ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2021 թվականի N 1353-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շարժական գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
2021 թ. օգոստոսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի օգոստոսի 18-ի
N 1353-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Միավորի գինը |Քանակը|Գումարը |
|ը/կ| | |(հատ) | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|1. |Արծաթե հուշադրամի հավաքածու | 354 000,00| 2 | 708,000.00|
| |վանքեր և եկեղեցիներ | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|2. |Արծաթե հուշադրամ հայկական | 20 000,00| 78 | 1,560,000.00|
| |այբուբենի տառեր պրուֆ | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|3. |Հայկական այբուբենի տառերի տուփ | 90 000,00| 2 | 180,000.00|
| |39-տեղանոց | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|4. |Հուշադրամ արծաթե «Սուրբ Գրիգոր | 35 000,00| 1 | 35,000.00|
| |Լուսավորչի աջը» | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|5. |Հուշադրամ արծաթե «Սրբլույս | 35 000,00| 2 | 70,000.00|
| |Մյուռոնի կաթսա» | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|6. |Հուշադրամ արծաթե «Սուրբ Գեղարդ» | 35 000,00| 1 | 35,000.00|
|___|__________________________________|_____________|______|_____________|
|7. |Հուշադրամ արծաթե «Լազարյան | 20 000,00| 5 | 100,000.00|
| |ճեմարանի հիմնադրամ 200-ամյակ» | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|8. |Հուշադրամ արծաթե «Սերգեյ | 24 000,00| 1 | 24,000.00|
| |Փարաջանով» | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|9. |Հուշադրամ արծաթե «ՀՀ 25-ամյակ» | 100 000,00| 2 | 200,000.00|
| |անգլերեն | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|10.|Հուշադրամ արծաթե «ՀՀ 25-ամյակ» | 105 500,00| 2 | 211,000.00|
| |ռուսերեն | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|11.|Հուշադրամ Հայաստան-ԱՄՀ/ՀԲ | 26 000,00| 5 | 130,000.00|
| |անդամակցության հոբելյան | | | |
|___|__________________________________|_____________|______|_____________|
|12.|Հուշամեդալ (փոքր) | 23 800,00| 20 | 476,000.00|
|___|__________________________________|_____________|______|_____________|
|13.|Հուշամեդալ (մեծ) | 63 400,00| 20 | 1,268,000.00|
._________________________________________________________________________.