Սեղմել Esc փակելու համար:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2021 թվականի N 910-Ա

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը`

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին (այսուհետ` նախագիծ) կից ներկայացված ամփոփաթերթում լիազոր մարմնի կողմից առարկություններ ներկայացված չլինելու մասին նշում կատարելու, սակայն նախագիծը լիազոր մարմնի հետ համաձայնեցրած չլինելու դեպքի կապակցությամբ` նշանակել ծառայողական քննություն:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը`

1) նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում լիազոր մարմնի կողմից առարկություններ ներկայացված չլինելու մասին նշում կատարելու, սակայն նախագիծը լիազոր մարմնի հետ համաձայնեցրած չլինելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.

2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ կազմով`

Արթուր Հովսեփյան - վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.

Նաիրա Ճնգրյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.

Նորայր Նազարյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.

Աստղիկ Մելքոնյան - վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության գլխավոր մասնագետ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.08.2021
N 910-Ա
Որոշում