Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՕՊ-Ի ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՈՒ ԱՎԻ ...

 

 

020.0255.290900

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՕՊ-Ի ԶՈՐՔԵՐԻ

(ՈՒԺԵՐԻ) ՈՒ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀՕՊ-Ի ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՈՒ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 սեպտեմբերի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` հրավիրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Աղաբեկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահության մասին 2000 թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2000 թ. մարտի 16-ին` Մոսկվայում: Համաձայնագրի նպատակն է հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահության միջոցով, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի շրջանակներում, ապահովել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների օդային տարածության արտաքին սահմանների պաշտպանությունը, օդային տարածության օգտագործման կարգի վերահսկումը, օդային հարվածներից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանությունը:

Համաձայնագիրը սահմանում է հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահության խնդիրները, մարտական հերթապահության իրականացման համար պատասխանատու սուբյեկտների շրջանակը: Համաձայնագրով նախատեսված է հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահությունն իրականացնող ինչպես Հայկական, այնպես էլ Ռուսական կողմի հերթապահ ուժերի և միջոցների կազմը սահմանելու կարգը:

Համաձայնագրի համաձայն` հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության համատեղ իրականացման կարգը սահմանվում է հերթապահությունն իրականացնող ուժերի համատեղ գործողությունների վերաբերյալ հրահանգով և նրանց համագործակցության պլանով, որոնք մշակվում են սույն համաձայնագրի հիման վրա և հաստատվում ՀՀ զինված ուժերի ՀՕՊ-ի ու ավիացիայի հրամանատարության և ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմակայանի հրամանատարի կողմից: Հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահությանը մասնակցող զինված ուժերի գործողությունների կարգը մանրամասնվում է Պայմանավորվող կողմերի միջև` հերթապահությունն իրականացնող զինված ուժերի խնդիրների և լիազորությունների մասին առանձին համաձայնագրով:

Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի մասին պայմանագրով սահմանված պայմանների համաձայն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմակայանի ՀՕՊ-ի զորքերի (ուժերի) ու ավիացիայի հակաօդային պաշտպանության համատեղ մարտական հերթապահության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 սեպտեմբերի 2000 թ.

ՍԴՈ-255

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.09.2000
N ՍԴՈ-255
Որոշում