Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ( ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ա. Հորատանցքերով C1 կարգի պաշարների հետախուզման առավելագույն թույլատրելի խորությունը հետախուզական վերջին լեռնային հորիզոնից ներքև որոշելիս, անհրաժեշտ է օգտագործել համանման հանքավայրերի հետախուզման ընթացքում վերջին տարիներն կիրառված և գործնականում արդարացված տվյալները:

բ. C2 կարգի պաշարների հետախուզման նպատակով առաջարկվող հետախուզացանցի խտության համար հիմք են հանդիսացել Դասակարգման 44-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված մոտեցումներն ու տվյալները (աղյուսակ 2):

գ. Ըստ այդմ, առաջարկվում է օգտակար բաղադրիչի (բաղադրիչների) կորզվող մեծ արժողությամբ` 3-րդ և 4-րդ խմբերի հանքավայրերում զգալիորեն մեծացնել հետախուզվող C2 կարգի պաշարների տեսակարար կշիռը, իսկ տնտեսական մեծ ներուժ ունեցող` 2-րդ խմբի հանքավայրերում հիմնավորել C2 կարգի պաշարների հետախուզման նպատակահարմարությունը:

4) Միջանկյալ հորիզոնների հորատանցքերով հետախուզման դեպքերում.

ա. Վերընթացները անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել հորատանցքերի հովհարի հորատմամբ,

բ. 4-րդ խմբի հանքավայրերի համար օգտագործվել են չափազանց բարդ կառուցվածքով և օգտակար բաղադրիչի ընդհատուն բաշխմամբ բնութագրվող ոչ մեծ հանքային մարմինների հետախուզացանցի վերաբերյալ տվյալները:

5) Շահագործվող հանքավայրերում այդ նպատակի համար օգտագործվում են շահագործական հետախուզության և շահագործման տվյալները:

6) Ընդհատուն հանքայնացմամբ հանքավայրերում, որոնց պաշարների գնահատումն իրականացվում է առանց կոնկրետ հանքամարմինների եզրագծման` հանքաբերության գործակցի կիրառմամբ, ընդհանրացված սահմաններում, կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի բնորոշ ձևերի և չափերի որոշման հիման վրա պետք է գնահատվի դրանց ընտրովի (անջատ) արդյունահանման հնարավորությունը և նպատակահարմարությունը:

18. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրության, հանքամարմինների եզրագծման և պաշարների հաշվարկի համար հետախուզական փորվածքներով հատված կամ բնական մերկացումներով բացված հանքային միջակայքերը ենթակա են նմուշարկման: Նմուշարկման մեթոդների ու եղանակների ընտրությունը կատարվում է, ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից: Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովեն սպասվող արդյունքների առավել հավաստիություն: Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը` ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:

Նմուշարկման երկրաբանական, երկրաֆիզիկական մեթոդների և ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:

19. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) մեծ հզորությամբ հանքային մարմինները բացելու և հատելու համար նախատեսվող լեռնային փորվածքները (օրտեր, քվերշլագներ) պետք է կողմնորոշել հանքայնացման առավելագույն փոփոխականությանն ուղղահայաց ուղղությամբ: Փոքր հզորությամբ հանքային մարմինները հետամտելու համար նախատեսվող և հանքամարմինների հզորությունն ամբողջությամբ ընդգրկող փորվածքները (շտրեկներ, վերընթացներ) պետք է ուղղորդել դրանց տարածման ուղղությամբ, իսկ հորատանցքերը պետք է հատեն հանքային մարմինները ոչ պակաս քան 30 o անկյան տակ,

2) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով: Նմուշները պետք է վերցնել հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Հանքամարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրականության լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,

3) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, հանքային մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները` կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով: Ըստ որում, չնշմարվող երկրաբանական սահմաններով հանքամարմինների համար` բոլոր հետախուզական հատումներում, իսկ հստակ երկրաբանական սահմաններով հանքային մարմինների համար` փորվածքների նոսրացված ցանցով: Հետախուզաառուներում, հետախուզահորերում, խրամներում հանքաքարերի արմատական ելքերից բացի պետք է նմուշարկվեն նաև դրանց հողմահարման արգասիքները,

4) հանքամարմինների կողերում հանքաքարերի ու հանքայնացված ապարների բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին` սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է հանքամարմնի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, հանքաքարերի ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով, իսկ հորատանցքերում` նաև հորատաերթի երկարությամբ, ըստ որում հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերը նմուշարկվում են առանձին-առանձին: Հորատահանուկի ընտրողական մաշելիության առկայության դեպքում նմուշարկվում է ինչպես հորատահանուկը, այնպես էլ հորատման մանրատված արգասիքները (ապարախյուս, փոշի և այլն): Վերջիններից կազմվում է ինքնուրույն նմուշ` հորատահանուկի նմուշի նույն միջակայքից, որոնք մշակվում և ենթարկվում են անալիզների առանձին-առանձին:

ա. Հանքամարմինն ամբողջ հզորությամբ հատող լեռնային փորվածքներում, այդ թվում նաև վերընթացներում, նմուշները վերցվում են փորվածքի երկու պատերից, իսկ հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներում` հանքախորշից: Հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներից վերցված նմուշների միջև եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 1-4 մետրը (նմուշարկման ռացիոնալ միջակայքը պետք է հաստատվի փորձարարական տվյալներով): Հորիզոնական փորվածքներում, հանքամարմինների զառիթափ տեղադրման դեպքում, նմուշները տեղակայվում են հաստատուն` նախօրոք որոշված բարձրության վրա: Նմուշների ընտրված պարամետրերը պետք է հիմնավորվեն փորձարարական աշխատանքներով:

բ. Հանքամարմինների ամբողջ հզորությունը չհատող շտրեկների և վերընթացների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկման ժամանակ չպետք է օգտագործվեն: Հանքամարմիններն ամբողջ հզորությամբ հատող վերընթացների նմուշարկման տվյալները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի, ելնելով ոսկով հարստացված տեղամասերի (հանքային սյուների) բաշխման առանձնահատկություններից:

20. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված եղանակի և հանքաքարերի հիմնական տարատեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել` տալով ստացված արդյունքների ճշտության և արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը, դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին` ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի +- 10-20%-ը` նկատի ունենալով հանքաքարերի խտության փոփոխականությունը): Ակոսային նմուշարկման ճշտությունն անհրաժեշտ է ստուգել` նույն հատույթով կցորդված ակոսային նմուշների վերցմամբ, իսկ հորատահանուկային նմուշարկման ճշտությունը` հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով: Նմուշարկման ճշտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է վերանմուշարկել հանքային միջակայքը:

1) Նմուշարկման ընդունված մեթոդների և եղանակների արժանահավատությունը վերահսկվում է առավել բնութագրական եղանակով, որպես կանոն` համախառն կամ քերծման եղանակով: Այդ նպատակով անհրաժեշտ է նաև օգտագործել տեխնոլոգիական նմուշների, բնամասերում ապարների խտությունը որոշելու նպատակով վերցված համախառն նմուշների տվյալները և հանքամարմինների առանձին տեղամասերի շահագործման ժամանակ ստացված արդյունքները: Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

21. Նմուշների մշակումը (նախապատրաստումը հետազոտության) կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով, հաշվի առնելով ոսկու բաշխման բնույթը, դրա հատիկների խոշորությունն ու ձևերը: Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով: Նմուշների մշակման որակը պետք է շարունակաբար վերահսկվի` «K» գործակցի հիմնավորվածության և մշակման սխեմայի պահպանման հետ կապված բոլոր գործողություններով:

1) Նմուշների մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մանրատված (աղացած) նյութերում ոսկու գրավիտացիոն նստեցման, ինչպես նաև չմշակված մակերևույթների անհարթությունների ծուղակներում ոսկու մասնիկների թափանցման հնարավորությունը: Այդ պատճառով անհրաժեշտ է կանոնավորապես վերահսկել ջարդիչ (մանրատող) սարքավորումների մաշող մակերևույթների մաքրությունը:

2) Խոշորածավալ վերստուգիչ նմուշների մշակումը կատարվում է հատուկ կազմված ծրագրերով, որոնք ներառում են նաև անալիզների համար վերցվող կշռուկների նվազագույն զանգվածի և քանակի որոշման փորձարարական աշխատանքներ:

22. Հանքաքարերի քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի ոսկու պարունակության ու հարգի որոշման, ուղեկից բաղադրամասերի առկայության ու դրանց արդյունաբերական նշանակության հաստատումն, ինչպես նաև վնասակար բաղադրիչների հայտնաբերումն ապահովող լիարժեքությամբ: Հանքաքարերում դրանց պարունակությունը որոշվում է համապատասխան ստանդարտներով սահմանված նմուշների քիմիական, հարգային, սպեկտրային, ֆիզիկական, երկրաֆիզիկական անալիզների մեթոդներով:

1) Ոսկու արդյունահանման օտարերկրյա ընկերությունների պրակտիկայում պաշարների հաշվարկի նյութերի հիմնավորման և ներդրումային ծրագրերի մշակման ժամանակ («Բանկային» տեխնիկատնտեսական հիմնավորում) առավել հուսալի և գերադասելի են համարվում հարգային անալիզի արդյունքները:

2) Բոլոր շարքային նմուշներում, որպես կանոն, որոշվում է ոսկու, արծաթի, ինչպես նաև ուղեկից բաղադրիչների (պղինձ, ցինկ, կապար, ծծումբ, բիսմուտ և այլն) պարունակությունները, որոնք հաշվի են առնվում հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու ժամանակ: ՈՒրիշ օգտակար բաղադրիչների (այդ թվում` թթու հալանյութերի (ֆլյուսների) ստացման համար օգտագործվող սիլիկահող) և վնասակար խառնուրդների (մկնդեղ, ածխածին, կավահող, ծարիր և այլն) պարունակությունները որոշվում են խմբային նմուշներում: Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը` ուղեկից բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունների որոշմամբ և այդ պարունակությունների փոփոխությունների պարզաբանումը հանքամարմինների տարածման և անկման ուղղություններով:

3) Առաջնային հանքաքարերի օքսիդացման աստիճանը բացահայտելու և օքսիդացման գոտու սահմանը որոշելու նպատակով պետք է կատարվեն ֆազային անալիզներ:

23. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել` գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ` հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական և ուղեկից բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

24. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով` վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից:

1) Շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Ստանդարտնիե Օբռազցի Սօստավա - ՍՕՍ, այսուհետ` ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել` այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ:

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները:

25. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը: Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկի համար կոնդիցիաների պահանջներն ըստ ոսկու պարունակությունների: Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակամիջոցում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

26. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)` անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը` ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 2-ով սահմանված` Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների` ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար:

 

Աղյուսակ 2

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի

հարաբերական միջին քառակուսային սխալանքները (%)

 

._____________________________________________________________________.

|Պարունակությունների|Հանքաքարերի բնութագիրը ըստ ոսկու մասնիկների      |

|դասերը*), գ/տ      |մեծության                                        |

|                   |_________________________________________________|

|                   |մինչև  0.1 մմ   |մինչև  0.6 մմ   |խոշոր, հաճախ   |

|                   |                |                |տեսանելի ոսկով |

|___________________|________________|________________|_______________|

|>128               |4.0             |7.5             |10             |

|___________________|________________|________________|_______________|

|64-128             |4.5             |8.5             |12             |

|___________________|________________|________________|_______________|

|16-64              |10              |13              |18             |

|___________________|________________|________________|_______________|

|4-16               |18              |25              |25             |

|___________________|________________|________________|_______________|

|1-4                |25              |30              |30             |

|___________________|________________|________________|_______________|

|0.5-1              |30              |30              |30             |

|___________________|________________|________________|_______________|

|0.5                |30              |30              |30             |

._____________________________________________________________________.

