ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2021 թվականի N 891-Ա
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 945-Ա որոշման (այսուհետ` որոշում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու դեպքերի կապակցությամբ` նշանակել ծառայողական քննություն:
2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը`
1) որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.
2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:
3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ կազմով`
Արթուր Հովսեփյան - վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Նաիրա Ճնգրյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.
Նորայր Նազարյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.
Յանա Բոյաջյան - վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ.
Լիանա Չանախչյան - վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ավագ մասնագետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. օգոստոսի 26
Երևան