 12-ի

N 1326-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման հետ (այսուհետ` միջոցառում) կապված հարաբերությունները:

2. Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն նրանց հավասարեցված անձանց (այսուհետ` նախկին զինծառայող) աշխատանքի ընդունած գործատուին` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով:

3. Միջոցառման շրջանակում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որն աշխատանքային պայմանագիր է կնքել նախկին զինծառայող հանդիսացող և 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» (այսուհետ` անձնավորված հաշվառման համակարգ) առկա տեղեկատվության հիման վրա հարկ վճարող չհանդիսացող անձի հետ:

4. Միջոցառման մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) պաշտոնական կայքէջում: Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն) տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում` զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով:

5. Միջոցառումը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Միջոցառման մեջ ընդգրկվելու նպատակով նախկին զինծառայողն առձեռն կամ առցանց եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում` նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկություններ (հեռախոսահամար, այդ թվում` բջջային և (կամ) էլեկտրոնային փոստի հասցե):

7. Նախկին զինծառայողը դիմումին կից` առձեռն կամ առցանց եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում նաև հետևյալ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները`

1) անձնագիր կամ նույնականացման քարտ.

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական ապահովության քարտ.

3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում:

8. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով նախկին զինծառայողի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, համեմատում է (համադրում է) անձնավորված հաշվառման համակարգում առկա տվյալների հետ և կազմում է միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը (այսուհետ` ցուցակ):

9. Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկվելու կամ անձնավորված հաշվառման համակարգում առկա տվյալների համադրման արդյունքում անհամապատասխանության առկայության հիմքով ցուցակում չընդգրկվելու վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում դիմում ներկայացրած անձին` դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Տարածքային կենտրոնը ցուցակը կազմելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է գործատուին:

11. Միջոցառումն իրականացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը դիմում (այդ թվում` էլեկտրոնային եղանակով) և թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուի հետ: Գործատուն ցուցակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ցուցակից ընտրում է թափուր աշխատատեղի հայտում ներկայացված պահանջներին համապատասխանող անձին, որի արդյունքում` գործատուի, գործատուի կողմից ընտրված անձի և տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է միջոցառման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` N 1 ձևին համապատասխան:

12. Գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից որևէ մեկին չընտրելու դեպքում կարող է կրկին դիմում ներկայացնել միջոցառման իրականացման համար:

13. Աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում գործատուն մինչև պայմանագիր կնքելը տարածքային կենտրոն է ներկայացնում աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ առաջարկ և համապատասխան ծախսերի նախահաշիվ:

14. Միջոցառման շրջանակներում աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ գործատուի առաջարկը և համապատասխան ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո ութ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը կազմում է եզրակացություն` աշխատատեղի հարմարեցման նպատակով գործատուին փոխհատուցման ենթակա ծախսերի արդյունավետության և դրանց չափերի հնարավոր օպտիմալացման, տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ հատուկ պարագաների տեխնիկական պարամետրերի, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական և էրգոնոմետրիկ հատուկ պահանջների կիրառման անհրաժեշտության մասին և ձևակերպում է հարմարեցման ենթակա աշխատատեղում հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային պայմանների և բնույթի ցուցվածությունը կամ հակացուցվածությունը և, հաշմանդամություն ունեցող անձի ախտաբանական վիճակների առանձնահատկություններից ելնելով, դրա մասին համապատասխան նշում է կատարում անձի վերականգնողական անհատական ծրագրի «Աշխատանքային երաշխավորագիր» բաժնում:

15. Տարածքային կենտրոնը վերականգնողական անհատական ծրագրում սույն կարգի 14-րդ կետով նախատեսված նշումն անելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ բանակցում է գործատուի հետ, և բանակցությունների արդյունքում գործատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ առաջարկը:

16. Սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված գործընթացների արդյունքում երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուի, ցուցակից ընտրված անձի և տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է պայմանագիրը:

17. Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի կողմ հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

18. Աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ներկայացնում է տարածքային կենտրոն:

19. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված բանակցությունների արդյունքում աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ առաջարկը լրամշակելու համաձայնություն ձեռք չբերվելու կամ սույն կարգի 17-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագիրը չկնքվելու կամ սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը տարածքային կենտրոն չներկայացվելու դեպքում գործատուի հետ միջոցառումը չի իրականացվում: Գործատուն կարող է կրկին դիմում ներկայացնել միջոցառման իրականացման համար:

20. Միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին տրամադրվում է`

1) աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով.

2) գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում` ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

21. Սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետում նշված աջակցությունը տրամադրվում է աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` առավելագույնը 12 ամիս ժամկետով:

22. Սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված միջոցներից աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:

23. Միջոցառումը սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված միջոցներով ֆինանսավորվելու դեպքում` գործատուին տրվող աջակցության չափը չի կարող փոքր լինել սույն կարգի 20-րդ կետում նշված միջոցների չափից:

24. Միջոցառման իրականացումն սկսելուց հետո գործատուն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք նախորդ եռամսյակի ընթացքում սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունված աշխատողների աշխատած օրերի և յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափի վերաբերյալ` կցելով նախորդ եռամսյակում աշխատավարձի վճարման ցուցակը:

25. Տարածքային կենտրոնը սույն կարգի 24-րդ կետով նախատեսված տեղեկանքն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանքում նշված տեղեկատվությունն ստուգում է անձնավորված հաշվառման համակարգի միջոցով և ծառայություն է ներկայացնում աջակցության տրամադրման ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` N 2 ձևին համապատասխան:

26. Միջոցառման շրջանակներում աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում տրամադրելու նպատակով տարածքային կենտրոնը սույն կարգի 17-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայություն է ներկայացնում միանվագ փոխհատուցման տրամադրման ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` N 3 ձևին համապատասխան:

27. Ծառայությունը ֆինանսավորման հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և N 4 ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:

28. Ծառայությունն աջակցության ենթակա միջոցները գործատուի բանկային հաշվեհամարին է փոխանցում ֆինանսական միջոցներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

29. Միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով հաշվարկված աշխատավարձը և դրա գծով հաշվարկված եկամտային հարկը գործատուի կողմից սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աջակցությունն ստանալուց հետո ճշգրտվելու դեպքում` տրամադրված աջակցության գումարը ենթակա է վերահաշվարկման:

30. Միջոցառման շրջանակներում աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվում է սույն կարգի 17-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագիրը:

31. Միջոցառման շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը գործատուի կողմից ենթակա է վերադարձման`

1) ամբողջությամբ, եթե սույն կարգի 17-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 7-10-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի.

2) 50 տոկոսի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի և միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված անձի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը:

 

Ձև N 1

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    _______________________                _________________ 20  թ.

(կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության _________________________________________

(տարածքային կենտրոնի անվանումը)

 

տարածքային կենտրոնը, այսուհետ` տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն ______

_________________________ -ի, որը գործում է __________________________

    (ազգանունը, անունը, հայրանունը)          կանոնադրության կամ լիազորագրի)

 

հիման վրա, մի կողմից, _________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

 

այսուհետ` գործատու, ի դեմս ___________________________________________,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ___________________________________________________ հիման

(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի) վրա, մյուս կողմից, և _____________________________________________________

___________________________________________________________________________

(ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը))

 

այսուհետ` շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1326-Լ որոշմամբ հաստատված հավելվածով (այսուհետ` հավելված) սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան` շահառուին աշխատանքի ընդունելու դեպքում, նրա աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով աջակցության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման տրամադրումն է Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուին:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Տարածքային կենտրոնը պարտավորվում է`

1) ըստ անհրաժեշտության, գործատուին և շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն պայմանագրով սահմանված պայմանների, ինչպես նաև գործատուի և շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) գործատուին տրամադրել աջակցություն կամ միանվագ փոխհատուցում` պայմանագրի 8-րդ կետով սահմանված չափով և հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում.

3) չմիջամտել գործատուի և շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և գործատուի կողմից իրականացվող գործունեությանը.

4) չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք գործատուի և շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

3. Տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) շահառուից և գործատուից պահանջելու պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հավելվածով սահմանված ժամկետներում միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ.

