ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 օգոստոսի 2021 թվականի N 63-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:
2. Հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
Նախարար Վ. Դումանյան
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2021 թվականի օգոստոսի 13-ի
N 63-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին:
2. Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից` կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:
4. Առարկաների և դասաժամերի քանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով Դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
5. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները:
6. Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
7. Դպրոցի սովորողների (այսուհետ` սովորող) գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով կազմակերպվող ստուգարքներով (այդ թվում նաև` տարեվերջյան տարբերակված ստուգարքներով) և քննություններով:
8. Քննությունների անցկացման համար Դպրոցի տնօրենի հրամանով ձևավորվում են մասնագիտական հանձնաժողովներ:
9. Քննությունը գնահատվում է գնահատման առավելագույն 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար` 3, 4, 5, լավ` 6, 7, 8 և գերազանց` 9, 10 միավորների դեպքում:
10. Փոխադրական քննությունն անբավարար, ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, տվյալ առարկայի համար կազմակերպվում է վերաքննություն` նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ` օգոստոսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում: Սույն դրույթը չի վերաբերում «Համույթ», «Երգչախումբ», «Նվագախումբ», «Մարմնամարզություն» առարկաներին, որոնց ստուգարքը գնահատվում է «ստուգված»` նշված առարկաների հաճախումների առնվազն 75 տոկոսի դեպքում:
11. Վերաքննության, ինչպես նաև ավարտական քննությունների քննական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել Դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր պետական (համայնքային) մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ներկայացուցիչը:
12. Փոխադրական քննությունն անբավարար, կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի, կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
13. Դպրոցի և սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ` սովորողի անհատական պարապմունքների անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել` Դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:
14. Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, Դպրոցի մանկավարժական խորհրդի հավանության և Լիազոր մարմնի թույլտվության դեպքում:
15. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
16. Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը` Լիազոր մարմնի թույլտվությամբ, Դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկած դասարանում, տվյալ դասարան փոխադրման համար նախատեսված ստուգարքներն ու քննությունները հանձնելու դեպքում:
17. Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում` Լիազոր մարմնի թույլտվությամբ, ուսումնառության նախկին Դպրոցի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա:
18. Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70% հաճախում ունեցած սովորողներին:
19. Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն:
20. Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
21. Լիազոր մարմնի որոշմամբ` Դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:
22. Օրինակելի ուսումնական պլանի աղյուսակում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար, եթե «Լրացուցիչ պարզաբանումներ» բաժնում այլ բան նախատեսված չէ: Աղյուսակներում ներկայացված է նաև ստուգարքների և քննությունների անցկացման ժամանակացույցը:
23. Օրինակելի ուսումնական պլանի յուրաքանչյուր բաժնի «Լրացուցիչ պարզաբանումներ» մասում ներկայացված է տվյալ բաժնում ուսուցման կազմակերպման գործընթացի մանրամասն նկարագիրը:
Աղյուսակ 1
ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ
._____________________________________________________________________.
| 7-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________________|
| |Առարկայի |Ուսումնա-|Շաբաթական դասաժամերի քանակը |ստու- |քննու-|
| |անվանումը |ռության |____________________________|գարք |թյուն |
| | |տարի |ԴԱՇՆԱ- |ԼԱՐԱՅԻՆ, |ԵՐԳԵՑՈ-|_____________|
| | | |ՄՈՒՐ |ՓՈՂԱՅԻՆ, |ՂՈՒ- |Ըստ կիսամյակ-|
| | | | |ԱԶԳԱՅԻՆ |ԹՅՈՒՆ |ների |
| | | | |ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ,| | |
| | | | |ՀԱՐՎԱԾԱՅԻՆ | | |
| | | | |ԳՈՐԾԻՔՆԵՐ, | | |
| | | | |ԱԿՈՐԴԵՈՆ, | | |
| | | | |ՏԱՎԻՂ, | | |
| | | | |ԿԻԹԱՌ | | |
|__|_____________|_________|_______|____________|_______|_____________|
|1.|Հիմնական | I | 2 | 2 | 1.5 | II | |
| |առարկա |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | II | 2 | 2 | 1.5 | I,II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | III | 2 | 2 | 1.5 | I,II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | IV | 2 | 2 | 1.5 | I | II |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | V | 2 | 2 | 1.5 | I,II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VI | 2 | 2 | 2 | I,II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VII | 2 | 2 | 2 | I | II |
|__|_____________|_________|_______|____________|_______|_______|_____|
|2 |Սոլֆեջո | I | 1.5 | 1.5 | 1.5 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | II | 1.5 | 1.5 | 1.5 | I,II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | III | 1.5 | 1.5 | 1.5 | I,II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | IV | 1.5 | 1.5 | 1.5 | I | II |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | V | 1.5 | 1.5 | 1.5 | I,II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VI | 1.5 | 1.5 | 1.5 | I,II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VII | 1.5 | 1.5 | 1.5 | I | II |
|__|_____________|_________|_______|____________|_______|_______|_____|
|3 |Երաժշտական | I | | | | | |
| |գրականություն|_________|_______|____________|_______|_______|_____|
| | | II | | | | | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | III | | | | | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | IV | 1.5 | 1.5 | 1.5 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | V | 1.5 | 1.5 | 1.5 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VI | 1.5 | 1.5 | 1.5 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VII | 1.5 | 1.5 | 1.5 | II | |
|__|_____________|_________|_______|____________|_______|_______|_____|
|4 |Համույթ կամ | I | 1 | 1 | | | |
| |նվագախումբ |_________|_______|____________|_______|_______|_____|
| |կամ երգչա- | II | 1 | 1 | 1 | II | |
| |խումբ |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | III | 1 | 1 | 1 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | IV | 1 | 1 | 1 | II | |

| | | V | 2 | 2 | 2 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VI | 2 | 2 | 2 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VII | 2 | 2 | 2 | II | |
|__|_____________|_________|_______|____________|_______|_______|_____|
|5.|Ընտրովի | I | | | 1 | | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | II | 1 | 1 | 1 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | III | 1 | 1 | 1 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | IV | 1 | 1 | 1 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | V | 1 | 1 | 1 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VI | 1 | 1 | 1 | II | |
| | |_________|_______|____________|_______|_______|_____|
| | | VII | 1 | 1 | 1 | II | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2
ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ
._____________________________________________________________.
| 5-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
|_____________________________________________________________|
| |Առարկայի |Ուսումնա-|Շաբաթական դասաժամերի|ստու- |քննու-|
| |անվանումը |ռության |քանակը |գարք |թյուն |
| | |տարի |____________________|_____________|
| | | |ԼԱՐԱՅԻՆ, |ԵՐԳԵՑՈ-|Ըստ կիսամյակ-|
| | | |ՓՈՂԱՅԻՆ, |ՂՈՒ- |ների |
| | | |ԱԶԳԱՅԻՆ |ԹՅՈՒՆ | |
| | | |ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ,| | |
| | | |ՀԱՐՎԱԾԱՅԻՆ | | |
| | | |ԳՈՐԾԻՔՆԵՐ, | | |
| | | |ԱԿՈՐԴԵՈՆ, | | |
| | | |ՏԱՎԻՂ, | | |
| | | |ԿԻԹԱՌ | | |
|__|_____________|_________|____________|_______|_____________|
|1.|Հիմնական | I | 2 | 1.5 | II | |
| |առարկա |_________|____________|_______|_______|_____|
| | | II | 2 | 1.5 | I,II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | III | 2 | 1.5 | I,II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | IV | 2 | 2 | I | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | V | 2 | 2 | I,II | II |
|__|_____________|_________|____________|_______|_______|_____|
|2 |Սոլֆեջո | I | 1.5 | 1.5 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | II | 1.5 | 1.5 | I,II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | III | 1.5 | 1.5 | I | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | IV | 1.5 | 1.5 | I,II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | V | 1.5 | 1.5 | I | II |
|__|_____________|_________|____________|_______|_______|_____|
|3 |Երաժշտական | I | | | | |
| |գրականություն|_________|____________|_______|_______|_____|
| | | II | 1.5 | 1.5 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | III | 1.5 | 1.5 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | IV | 1.5 | 1.5 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | V | 1.5 | 1.5 | II | |
|__|_____________|_________|____________|_______|_______|_____|
|4 |Համույթ կամ | I | 1 | | | |
| |նվագախումբ |_________|____________|_______|_______|_____|
| |կամ երգչա- | II | 1 | 1 | II | |
| |խումբ |_________|____________|_______|_______|_____|
| | | III | 2 | 2 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | IV | 2 | 2 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | V | 2 | 2 | II | |
|__|_____________|_________|____________|_______|_______|_____|
|5.|Ընտրովի | I | | 1 | | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | II | 1 | 1 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | III | 1 | 1 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | IV | 1 | 1 | II | |
| | |_________|____________|_______|_______|_____|
| | | V | 1 | 1 | II | |
._____________________________________________________________.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Երաժշտարվեստի բաժիններում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:
2. «Հիմնական առարկա» և «Ընտրովի» առարկաների ուսուցումը կազմակերպվում է անհատական, իսկ «Սոլֆեջո», «Երաժշտական գրականություն» և «Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ» առարկաների ուսուցումը` խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ «Ազգային նվագարաններ» բաժնի «Դհոլ» երաժշտական գործիքի «Հիմնական առարկա» դասաժամերի, որի 50%-ը հատկացվում է անհատական, 50%-ը` 3-6 սովորողից բաղկացած խմբային պարապմունքների համար:
3. «Երգեցողություն» բաժնի «Հիմնական առարկա» դասաժամի տևողությունը սահմանվում է 40 րոպե:
4. «Համույթ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 2-9, «Նվագախումբ»-ը` 10-20, իսկ «Երգչախումբ»-ը` 20-35 սովորողներից բաղկացած խմբային պարապմունքներով:
5. Ելնելով «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքների առանձնահատկություններից` «Համույթ» առարկայի համար 9 և «Նվագախումբ» առարկայի համար 15 սովորողներից բաղկացած խմբի պարապմունքների համար սահմանել մեկ միավոր համույթի և նվագախմբի ղեկավարների համար (նշված թվաքանակից ցածր կամ բարձր կազմերի դեպքում` համամասնորեն նվազեցնելով կամ ավելացնելով հատկացվող միավորը): Նույն հիմքով և սկզբունքով` 27 սովորողից բաղկացած երգչախմբի ղեկավարի և կոնցերտմայստերի համար սահմանել համապատասխանաբար 1 և 0.5-1 միավոր:
6. «Համույթ», «Նվագախումբ» կամ «Երգչախումբ» առարկայի բաշխումն ըստ սովորողների իրականացվում է Դպրոցի կողմից: «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքները 7-ամյա կրթության պարագայում իրականացվում են 3-րդ կամ 4-րդ, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 2-րդ դասարանից, որոնց պետք է մասնակցեն գործիքային բաժինների (բացի դաշնամուրային բաժնի) սովորողների առնվազն 70 տոկոսը:
7. «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են այլ երաժշտական գործիք, երգեցողություն, ընդհանուր դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա առարկաների պարապմունքներին:
8. «Ընդհանուր դաշնամուր» առարկայի ուսուցումը պարտադիր է «Երգեցողություն» բաժնի սովորողների համար: Դպրոցի շենքային պայմանների և նյութատեխնիկական համապատասխան հագեցվածության պարագայում` լարային, փողային, ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ բաժիններում սովորողների համար նախատեսել 0.5 դասաժամ` «Ընդհանուր դաշնամուր» առարկայի պարապմունքների համար:
9. «Հիմնական առարկա» (բացի դաշնամուր, տավիղ, ակորդեոն, դհոլ, կիթառ երաժշտական գործիքներից) դասաժամի անցկացման համար հատկացվում է դաշնամուրային նվագակցության ժամեր շաբաթական 0.5-1 ժամի չափով: «Դաշնամուր» բաժնում նվագակցության դասաժամերը (կոնցերտային նվագակցություն/իլյուստրացիա) տրամադրվում են 4-7-րդ դասարանների սովորողների համար` շաբաթական 0.5 ժամի չափով:
10. Լրացուցիչ վարձավճարով երաժշտարվեստի բաժնի սովորողները կարող են ստանալ հավելյալ ուսումնառություն` այլ հիմնական առարկայի (երկրորդ գործիք/ երգեցողություն) գծով:
11. «Ալտ», «Կոնտրաբաս», «Տուբա» երաժշտական գործիքների ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել բարձր դասարանների սովորողների համար, կամ 5-ամյա կրթության դեպքում` 12-13 տարեկան երեխաների ընդունելության կազմակերպման միջոցով:
Աղյուսակ 3
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
._____________________________________________________________________.
| |Առարկայի |Ուսումնա-|7-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |4-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
| |անվանումը |ռության |___________________|___________________|
| | |տարի |Շաբա- |Ստու-|Քննու-|Շաբա- |Ստու-|Քննու-|
| | | |թական |գարք |թյուն |թական |գարք |թյուն |
| | | |դասա- | | |դասա- | | |
| | | |ժամերի| | |ժամերի| | |
| | | |քանակը| | |քանակը| | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|1.|Կերպարվեստի | I | 2 | II | | | | |
| |հիմունքներ և |_________|______|_____|______|______|_____|______|
| |նկարչություն | II | 2 | II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | III | 2 |I,II | | | | |

| | | IV | | | | | | |

| | | V | | | | | | |

| | | VI | | | | | | |

| | | VII | | | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|2.|Կիրառական արվեստ| I | 2 | II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | II | 2 | II | | | | |

|3.|Ծեփագործություն | I | 2 | II | | | | |

|4.|Գծանկար | I | | | | 3 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | II | | | | 3 | I,II| |

| | | III | | | | 4 | I,II| |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | IV | 3 |I,II | | 4 | I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V | 3 |I,II | | | | |

| | | VI | 4 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VII | 4 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|5.|Գունանկար | I | | | | 3 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | II | | | | 3 | I,II| |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | III | | | | 3 | I,II| |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | IV | 3 |I,II | | 3 | I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V | 3 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VI | 3 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VII | 3 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|6.|Կոմպոզիցիա | I | | | | 2/1 | | |
| |(ստեղծագործական |_________|______|_____|______|______|_____|______|
| |թեմատիկ նկարչու-| II | | | | 2/1 | I,II| |
| |թյուն) |_________|______|_____|______|______|_____|______|
| |հաստոցային/ | III | | | | 2/1 | I,II| |
| |կիրառական |_________|______|_____|______|______|_____|______|
| | | IV | 2/1 |I,II | | 2/1 | I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V | 2/1 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VI | 2/1 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VII | 2/1 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|7.|Քանդակ կամ | I | | | | 2 | | |
| |կիրառական արվեստ|_________|______|_____|______|______|_____|______|
| | | II | | | | 2 | I,II| |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | III | | | | 1 | I,II| |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | IV | 2 |I,II | | 1 | I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V | 2 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VI | 1 |I,II | | | | |

| | | VII | 1 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|8.|Արվեստի | I | | | | 1 | | |
| |պատմություն |_________|______|_____|______|______|_____|______|
| | | II | | | | 1 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | III | | | | 1 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | IV | 1 |I,II | | 1 | II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V | 1 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VI | 1 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VII | 1 | II | | | | |
._____________________________________________________________________.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Կերպարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 4-ամյա կրթության դեպքում` 10-12 տարեկան երեխաների համար:
2. Դպրոցի հայեցողությամբ «Կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
3. Խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
1) դասաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 0.25 դասաժամի հաշվարկով.
2) պլեներային աշխատանքի դասաժամեր` յուրաքանչյուր խմբի համար շաբաթական մինչև 1,5 դասաժամի հաշվարկով:
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, ֆինանսական և նյութատեխնիկական հագեցվածության հնարավորություններից` բարձր դասարաններում յուրաքանչյուր խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա:
Աղյուսակ 4
ՊԱՐԱՐՎԵՍՏ
._____________________________________________________________________.
| |Առարկայի |Ուսումնա-|7-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |5-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
| |անվանումը |ռության |___________________|___________________|
| | |տարի |Շաբա- |Ստու-|Քննու-|Շաբա- |Ստու-|Քննու-|
| | | |թական |գարք |թյուն |թական |գարք |թյուն |
| | | |դասա- | | |դասա- | | |
| | | |ժամերի| | |ժամերի| | |
| | | |քանակը| | |քանակը| | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|1 |Դասական պար |I | | | |4.5 | II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II | | | |4.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III |4.5 |I,II | |4.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |IV |4.5 |I,II | |4.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V |4.5 |I,II | |4.5 | I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |4.5 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |4.5 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|2.|Հայկական պար |I | | | |2 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II | | | |2 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III |2 |I,II | |2 |I,II | |

| | |IV |2 |I,II | |2 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V |2 |I,II | |2 |I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |2 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |2 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|3.|Ժամանակակից պար |I | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II | | | |1.5 | II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III | | | |1.5 |I,II | |

| | |IV |1.5 |I,II | |1.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V |1.5 |I,II | |1.5 | I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |1.5 |I,II | | | | |

| | |VII |1.5 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|4.|Պատմակենցաղային | I | | | | 2 | I,II| |
| |պար |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III |2 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |IV | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI | | | | | | |

| | |VII | | | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|5.|Ժողովուրդներին |I | | | | | | |
| |բնորոշ բեմական |_________|______|_____|______|______|_____|______|
| | պար |II | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III | | | |1.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |IV | | | |1.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V |1.5 |I,II | |1.5 |I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |1.5 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |1.5 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|6.|Ռիթմիկա և պար |I |4 | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II |4 |II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |IV | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII | | | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|7.|Մարմնամար- |I |1.5 | | | 1 |II | |
| |զություն |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II |2 | II | | 1 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III |1 | II | | 1 |II | |

| | |IV |1 | II | | 1 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V |1 | II | | 1 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |1 | II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |1 | II | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|8.|Երաժշտական |I | | | |0.5 | | |
| |գրագիտություն |_________|______|_____|______|______|_____|______|
| |և ունկնդրում |II | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III |0.5 | | |0.5 | | |

| | |IV |0.5 | | |0.5 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V |0.5 | | |0.5 | II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |0.5 | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |0.5 | II | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|9.|Արվեստի |I | | | | | | |
| |պատմություն |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II | | | |1 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III | | | |1 |I,II | |

| | |IV |1 |I,II | |1 |I,II | |

| | | V |1 |I,II | |1 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |1 |I,II | | | | |

| | |VII |1 |I,II | | | | |
._____________________________________________________________________.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Պարարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-8 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:
2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
3. «Դասական պար», «Հայկական պար», «ժամանակակից պար», «Պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «Ռիթմիկա և պար», «Մարմնամարզություն» /պարտեր/ առարկաների խմբերում` 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար` շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
3) նվագակցության ժամեր` «Բեմական փորձառություն» և Աղյուսակ 4-ի 1-7-րդ կետերի առարկաների պարապմունքների համար` նշված դասաժամերին համապատասխան.
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից` բարձր դասարաններում յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), ստեպ, դերասանի վարպետություն (խմբային):
Աղյուսակ 5
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
._____________________________________________________________________.
| |Առարկայի |Ուսումնա-|7-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |5-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
| |անվանումը |ռության |___________________|___________________|
| | |տարի |Շաբա- |Ստու-|Քննու-|Շաբա- |Ստու-|Քննու-|
| | | |թական |գարք |թյուն |թական |գարք |թյուն |
| | | |դասա- | | |դասա- | | |
| | | |ժամերի| | |ժամերի| | |
| | | |քանակը| | |քանակը| | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|1.|Դերասանի |I |2 | II | |2 | II | |
| |վարպետություն |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II |2 |I,II | |2 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III |2 |I,II | |2 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |IV |2 | I | II |3 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |V |2 |I,II | |3 | I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |3 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |3 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|2.|Բեմական խոսք |I | 1 | II | |1 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II | 1 |I,II | |1.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III | 1 |I,II | |1.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |IV |1.5 | I | II |1.5 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |V |1.5 |I,II | |1.5 |I | II |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |1.5 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |1.5 | I | II | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|3.|Բեմական շարժում |I | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II | | | | 1 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III | | | | 1 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |IV |1 | | | 1 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |V |1 | | | 1 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |1 | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |1 | | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|4.|Արվեստի |I | | | | | | |
| |պատմություն |_________|______|_____|______|______|_____|______|
| | |II | | | |1 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III | | | |1 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |IV |1 |I,II | |1 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |V |1 |I,II | |1 |I,II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VI |1 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |1 |I,II | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|5.|Պար | I | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | II | | | | 1 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III |1 | II | | 1 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | IV |1 |I,II | | 1 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V |1 |I,II | | 1 |II | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VI |1 |I,II | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |1 |I,II | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|6.|Ռիթմիկա | I |1 | | |1 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | II |1 | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | IV | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VI | | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII | | | | | | |
|__|________________|_________|______|_____|______|______|_____|______|
|7.|Երաժշտության |I | | | |0.5 | | |
| |գրականություն |_________|______|_____|______|______|_____|______|
| |և ունկնդրում | II | | | |0.5 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |III |0.5 | | |0.5 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | IV |0.5 | | |0.5 | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | V |0.5 | | |0.5 |I | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | | VI |0.5 | | | | | |
| | |_________|______|_____|______|______|_____|______|
| | |VII |0.5 |I | | | | |
._____________________________________________________________________.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Թատերարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:
2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
3. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար` շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
3) Նվագակցողին հատկացվող ժամեր` շաբաթական առնվազն 0.25 ժամի չափով` «Ընտրովի» առարկայի համար (բացի դաշնամուր, ակորդեոն, դհոլ, կիթառ գործիքների):
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից` յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, (խմբային) և այլն:
Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2021 թվական: