ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2021 թվականի N 1356-Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:
2. Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը` շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
3. Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց` համաձայն հավելվածի:
4. Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վարժական հավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային միջոցները վերադարձնել ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող համապատասխան մարմիններին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
2021 թ. օգոստոսի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի օգոստոսի 18-ի
N 1356-Ն որոշման
ՑԱՆԿ
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային միջոցի տեսակը |Քանակը |Ծանոթ. |
|ը/կ| |(միավոր)| |
|___|_______________________________________________|________|________|
|1. |Կողավոր (անձնակազմ տեղափոխելու համար) |50 | |
|___|_______________________________________________|________|________|
|2. |Կողավոր |19 | |
|___|_______________________________________________|________|________|
|3. |Կողավոր (մինչև 5 տոննա) |7 | |
|___|_______________________________________________|________|________|
|4. |Կողավոր (ոչ պակաս 5 տոննայից) |20 | |
|___|_______________________________________________|________|________|
|5. |Ուղևորաբեռնատար բարձր անցանելիությամբ |1 | |
|___|_______________________________________________|________|________|
|6. |Քարշակ |6 | |
|___|_______________________________________________|________|________|
|7. |Ավտոցիստեռն |1 | |
|___|_______________________________________________|________|________|
|8. |Ավտովառելիքալցավորիչ |2 | |
|___|_______________________________________________|________|________|
|9. |Ջրի ավտոցիստեռն |1 | |
|___|_______________________________________________|________|________|
|10.|Սանիտարական |3 | |
|___________________________________________________|________|________|
|Ընդամենը |110 | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 19 օգոստոսի 2021 թվական: