Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2021 թվականի N 208-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՑԱՆԿԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել`

1) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու և դրանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2021թ. օգոստոսի 26-ի

N 208-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին (այսուհետ` ընտրություններին մասնակցող կուսակցություն) անվճար հիմունքներով դահլիճներ և այլ շինություններ տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և սույն կարգի համաձայն:

2. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` 7 օր հետո համապատասխան մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցություններին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը (այսուհետ` ցանկ):

3. Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները ներկայացվող ցանկերում կարող են ներառվել միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում (Երևանի վարչական շրջանում) գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ցանկը պետք է տեղեկություններ պարունակի դահլիճի, շինության անվանման, գտնվելու վայրի (հասցե), նստատեղերի թվի, տրամադրման ժամերի վերաբերյալ, ինչպես նաև դահլիճը, շինությունը տնօրինողի վերաբերյալ, որին պետք է ներկայացվի դիմումը:

5. Ցանկերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևով:

Ցանկի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում տարբերակում նշված եղանակով:

6. Այդ ցանկերը տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետից հետո` մինչև հաջորդ օրվա ավարտը:

7. Ցանկում ներառված դահլիճից, շինությունից օգտվելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 3 օր առաջ դիմում է դահլիճը տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին:

Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

1) դահլիճը (շինությունը) տնօրինողի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

2) դիմողի անունը, ազգանունը, ընտրություններին մասնակցող կուսակցության լրիվ անվանումը.

3) դիմողի հասցեն, հեռախոսահամարը (առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն).

4) դահլիճի (շինության) անվանումը, որտեղ անցկացվելու է միջոցառումը.

5) միջոցառման օրը և ժամը.

6) միջոցառման պատասխանատուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը (առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն).

7) դիմումի տրման տարին, ամիսը, օրը և դիմողի ստորագրությունը:

Դիմումին կից պետք է ներկայացվի դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (սահմանված նմուշի վկայականի) պատճենը:

8. Դահլիճը (շինությունը) տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը տրամադրելու մասին: Եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա դահլիճը (շինությունը) տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը կամ առաջարկի ցանկում ներառված այլ դահլիճ:

Եթե ցանկում ներառված դահլիճը նույն օրը և ժամին տրամադրելու պահանջով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ, ապա այն տրվում է ընտրություններին մասնակցող այն կուսակցությանը, որի դիմումն առաջինն է մուտքագրվել:

9. Ցանկում ներառված նույն դահլիճը, սույն կարգով ընտրություններին մասնակցող միևնույն կուսակցությանը տրամադրվում է մեկ անգամ և մինչև 3 ժամ տևողությամբ:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2021թ. օգոստոսի 26-ի

N 208-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

_____________________ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, (նշվում է ընտրությունների անվանումը)

 

կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների

 

_____________________________

                        նշվում է մարզի անվանումը

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Համայնքի |Դահլիճի, |Գտնվելու|Նստա- |Տրամադրելու|Դահլիճը,   |Այլ      |

|   |անվանումը|շինության|վայրը   |տեղերի|օրերը և    |շինությունը|նշումներ |

|   |         |անվանումը|(հասցեն)|թիվը  |ժամերը     |տնօրինողը  |         |

|___|_________|_________|________|______|___________|___________|_________|

|___|_________|_________|________|______|___________|___________|_________|

|___|_________|_________|________|______|___________|___________|_________|

|___|_________|_________|________|______|___________|___________|_________|

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
26.08.2021
N 208-Ն
Որոշում