2) պահանջելու գործատուից շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտը (այսուհետ` աշխատանքային պայմանագիր) ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնել տարածքային կենտրոն.

3) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը գործատուից ստանալու տեղեկանք նախորդ եռամսյակի ընթացքում շահառուների աշխատած օրերի վերաբերյալ` կցելով նախորդ եռամսյակում աշխատավարձի վճարման ցուցակը.

4) գործատուից ստանալու գործատուին վճարված միանվագ փոխհատուցման գումարը`

ա. ամբողջությամբ, եթե գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 7-10-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի,

բ. 50 տոկոսի չափով, եթե գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի և շահառուի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը.

5) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

4. Գործատուն պարտավորվում է`

1) պայմանագիրը կնքելուց հետո հավելվածով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքել աշխատանքային պայմանագիր.

2) աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնել տարածքային կենտրոն.

3) աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք` նախորդ եռամսյակի ընթացքում շահառուների աշխատած օրերի վերաբերյալ.

4) աշխատանքային հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածում շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ.

5) աշխատանքային հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածում չվատթարացնել շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի.

6) վերադարձնել պայմանագրի շրջանակներում իրեն վճարված միանվագ փոխհատուցման գումարը`

ա. ամբողջությամբ, իր և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև իր մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալն իր նախաձեռնությամբ լուծելու դեպքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 7-10-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի,

բ. 50 տոկոսի չափով, եթե իր և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է իր և շահառուի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև իր մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը:

5. Գործատուն իրավունք ունի`

1) պահանջելու տարածքային կենտրոնից չմիջամտել իր և շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և իր կողմից իրականացվող գործունեությանը.

2) տարածքային կենտրոնից ստանալու աջակցություն և միանվագ փոխհատուցում` պայմանագրի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) պահանջելու շահառուից ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.

4) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք իր համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

5) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

6. Շահառուն պարտավորվում է`

1) պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.

2) գործատուի հետ համաձայնեցված ժամկետում գործատուի մոտ ընդունվել աշխատանքի:

7. Շահառուն իրավունք ունի`

1) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն` պայմանագրի շրջանակներում գործատուի և իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) գործատուից պահանջելու Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան իրեն ընդունել աշխատանքի.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք իր համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

4) գործատուից պահանջելու աշխատանքային հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածում իր համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ.

5) գործատուից պահանջելու աշխատանքային հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածում չվատթարացնել իր աշխատանքի էական պայմանները կամ իր համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի.

6) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Պայմանագրի համաձայն` աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին տրամադրվում է`

1) աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով.

2) գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում միանվագ փոխհատուցում` ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:

9. Պայմանագրի 8-րդ կետում նշված աջակցությունը և միանվագ փոխհատուցումը գործատուին է վճարվում հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

10. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

11. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ`

1) պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող.

3) պատրաստ են իրականացնել պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ.

5) պայմանագիրը համապատասխանում է կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են պայմանագրի կնքման և դրա

 

VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման` դատական կարգով:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

14. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

15. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

17. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև ___ ___________ 20 թ.: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

19. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե գործատուն կամ շահառուն թույլ են տվել պայմանագրի էական խախտում:

20. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից տարածքային կենտրոնին, գործատուին և շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն`

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության __________________________________________ տարածքային կենտրոն

(տարածքային կենտրոնի անվանումը)

 

Գտնվելու վայրը` _______________________________________________________

Հեռ. __________________________________________________________________

Էլ. փոստ ______________________________________________________________

Հ/հ ___________________________________________________________________

ի դեմս ________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

_______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ. (առկայության դեպքում) _______________________________ 20 __ թ.

 

Գործատու` _____________________________________________________________

(գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը` _______________________________________________________

Հեռ. __________________________________________________________________

Էլ. փոստ ______________________________________________________________

Հ/հ ___________________________________________________________________

ՀՎՀՀ __________________________________________________________________

ի դեմս ________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

_______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ. (առկայության դեպքում) _______________________________ 20 __ թ.

 

Շահառու`

_______________________________________________________________________

                                 (ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը ______________________________________________________

Հեռ. __________________________________________________________________

Էլ. փոստ ______________________________________________________________

_______________________________________________________________________

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` ներկայացուցչի անունը,

ազգանունը)

_____________________________________________

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

_______________________________ 20 ---- թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

20 թ.________________________

 

._________________________________________________________________________.

|NN |                    Գործատու                   |Տրամադրվող |Շահառուի |

|ը/կ|_______________________________________________|աջակցության|անունը,  |

|   |անվանումը|ՀՎՀՀ-ն|բանկային|կնքված    |պայմանագրի|չափը (դրամ)|ազգանունը|

|   |         |      |հաշվի   |եռակողմ   |կնքման    |           |հայրա-   |

|   |         |      |համարը  |պայմանագրի|ամսաթիվը, |           |նունը    |

|   |         |      |        |համարը    |սկիզբը և  |           |         |

|   |         |      |        |          |ավարտը    |           |         |

|___|_________|______|________|__________|__________|___________|_________|

| 1 |    2    |  3   |   4    |    5     |    6     |     7     |    8    |

|___|_________|______|________|__________|__________|___________|_________|

|1. |         |      |        |          |          |           |         |

|___________________________________________________|___________|_________|

|                        Ընդամենը                   |           |    x    |

._________________________________________________________________________.

 

    Տարածքային կենտրոնի տնօրեն    ___________________ _____________________

                                   (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                                    ______ _________________ 20  թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

20 թ.________________________

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման |             Գործատուի           |Աշխատատեղի  |Պայմանագրի|

|ը/կ|մեջ        |                                 |հարմարեցման |ընդհանուր |

|   |ընդգրկված  |                                 |համար       |գումարը   |

|   |անձի       |                                 |անհրաժեշտ   |(դրամ)    |

|   |անունը,    |                                 |պարագաների  |          |

|   |ազգանունը, |_________________________________|____________|          |

|   |հայրանունը |անվանումը|բանկային|կնքված |պայմա-|անվա-|ձեռք- |          |

|   |           |և  ՀՎՀՀ-ն|հաշվի   |եռակողմ|նագրի |նումը|բերման|          |

|   |           |         |համարը  |պայմա- |կնքման|     |համար |          |

|   |           |         |        |նագրի  |օրը,  |     |անհրա-|          |

|   |           |         |        |համարը |ամիսը,|     |ժեշտ  |          |

|   |           |         |        |       |տարին |     |գու-  |          |

|   |           |         |        |       |և     |     |մարը  |          |

|   |           |         |        |       |ավարտը|     |(դրամ)|          |

|___|___________|_________|________|_______|______|_____|______|__________|

| 1 |     2     |    3    |   4    |   5   |  6   |  7  |  8   |    9     |

|___|___________|_________|________|_______|______|_____|______|__________|

|1. |           |         |        |       |      |     |      |          |

|___|___________|_________|________|_______|______|_____|______|__________|

|2. |           |         |        |       |      |     |      |          |

|_______________________________________________________|______|__________|

|                              Ընդամենը                 |      |          |

._________________________________________________________________________.

 

    Տարածքային կենտրոնի տնօրեն    ___________________ _____________________

                                   (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                                    ______ _________________ 20  թ.

 

Ձև N 4

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

20 թ.________________________

 

._____________________________________________________________________.

|NN |Տարածքային կենտրոնի|Միջոցառման մեջ ընդգրկված   |Պահանջվող գումարի|

|ը/կ|անվանումը          |գործատուների թվաքանակը     |չափը (դրամ)      |

|___|___________________|___________________________|_________________|

| 1 |         2         |            3              |        4        |

|___|___________________|___________________________|_________________|

|1. |                   |                           |                 |

|_______________________|___________________________|_________________|

|Ընդամենը               |                           |                 |

._____________________________________________________________________.

 

Միասնական սոցիալական

    ծառայության պետ`     ____________________   _______________________

                          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

    Կատարող`             ____________________   _______________________

                          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

______ _________________ 20 թ.

 

___________________________________

ԻՐՏԵԿ` Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.2021
N 1326-Լ
Որոշում