ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-64-Ո-160
2021թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 101-րդ հոդվածով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-110 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցների անցկացման վայրը և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. օգոստոսի 24
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2021թ. օգոստոսի 24-ի թիվ
ԲԴԽ-64-Ո-160 որոշման
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված
ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցների անցկացման վայրը
և ժամանակացույցը
._____________________________________________________________________.
|Մասնագիտացում|Հարցազրույցի |Հարցազրույցի անցկացման |
| |անցկացման վայրը |օրը, ժամը |
|_____________|_____________________________|_________________________|
|Քրեական |Բարձրագույն դատական խորհուրդ |10.09.2021թ., ժամը` 10:00|
| |(հասցե` ք. Երևան, Կորյունի | |
| |17) |11.09.2021թ., ժամը` 10:00|
._____________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 24 օգոստոսի 2021 թվական: