Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2021 թվականի N 1342-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 685-րդ հոդվածները, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի N 389-Ա որոշմամբ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքը (այսուհետ` գույք):

2. Գույքը հետ վերցնել համապատասխան քրեակատարողական հիմնարկներից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը (այսուհետ` ծառայություն):

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում, հիմնադրամի հետ փոխադարձ համաձայնությամբ, լուծել գույքի` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնման մասին պայմանագրերը` դրանք լուծելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում` հիմնադրամի, համապատասխան քրեակատարողական հիմնարկների և ծառայության հետ համատեղ ապահովել հիմնադրամի, համապատասխան քրեակատարողական հիմնարկների և ծառայության միջև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2021
N 1342-Ա
Որոշում