Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱ ...

 

 

040.0603.280900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2000 թվականի N 603

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկի հերթական վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 545.713.230 դրամ բյուջետային վարկ` 3-ամսյա ժամկետով, տարեկան LIBOR+4 տոկոս տոկոսադրույքով` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման մասին պայմանագիր (առանց գրավի պայմանագրի)` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայմաններով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող բյուջետային վարկի ժամանակին մարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2000
N 603
Որոշում