 

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 2-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

27. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում` արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ` պարունակության յուրաքանչուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը: Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է:

28. Նմուշարկման իրականացված վերստուգման արդյունքներով (նմուշների վերցնում, մշակում և անալիզների կատարում) պետք է գնահատվի հանքային միջակայքերի եզրագծման և դրանց պարամետրերի որոշման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալանքը:

29. Ոսկու հանքավայրերի հետախուզությամբ և շահագործմամբ զբաղվող օտարերկրյա որոշ ընկերությունների պրակտիկայում օգտագործվում է նմուշներ վերցնելու, դրանք նախապատրաստելու և անալիզների ենթարկելու գործընթացների որակը վերստուգելու ավելի պարզ, բայց բավականաչափ արդյունավետ ընթացակարգ` հիմնված լաբորատորիա ուղարկվող շարքային քսան նմուշներից կազմված յուրաքանչյուր խմբաքանակի մեջ շարունակաբար մեկական դատարկ, կրկնօրինակ և ստուգանմուշային կամ չափանմուշային (էտալոնային) նմուշ ներառելու հետ, ձևավորելով դրանք հետևյալ կարգով:

1) Դատարկ նմուշները վերցվում են հանքավայրի հետախուզման սկզբնական փուլում նախապատրաստված համասեռված (հոմոգենացված) համախառն նմուշից (քսան կիլոգրամից ոչ պակաս զանգվածով)` ըստ կազմության համանման հանքավայրի ոսկու հանքայնացումը տեղակալող (պարփակող) ապարներին: Համախառն նմուշի համար նյութ են ծառայում չհանքայնացված հորատահանուկը կամ մերկացման անհանք ապարները: Ոսկու նշանակալի քանակի բացակայությունը համախառն նմուշում հաստատվում է ոչ պակաս քան երկու տարբեր լաբորիատորիաներում կատարված բազմաթիվ անալիզներով: Դատարկ նմուշն ընդգրկվում է նմուշների նախապատրաստման հոսքում և մյուս նմուշների հետ ունենում է հաջորդական համար:

2) Որպես կրկնօրինակ ծառայող նմուշները վերցվում են դաշտային պայմաններում, կամայականորեն: Հորատման ապարախյուսի նմուշարկման ժամանակ դրանք պատրաստվում են վերջինիս կիսման եղանակով: Հորատահանուկի նմուշարկման ժամանակ դրա կիսումը կատարվում է մանրացման սկզբնական փուլից հետո:

3) Չափանմուշային (էտալոնային) նմուշները, որոնցում ոսկու պարունակությունը հայտնի է ընդունելի մակարդակի ճշտությամբ, որքան հնարավոր է, պետք է մոտ լինեն հանքավայրի ոսկու հանքայնացման քարաբանական և միներալային կազմին: Դրանցում ոսկու պարունակությունը պետք է համապատասխանի հանքավայրում առանձնացվող պարունակությունների երեք հիմնական դասերին, որոնք մոտ են տնտեսապես հիմնավորված եզրագծային, միջին և բարձր պարունակություններին: Չափանմուշային նմուշները վերցվում են նախօրոք պատրաստված, 20 կգ-ից ոչ պակաս զանգվածով համախառն նմուշներից` կազմված նախկինում անալիզի ենթարկված հորատահանուկի կամ հորատման ապարախյուսի նմուշներից մնացած խոշորահատիկ նյութից: Համախառն նմուշների աղացած և համասեռված նյութը պետք է անալիզի ենթարկվի մի քանի անկախ լաբորատորիաներում: Չափանմուշային նմուշները համարակալվում են շարքային նմուշների հերթական համարներով, որոնք չպետք է հայտնի լինեն անալիզ իրականացնող աշխատակիցներին:

4) Դատարկ, կրկնօրինակ և չափանմուշային նմուշների օգտագործումն ապահովում է կանոնավոր և բավականին արդյունավետ վերստուգում` շարքային նմուշների նախապատրաստման և անալիզների կատարման (սիստեմատիկ սխալանքների հայտնաբերում և պատահական սխալանքների մեծության որոշում) որակի նկատմամբ` հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակամիջոցում, հիմնականում սեփական լաբորատորիայի միջոցներով:

30. Հանքաքարերի բնական տարատեսակների և արդյունաբերական տիպերի միներալային կազմը, դրանց մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաբանական (հանքաբանական), ապարագրական, ֆիզիկական, քիմիական և այլ անալիզներով: Ըստ որում, առանձին միներալների նկարագրության հետ միասին, տրվում է նաև դրանց տարածվածության քանակական գնահատականը:

1) Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ոսկու, ոսկի պարունակող հանքային և երակային միներալների, միմյանց և ուրիշ միներալների հետ դրանց փոխհարաբերությունների ուսումնասիրմանը: Որոշման են ենթակա ոսկու գոյաձևերը, գոյացումների չափերը, դրանց բաշխումն ըստ խոշորության դասերի, քիմիական կազմը, հարգը, ոսկու մասնիկների մակերևույթի բնույթն ու վիճակը, սերտաճվածքների առկայությունը, դրանց չափերը և սերտաճման տեսակները:

2) Միներալաբանական հետազոտությունների գործընթացում պետք է ուսումնասիրվի հիմնական և ուղեկից բաղադրամասերի ու վնասակար խառնուրդների բաշխումը և կազմվի դրանց հաշվեկշիռն ըստ միներալային միացությունների ձևերի:

31. Ծավալային զանգվածի և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել հանքաքարերի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:

1) Խիտ (հոծ) հանքաքարերի ծավալային զանգվածը գլխավորապես որոշվում է պարաֆինապատված բնութագրիչ նմուշներով և վերստուգվում է բնամասերում դրա որոշման արդյունքներով: Փխրուն, խիստ ճեղքավորված և խոռոչավոր հանքաքարերի ծավալային զանգվածը, որպես կանոն, որոշվում է բնամասերում: Ծավալային զանգվածը կարող է որոշվել նաև ցրված գամմա-ճառագայթման կլանման մեթոդով` անհրաժեշտ ծավալի ստուգափորձական (հավաստող) աշխատանքների առկայության դեպքում: Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև հանքաքարի խոնավությունը: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային կազմով և հիմնական բաղադրամասերի պարունակությամբ:

 

4. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրմանը

ներկայացվող պահանջներ

 

32. Ոսկու հանքաքարերի տեխնոլոգիական հատկություններն աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ: Առավել մեծ նշանակություն ունեն ոսկի պարունակող հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիան որոշող հետևյալ հատկանիշները.

1) հանքաքարում պարունակվող ոսկու բնութագիրը (խոշորությունը, գոյաձևը, հանքային և ոչ հանքային միներալների հետ զուգորդման բնույթը, մասնիկների մակերևույթի վիճակը),

2) հանքաքարերի համալիրությունը. հանքաքարում ոսկու հետ միասին արդյունաբերական նշանակություն ունեցող ուրիշ օգտակար բաղադրամասերի պարունակությունը,

3) հանքաքարերի օքսիդացվածության աստիճանը. օքսիդացված և սուլֆիդային միներալների տոկոսային հարաբերակցությունը,

4) հանքաքարերում վերամշակման տեխնոլոգիան էականորեն բարդացնող բաղադրամասերի առկայությունը:

33. Ըստ մասնիկների խոշորության, ոսկին դասակարգվում է` խոշոր (0.07 մմ-ից ավելի), մանր (0.001-ից մինչև 0.07 մմ) և նրբադիսպերս (0.001 մմ-ից փոքր) տեսակների:

1) Խոշորահատիկ ոսկին սովորաբար հեշտությամբ ազատվում է մանրացնելիս և կորզվում է գրավիտացիոն մեթոդներով, բայց դժվարությամբ է հարստացվում և դանդաղորեն լուծվում` ցիանավորման դեպքում: Մանրահատիկ ոսկին (ազատ և սուլֆիդների հետ սերտաճած) լավ է հարստացվում և արագ լուծվում է ցիանավորման ժամանակ, բայց միայն մասամբ է կորզվում գրավիտացիայով: Նրբադիսպերս ոսկին վատ է անջատվում հանքաքարերը մանրացնելիս և այսպես կոչվող` կրող միներալների (սուլֆիդների) հետ միասին կորզվում է գրավիտացիոն և հարստացման խտանյութեր: Սուլֆիդներից այդ ոսկին կորզվում է հրամետալուրգիայով կամ ցիանավորմամբ` օքսիդացնող թրծմամբ: Եթե ոսկին զուգորդվում (ասոցվում) է երկաթի հիդրօքսիդների և այլ վերնածին (հիպերգեն) միներալների հետ, այն կարող է կորզվել ցիանավորմամբ: Քվարցից նրբադիսպերս ոսկին կարող է կորզվել միայն հալման դեպքում:

34. Ոսկի պարունակող հանքաքարերը որոշ դեպքերում պարունակում են նաև ուրիշ օգտակար բաղադրամասեր, որոնք նույնպես կարող են արդյունաբերական նշանակություն ունենալ: Դրանց թվին են պատկանում` արծաթը, պղինձը, ծարիրը, կապարը, ցինկը, վոլֆրամը, ուրանը, սնդիկը, բիսմութը, թալիումը, սելենը, տելուրը, սիլիկահողը, ծծումբը (սուլֆիդային ձևով), բարիտը, ֆլյուորիտը և այլն: Համապատասխանաբար առանձնացվում են` ոսկի-պիրիտային, ոսկի-մկնդեղային, ոսկի-արծաթային, ոսկի-պղնձային, ոսկի-ծարիրային, ոսկի-ուրանային, ոսկի-բարիտային, ոսկի-բազմամետաղային և ոսկի-քվարցային հանքաքարեր: Ավելի քան 60% սիլիկահող, 13%-ից պակաս կավահող, 0.8% մկնդեղ և 0.3% ծարիր պարունակող ոսկի-քվարցային հանքաքարերը կարող են օգտագործվել մետալուրգիական գործարաններում որպես հալանյութ (ֆլյուս):

35. Ըստ սուլֆիդների օքսիդացման աստիճանի հանքաքարերը ստորաբաժանվում են` առաջնային (սուլֆիդային), մասամբ օքսիդացված (խառը) և օքսիդացված տեսակների: Մասամբ օքսիդացված են համարվում 30%-ից ոչ ավելի, իսկ օքսիդացված` 30% և ավելի օքսիդացված միներալներ պարունակող հանքաքարերը:

36. Հանքաքարերում վնասակար խառնուրդները գնահատելիս, առաջին հերթին հաշվի են առնվում այնպիսիները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ցիանավորման` ոսկու կորզման հիմնական գործընթացի վրա: Վնասակար խառնուրդներին են վերագրվում`

1) պղնձի (օքսիդներ, կարբոնատներ, երկրորդային սուլֆիդներ, սուլֆատներ), ծարիրի (անտիմոնիտ), երկաթի (պիրոտին), մկնդեղի (ռեալգար, աուրիպիգմենտ) որոշ միներալներ, որոնց ներկայությամբ կտրուկ նվազում է ոսկու լուծման արագությունը և ավելանում է ցիանիդների ծախսը,

2) կլանման (սորբցիոն) բարձր ակտիվությամբ օժտված ածխաջրածնային նյութի որոշ տարատեսակներ,

3) ցիանային խյուսի (պուլպա) ջրազրկման և լուծված ոսկու լվացազատման գործընթացները խոչընդոտող` ապարախյուս (շլամ) առաջացնող փայլարակավային միներալներ: Այդ միներալների առկայությունը զգալի դժվարություններ է առաջացնում հանքաքարերի տեղափոխման, զետեղարանի մեջ լցման, ինչպես նաև դրանց գրավիտացիոն հարստացման գործընթացների ժամանակ,

4) մկնդեղի միներալներ (արսենոպիրիտ, մկնդեղային սուլֆոաղեր և այլն), որոնք դժվարացնում են ոսկի պարունակող խտանյութերի հրամետալուրգիական վերամշակումը և անհրաժեշտություն են առաջացնում շրջակա միջավայրի պահպանման համար իրականացնել հատուկ թանկարժեք միջոցառումներ:

37. Մեծամասամբ ոսկու հանքավայրերի հանքային հումքի վերամշակման հիմնական տեխնոլոգիական սխեմաներն են հարստացման և հրահիդրոմետալուրգիայի գործընթացների համակցությունը, որոնք ընդգրկում են` հանքաքարի տեսակավորումը, ջարդումը, մանրացումը, գրավիտացիոն և ֆլոտացիոն հարստացումը (համատեղ կամ ընտրովի), ամալգամացումը, ցիանավորումը (զտման կամ կլանման տեխնոլոգիայով) կամ հանքաքարերի և խտանյութերի հրամետալուրգիական վերամշակումը (թրծում, հալում): Եզրափակիչ գործընթացը ոսկու զտումն է (աֆինաժ):

1) Նոր տեխնոլոգիական պրոցեսներից են ճառագայթաչափական (ռադիոչափական) տեսակավորումը, փրփուրային զատումը (անջատումը), կուտակային լուծազատումը, կենսալուծազատումը, քլորիդացնդեցումը և այլն, ինչպես նաև ոսկու արդյունահանման երկրատեխնոլոգիական եղանակները (լուծազատման հանքահորային և հորատանցքային համակարգերը):

38. Ոսկի արդյունահանող ընկերությունների պրակտիկայում առավել լայն կիրառություն են ստացել ոսկու ցիանիդային լուծազատման վրա հիմնված գործընթացները: Ըստ որում, հանքաքարերի ցիանիդային լուծազատման ավանդական մեթոդների կիրառման հետ մեկտեղ (ցինկի վրա լուծույթներից ոսկու հետագա նստեցմամբ), յոթանասունական թվականների վերջում - ութսունականների սկզբում մեծ տարածում ստացան կուտակային լուծազատման գործընթացների վրա հիմնված նոր և տնտեսապես առավել արդյունավետ տեխնոլոգիաներ: Այդ գործընթացն էժան է և ճկուն, նպատակահարմար` ինչպես փոքրածավալ (օրական մինչև 200 տ), այնպես էլ մեծածավալ (օրական 50000 տ) արտադրությունների համար, և թույլ է տալիս շահագործման մեջ ընդգրկել ոսկու շատ ցածր (մինչև 0.5 գ/տ) պարունակությամբ հանքաքարեր:

1) Հանքաքարերի թափանցելիությունից կախված` հնարավոր են դրա վերամշակման ինչպես մանրացման, այնպես էլ առանց մանրացնելու տարբերակները: Ոսկին և արծաթը պետք է գտնվեն ազատ վիճակում: Դժվար վերամշակվող, այսպես կոչված, «համառ» հանքաքարերը և ցիանիդը ինտենսիվ կապող բաղադրիչներ (օրինակ ցինկի, պղնձի, երկաթի, մկնդեղի, ծարիրի օքսիդացված սուլֆիդներ և օրգանական նյութեր) պարունակող հանքաքարերը պիտանի չեն կուտակային լուծազատման եղանակի համար` կուտակի ներսում քիմիական գործընթացների անկառավարելիության պատճառով և նախնական մշակման կարիք ունեն (լուծազատում ճնշման տակ, մանրէական (բակտերիական) լուծազատում և թրծում եռացող շերտում):

2) Կույտային լուծազատման այս կամ այն սխեմայի կիրառման հնարավորությունը յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի համար պետք է որոշվի տեխնոլոգիական փորձարկումների և տեխնիկատնտեսական տարբերակների համադրման հիման վրա: Կույտային լուծազատման արդյունավետության որոշիչ տեխնիկատնտեսական ցուցանիշներն են ոսկու կորզումը, ազդանյութերի ծախսը և արժեքը, գործընթացի ինտենսիվությունը (տևողությունը):

3) Կույտային լուծազատման ժամանակ արդյունաբերական մասշտաբով կիրառվող հիմնական ազդանյութը նատրիումի ցիանիդն է: Որպես ցիանիդի փոխարինիչ կարող են ծառայել թիոմիզանյութի և թիոսուլֆատային լուծույթների թթու լուծույթները, հումինային թթուները` օքսիդիչների ավելացմամբ, քլորային նատրիումի հավելմամբ սուլֆատ-քլորային լուծույթների հիման վրա կազմված բաղադրությունները (կոմպոզիցիաներ):

4) Կույտային լուծազատման ժամանակ հանքաքարի կարևոր ցուցանիշ է համարվում դրա թափանցելիությունը դարսվածքում: Հանքաքարում 50 միկրոմիկրոն խոշորությամբ ապարախյուսի առկայությունը հանգեցնում է դարսվածքի ներսում նյութի խտացմանը, անբարենպաստ պայմաններ ստեղծելով լուծույթների շրջանառության համար: Դրանով մեծանում է լուծազատման ցիկլի տևողությունը և փոքրանում է մետաղի կորզումը: Այդ առնչությամբ, ոսկի պարունակող կավային հանքաքարերի և ապարախյուսի բարձր ելքով հանքաքարերի տեխնոլոգիական հետազոտությունների դեպքում դրանց մանրացման ժամանակ պետք է սահմանել հանքաքարերի գնդավորման օպտիմալ պայմաններ` անհրաժեշտ ամրությամբ և ծակոտկենությամբ ագրեգատներ ստանալու համար:

5) Կույտային լուծազատման վերաբերյալ տեխնոլոգիական հետազոտություններն առաջարկվում է եզրափակել փորձնաարդյունաբերական փորձարկումներով` հանքավայրի իրական պայմաններում, քանի որ լաբորատոր պայմաններում հնարավոր չէ հաշվի առնել տվյալ տեխնոլոգիայի արդյունավետության վրա ազդող բոլոր գործոնները (շրջակա միջավայրի ջերմաստիճանը, դարսվածքի բարձրությունն ու ձևավորման կարգը և այլն): Տեխնոլոգիական սխեմայի բոլոր գործողությունների օպտիմալ ռեժիմների և պարամետրերի փորձնաարդյունաբերական մշակման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի էկոլոգիայի հարցերին և հիդրոտեխնիկական կառույցների համալիրի հուսալիության պրակտիկ գնահատականին` կրիտիկական իրավիճակների ծագման դեպքում ցիանային լուծույթների հնարավոր ֆիլտրացիայի պայմաններում:

39. Ներկայումս ոսկու համաշխարհային արտադրության ավելի քան 70%-ը իրականացվում է ածխային աբսորբցիայի օգտագործմամբ տեխնոլոգիական գործընթացների հիման վրա. «Ածուխը խյուսում» (Cool In Pulp, այսուհետ` CIP) գործընթաց և դրա ածանցյալները` «ածուխը լուծույթում» (Cool In Leaching, այսուհետ` CIL), «ածուխը սյունակաթսայում» (Cool In Columns, այսուհետ` CIC): CIP և CIL մեթոդներն օգտագործվում են 50-60% պինդ բաղադրամասեր պարունակող կախույթահեղուկից ոսկու ուղղակի կորզման համար, իսկ CIC-ը` լուծույթներից ոսկու կորզման համար (սովորաբար կույտային լուծազատման ժամանակ): CIP գործընթացը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ավելի պակաս զգայուն է, քան ոսկու նստեցումը ցինկով` ծծմբով, ծարիրով, մկնդեղով աղտոտված լուծույթից և ավելի կայուն է վերամշակվող հումքի բնույթի նկատմամբ: Այն բարձրացնում է ոսկու կորզումը ավանդական մեթոդների համեմատությամբ և տնտեսապես ավելի արդյունավետ է: Արտասահմանում (Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) գործում են տվյալ տեխնոլոգիայի հիման վրա գործող կոմբինատներ, որոնք վերամշակում են տարբեր տեսակի հանքային հումք` սկսած ցածրորակ հանքաքարերից մինչև հարստացման խտանյութերը, հարստապոչանքները և կենսաբանական օքսիդացման պոչանքները:

