030.0680.290900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Ուսուցչի օրվա առթիվ, կրթության բնագավառում ունեցած մեծ ներդրման համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`
Գեորգի Սամսոնի ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարության
թիվ 1 ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ
դպրոցի տնօրեն
Հռիփսիմե Սիմոնի ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ - Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ
2 միջնակարգ դպրոցի դասվար
Նորայր Անուշավանի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ - Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 1
կրթահամալիրի ուսուցիչ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 սեպտեմբերի 2000 թ.
ՆՀ-680