1) ԱՊՀ-ի երկրներում ոսկու կորզման ժամանակ ավելի լայնորեն և հաջողությամբ են կիրառվում իոնափոխանակման տեխնոլոգիաները («խեժը կախույթահեղուկում» և «խեժը լուծազատող լուծույթում» գործընթացներ)` հիմնված սորբցիոն գործընթացներում օգտագործվող պինդ պոլիստրացված գնդիկների տեսքով թողարկվող հատուկ իոնափոխանակման խեժերով: Այս մեթոդներն ունեն որոշակի առավելություններ CIP մեթոդի նկատմամբ և ենթադրվում է, որ իոնափոխանակման խեժերը հեռանկարում ոսկու արդյունահանման մեջ ավելի նշանակալի դեր կունենան:

40. Սկզբունքորեն ապացուցված է ոսկու արդյունահանման համար ստորգետնյա լուծազատման եղանակի կիրառման հնարավորությունը` հողմահարման կեղևի ոսկի պարունակող նստվածքներում: Այս մեթոդի կիրառման համար առավել բարենպաստ են համարվում ոչ խորը տեղադրված, փխրուն կամ խիստ ճեղքավորված քայքայված ջրաթափանց, մասամբ ջրակալված նստվածքները (ջրամերժ հորիզոններով սահմանազատված), որոնցում ոսկին գտնվում է լուծազատման համար նպաստավոր վիճակում:

1) Յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտում ստորգետնյա լուծազատման եղանակի կիրառման հնարավորությունը որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր և բնօրինակային համալիր երկրատեխնոլոգիական ուսումնասիրություններ:

2) Հանքաքարերի առանձին տիպերի կամ ամբողջ հանքավայրի` երկրատեխնոլոգիական հատկություններով բնութագրական համարվող տեղանքներում փորձնաարդյունաբերական լուծազատման իրականացման նպատակահարմարության մասին վճիռն ընդունվում է` կախված նախընթաց հետազոտությունների լրիվությունից և հավաստիությունից:

3) Հետազոտությունների արդյունքում անհրաժեշտ է որոշել`

ա. ոսկու գոյաձևը և լուծված վիճակ դրա (ոսկու) փոխադրման սկզբունքային հնարավորությունը.

բ. ընդերքից ոսկու կորզման գործակիցները և կորզման արագությունը, իսկ նստվածքների անիզոտրոպության և դրանց վրա տարբեր երկրատեխնոլոգիական ռեժիմների օգտագործման հնարավորության դեպքում` առանձնացնել տեխնոլոգիական տիպերը.

գ. հարստացված լուծույթում ոսկու պարունակության աճի կինետիկան և դրան հաջորդող աստիճանական իջեցումը, դրա մնացորդային պարունակությունները և ընդերքում մնացորդային պաշարները փորձնական շահագործման եզրագծում` հաստատված վերստուգիչ հորատանցքերի տվյալներով.

դ. լուծազատող լուծույթի ներմղման և հարստացված լուծույթի արտամղման ռեժիմը, ազդանյութերի ծախսի ցուցանիշները` քանակական և դրամական արտահայտությամբ.

ե. հարստացված լուծույթներից և ոսկի պարունակող խտանյութերից ոսկու կորզման տեխնոլոգիան և ցուցանիշները.

զ. տարածքի աղտոտման հնարավորությունը ըստ մակերեսի ու խորության (վնասակար տարրերի տարաշարժը (միգրացիան) կողային և ուղղաձիգ ուղղություններով, աշխատանքային գոտուց դրանց արտահոսքը` ֆոնային մեծությունների հաշվառմամբ), և շահագործման ավարտից հետո շրջակա միջավայրի վերականգնման տեխնոլոգիան:

41. Ոսկի պարունակող խտանյութերի որակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կանոնակարգվում է մատակարարի (հանքի) և մետալուրգիական կազմակերպության միջև կնքվող պայմանագրով:

1) Պրակտիկայում ընդունված է, որ`

ա. ոսկի պարունակող գրավիտացիոն խտանյութը պետք է համապատասխանի 3-րդ աղյուսակով սահմանված` Գրավիտացիոն խտանյութում ոսկու և խառնուրդների պարունակությունների նորմերին.

 

Աղյուսակ 3

 

Գրավիտացիոն խտանյութում ոսկու և խառնուրդների

պարունակությունների նորմերը

 

._________________________________________________________________________.

|Խտանյութի|Պարունակություն                    |Խոնավություն,|ոչ ավելի, %  |

|անվանումը|___________________________________|             |խոշորություն,|

|         |Ոսկու,   |խառնուրդների, ոչ ավելի, %|             |             |

|         |ոչ պակաս,|_________________________|             |             |

|         |գ/տ      |մկնդեղի|ծարիրի|կավահողի  |             |             |

|_________|_________|_______|______|__________|_____________|_____________|

|Գրավիտա- |50       |0.7    |0.3   |10        |4            |3            |

|ցիոն     |         |       |      |          |             |             |

|խտանյութ |         |       |      |          |             |             |

._________________________________________________________________________.

 

բ. ոսկի պարունակող հարստացման (ֆլոտացիոն) խտանյութը պետք է համապատասխանի 4-րդ աղյուսակով սահմանված` Հարստացման (ֆլոտացիոն) խտանյութում ոսկու և խառնուրդների պարունակությունների նորմերին.

 

Աղյուսակ 4

 

Հարստացման (ֆլոտացիոն) խտանյութում ոսկու և խառնուրդների

պարունակությունների նորմերը

 

._________________________________________________________________________.

|Խտանյութի անվանումը|Պարունակություն                       |Խոնավություն, |

|                   |______________________________________|ոչ ավելի, %   |

|                   |Ոսկու,|ոչ պակաս, գ/տ խառնուրդների,    |              |

|                   |Ոսկու,|ոչ ավելի, %                    |              |

|                   |      |_______________________________|              |

|                   |      |ոչ պակաս, գ/տ|մկնդեղի ծարիրի|  |              |

|                   |      |խառնուրդների,|կավահողի      |  |              |

|                   |      |ոչ ավելի, %  |              |  |              |

|___________________|______|_____________|______________|__|______________|

|Ոսկի պարունակող    |20    |2            |0.3           |10|6             |

|հարստացման         |      |             |              |  |              |

|(ֆլոտացիոն)        |      |             |              |  |              |

|խտանյութ           |      |             |              |  |              |

|___________________|______|_____________|______________|__|______________|

|Ոսկի պարունակող    |30    |1            |0.3           |10|-             |

|թրծված խտանյութ    |      |             |              |  |              |

|(թերայրուկ)        |      |             |              |  |              |

._________________________________________________________________________.

 

գ. պղնձաձուլական գործարաններում որպես հալանյութ (ֆլյուս) օգտագործվող ոսկի պարունակող քվարցային հանքաքարը (Հալանյութային (ֆլյուսային) հանքաքարերի դասակարգումը բերված է աղյուսակ 5-ում) պետք է համապատասխանի 6-րդ աղյուսակով սահմանված` Հալանյութային հանքաքարերի քիմիական կազմին, դասերի և տեսակների խոշորությանը ներկայացվող պահանջներին:

 

Աղյուսակ 5

 

Հալանյութային (ֆլյուսային) հանքաքարերի դասակարգումը

 

._____________________________________________________________________.

|Հանքաքարի դասը         |Օգտագործման բնագավառը                        |

|                       |                                             |

|_______________________|_____________________________________________|

|Անդրադարձիչ (արտացոլիչ)|Պղինձ պարունակող հումքի անդրադարձիչ հալման   |

|                       |ժամանակ                                      |

|_______________________|_____________________________________________|

|Կոնվերտորային          |Երկրորդային հումքից պղնձի շտեյների (բովվածքի)|

|                       |և  թերապատրաստ (սև)  պղնձի բեսեմերման ժամանակ|

|_______________________|_____________________________________________|

|Հանքահորային           |Պղինձ պարունակող և  պղնձածծմբային հումքի     |

|                       |հանքահորային հալման ժամանակ                  |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 6

 

Հալանյութային հանքաքարերի քիմիական կազմին, դասերի և տեսակների

խոշորությանը ներկայացվող պահանջները

 

._________________________________________________________________________.

|Դասեր և  տեսակներ|Պարունակություն, %                      |Խոշորություն, |

|                 |________________________________________|մմ            |

|                 |Ընդհանուր  |ոչ պակաս |ոչ ավելի|ոչ ավելի |              |

|                 |սիլիկահողի,|կավահողի,|մկնդեղի,|ծարիրի,  |              |

|_________________|___________|_________|________|_________|______________|

|Անդրադարձիչ I    |70         |8        |0.8     |0.3      |0-10          |

|տեսակ            |           |         |        |         |              |

|_________________|___________|_________|________|_________|              |

|II տեսակ         |65         |10       |0.8     |0.3      |              |

|_________________|___________|_________|________|_________|              |

|III տեսակ        |60         |13       |0.8     |0.3      |              |

|_________________|___________|_________|________|_________|______________|

|Կոնվերտորային I  |70         |8        |0.8     |0.3      |10-50         |

|տեսակ            |           |         |        |         |              |

|_________________|___________|_________|________|_________|______________|

|II տեսակ         |65         |10       |0.8     |0.3      |10-50         |

|_________________|___________|_________|________|_________|              |

|III տեսակ        |62         |12       |0.8     |0.3      |              |

|_________________|___________|_________|________|_________|              |

|Հանքահորային     |           |         |        |         |              |

|_________________|___________|_________|________|_________|______________|

|I տեսակ          |90         |6        |0.8     |0.3      |50-120        |

|_________________|___________|_________|________|_________|______________|

|II տեսակ         |75         |8        |0.8     |0.3      |50-120        |

|_________________|___________|_________|________|_________|              |

|Դասեր և  տեսակներ|68         |9        |0.8     |0.3      |              |

._________________________________________________________________________.

 

42. Հանքաքարերի քիմիական և միներալային կազմի, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունների և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքում որոշվում են դրանց բնական տարատեսակները և կանխապես, մոտավոր ճշտությամբ, նախանշվում վերջիններիս ընտրովի արդյունահանում և առանձին վերամշակում պահանջող արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը:

1) Հանքաքարերի վերջնական ստորաբաժանումն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների կատարվում է հանքավայրում հայտնաբերված բնական տարատեսակների տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:

43. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալոգոտեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով: Արդյունաբերական վերամշակման փորձից ելնելով, հեշտ հարստացվող հանքաքարերի համար թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը: Դժվար հարստացվող կամ նոր տիպի հանքաքարերի համար, որոնց վերամշակման փորձը բացակայում է, հանքաքարերի և դրանց վերամշակման արգասիքների տեխնոլոգիական հետազոտությունները, տեխնիկական պայմաններին դրանց չհամապատասխանելու դեպքում, պետք է իրականացվեն շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված հատուկ ծրագրով:

1) Վնասակար բաղադրամասերի (մկնդեղ, ծարիր և այլն) սահմանային պարունակությամբ արդյունաբերության պահանջները չբավարարող ոսկու խտանյութերի, ինչպես նաև սուլֆիդների (պիրիտ, արսենոպիրիտ) հետ սերտ կապված և ուղղակի ցիանավորմամբ չկորզվող նրբադիսպերս ոսկի պարունակող դժվար վերամշակվող («շատ համառ») խտանյութերի համար անհրաժեշտ է գնահատել մանրէական (բակտերիական) լուծազատման եղանակներով դրանց վերամշակման արդյունավետությունը:

2) Տեխնոլոգիական փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մշակամանրէներ, խտանյութի (հանքաքարի) մանրացման աստիճանը, որոշել խյուսի (պուլպա) խտությունը, դրա խառնման և օդավորման (աերացիա) ակտիվությունը, լուծազատման գործընթացի համար օպտիմալ PH-ը, ջերմաստիճանը, խյուսի 1 մլ-ում բջիջների պարունակությունը, սուլֆիդների օքսիդացման արագությունը, հետագա ցիանավորման դեպքում ոսկու կորզման մեծությունը, ցիանավորման և օգտագործված լուծույթների վնասազերծման ժամանակ ազդանյութերի ծախսը:

3) Հանքաքարերի տեխնոլոգիական հետազոտությունների ժամանակ առաջարկվում է ճառագայթաչափական (լուսաչափական, ռենտգենա-ճառագայթաչափական, նեյտրոնաակտիվացված և այլն) մեթոդներով ուսումնասիրել տրանսպորտային տարողություններում հանքաքարերի չափաբաժնային տեսակավորման կամ նախքան մանրացումը դրանց կտորավոր նյութերի ընտրության հնարավորությունը: Հանքային հումքի ճառագայթաչափական հարստացման ուսումնասիրության ժամանակ պետք է որոշվեն դրա ֆիզիկական հատկանիշները, որոնք կարող են օգտագործվել հանքային զանգվածի տարանջատման (զատման) համար: Այդ հատկանիշներով կարող են որոշվել հանքային զանգվածի տարբեր ծավալների կամ կտորների չափերի նկատմամբ հանքաքարի ցայտունության (կոնտրաստություն) կիրառելիությունը, գնահատվել ճառագայթաչափական հարստացման (տեսակավորում, զատում) ցուցանիշները` հանքային բաղադրամասերի սահմանային պարունակությունների տարբեր մեծությունների համար: Դրական արդյունքների դեպքում անհրաժեշտ է ճշտել ընտրովի հանույթ պահանջող հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը կամ հաստատել հանքային զանգվածի համախառն հանույթի հնարավորությունը, ինչպես նաև որոշել ճառագայթաչափական հարստացման օպտիմալ սխեման: Հանքաքարերի վերամշակման եղանակների հետագա փորձարկումներն իրականացվում են դրանց ճառագայթաչափական տեսակավորման և (կամ) զատման մեթոդը հանքաքարերի հարստացման ընդհանուր տեխնոլոգիական սխեմայի մեջ ընդգրկելու հնարավորությունների և տնտեսական արդյունավետության հաշվառմամբ:

44. Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգոտեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված հանքաքարերի բնական բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի հանքաքարերի տեխնոլոգիական տիպայնացում` առանձնացնելով հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:

1) Լաբորատոր նմուշներով ուսումնասիրվում են հանքաքարերի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների որոշման համար անհրաժեշտ աստիճանով:

2) Կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և հանքաքարերի հարստացման ցուցանիշների ճշտման համար:

45. Խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և միներալային կազմով, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկություններով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի հանքաքարերի միջին կազմին` հնարավոր աղքատացման հաշվառմամբ:

46. Կատարված հետազոտությունների արդյունքում պետք է`

1) որոշվի ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների միներալային ու քիմիական կազմը.

2) ներկայացվեն տվյալներ հանքաքարի ջարդելիության, մանրելիության, նյութի մանրացման անհրաժեշտ աստիճանի և ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների մաղային անալիզների մասին.

3) տրվեն տեղեկություններ ելակետային հանքաքարի և հարստացման արգասիքների խտության, լիրքային զանգվածի և խոնավության մասին.

4) բերվեն վերամշակման գործընթացների տեխնոլոգիական ցուցանիշները.

ա. ճառագայթաչափական հարստացման համար` հարստապոչերի և խտանյութերի ելքը, դրանցում ոսկու կորզումը և պարունակությունը, հարստացման գործակիցը, տրանսպորտային տարողությունների, հանքաքարերի չափաբաժինների ու կտորների չափերը, որոնցով ենթադրվում է իրականացնել հանքաքարերի տեսակավորումը և (կամ) զատումը,

բ. ցիանավորման գործընթացի համար` ոսկու կորզման մեծությունը,

գ. հարստացման (ֆլոտացիայի) և գրավիտացիոն հարստացման գործընթացների համար` խտանյութի ելքը, դրա որակը (ոսկու, ուրիշ օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունը), խտանյութի վերամշակման մեթոդը, ոսկու և այլ օգտակար բաղադրիչների կորզումը տարբեր գործողություններում և միջանցիկ կորզումը, ազդանյութերի ծախսը, արդյունաբերական կեղտաջրերի վնասազերծման անհրաժեշտությունը.

5) որոշվի մետալուրգիական արտադրության մեջ իբրև թթու հալանյութ առանձին տիպերի հանքաքարերի օգտագործման նպատակահարմարությունը, ապահովվի վերամշակման արգասիքների որակի համապատասխանությունը գոյություն ունեցող ստանդարտներին և տեխնիկական պայմաններին.

6) պարզաբանվեն ուղեկից բաղադրիչների գոյաձևերը և հարստացման ու խտանյութերի լրացուցիչ վերամշակման արտադրանքներում դրանց բաշխման հաշվեկշիռը, ինչպես նաև որոշվեն ուղեկից բաղադրիչների կորզման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը.

7) ուսումնասիրվի հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայով ստացվող շրջանառու ջրերի ու թափոնների օգտագործման հնարավորությունը, և տրվեն առաջարկություններ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման վերաբերյալ:

 

5. Հանքավայրերի հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական,

լեռնաերկրաբանական և ուրիշ բնական պայմանների ուսումնասիրմանը

ներկայացվող պահանջներ

 

47. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվել են առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր: Պետք է որոշել հնարավոր ջրաներհոսները դեպի շահագործական լեռնային փորվածքներ, որոնց անցումը նախատեսված է կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ և մշակել առաջարկներ փորվածքները ստորերկրյա ջրերից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը, գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա: Պետք է առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

48. Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` հանքաքարերի, հանքատեղակալող (հանքապարփակող) ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, հանքավայրի ապարների զանգվածի ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները և դրանց անիզոտրոպիան, ապարների կազմը, դրանց ճեղքավորվածությունը, տեկտոնական խախտվածությունը, մակատեսքային առանձնահատկությունները, կարստայնությունը, քայքայվածությունը հողմահարման գոտում, ժամանակակից երկրաբանական պայմանները, որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

1) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ` լեռնային փորվածքների կայունության և բացհանքի հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:

2) Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին:

49. Պետք է տրվի օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը:

50. Նոր հայտնաբերված հանքավայրերի շրջանում անհրաժեշտ է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի քաղաքացիական նշանակման օբյեկտներ, դատարկ ապարների թափոնակույտեր: Հողամասերի վերականգնման (ռեկուլտիվացիա) հետ կապված հարցերի լուծման համար անհրաժեշտ է որոշել հողածածկույթի հզորությունը և իրականացնել փխրուն ապարների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև պարզել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկություն) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

51. Հանքապարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման հնարավոր բնագավառները որոշելու մանրամասնությամբ:

52. Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն շինարարության համար նախատեսվող հանքարդյունաբերական կազմակերպության ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները:

53. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.08.2021
N 06-Ն
Հրաման