Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑՈՂ, Ս ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 օգոստոսի 2021 թվականի N 66-Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑՈՂ, ՍՆՆԴԻ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել` Հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող, սննդի կամ հեղուկի ընդունումից հրաժարվող հոգեկան առողջության խնդիր ունեցող պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի օգոստոսի 23-ի

N 66-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑՈՂ, ՍՆՆԴԻ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպությունում (այսուհետ` Կազմակերպություն) հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող` ցանկացած տեսակի սննդի կամ հեղուկի ընդունումից հրաժարվող հոգեկան առողջության խնդիր ունեցող պացիենտի (այսուհետ` պացիենտ) բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերությունները:

2. Պացիենտը, ցանկացած տեսակի սննդի կամ հեղուկի ընդունումից որոշակի ժամկետով կամ անժամկետ հրաժարվելու վերաբերյալ բանավոր կամ գրավոր հայտարարություն է ներկայացնում բուժող բժիշկ-հոգեբույժին, ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հերթապահ բժիշկ-հոգեբույժին կամ միջին բուժանձնակազմին: Պայմանավորված պացիենտի հոգեկան վիճակով, սննդից կամ հեղուկի ընդունումից հրաժարումը հնարավոր է առանց պացիենտի բանավոր կամ գրավոր հայտարարության:

3. Սննդի կամ հեղուկի ընդունումից հրաժարվելու ամբողջ ժամանակահատվածում պացիենտը մշտապես գտնվում է բուժանձնակազմի հսկողության տակ: Բուժող բժիշկ-հոգեբույժը, ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հերթապահ բժիշկ-հոգեբույժը կամ միջին բուժանձնակազմը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ ժամ պարբերականությամբ զննել պացիենտին (անոթազարկը, շնչառության արագությունը, մարմնի ջերմաստիճանը, հիդրատացիայի աստիճանը և գիտակցության մակարդակը) և կատարել համապատասխան գրառում հիվանդության պատմագրում: Միջին բուժանձնակազմը պարտավոր է զննման արդյունքները պարբերաբար ներկայացնել բուժող բժիշկ-հոգեբույժին, ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հերթապահ բժիշկ-հոգեբույժին:

4. Բուժող բժիշկ-հոգեբույժը, ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հերթապահ բժիշկ-հոգեբույժը կամ միջին բուժանձնակազմը պացիենտի կողմից սննդի կամ հեղուկի ընդունումից հրաժարվելու փաստն անհապաղ ներկայացնում է Կազմակերպության տնօրենին կամ տնօրենի բուժական գծով տեղակալին, ինչպես նաև պացիենտի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում), ինչի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հիվանդության պատմագրում և ստորագրվում:

5. Բուժող բժիշկ-հոգեբույժը, ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հերթապահ բժիշկ-հոգեբույժը կամ միջին բուժանձնակազմը պացիենտին, ինչպես նաև պացիենտի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում) նույն օրը ներկայացնում է սննդից կամ հեղուկից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերի մասին, ինչի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հիվանդության պատմագրում և ստորագրվում:

6. Կազմակերպության տնօրենի հրամանով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստեղծվում է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված հոգեբուժական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որն իրավասու է տալու մասնագիտական եզրակացություն պացիենտի հոգեկան խանգարման և սննդից կամ հեղուկից հրաժարվելու կապի, ինչպես նաև պացիենտի առողջական վիճակի և անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծավալների վերաբերյալ:

7. Եթե Հանձնաժողովի եզրակացությամբ սննդի կամ հեղուկի ընդունումից հրաժարվելու փաստը պայմանավորված չէ պացիենտի հոգեկան խանգարումով և այն պացիենտի կողմից իրականացվում է գիտակցաբար ու սեփական կամքով, ապա`

1) պացիենտի արհեստական սնուցում չի իրականացվում,

2) պացիենտին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին առաջարկվում է օրվա սննդաբաժինը, իսկ հրաժարվելու դեպքում համապատասխան գրառում է կատարում հիվանդության պատմագրում,

3) պացիենտին ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն` այդ մասին արձանագրելով պացիենտի բժշկական փաստաթղթերում,

4) պացիենտին առաջարկվում է օգտվել անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ինչպես նաև պացիենտի համաձայնությամբ սննդի կամ հեղուկի ընդունումից հրաժարվելու մասին առաջարկվում է տեղեկացնել նրա փաստաբանին (եթե պացիենտն ունի փաստաբան), նրա մերձավոր ազգականներին կամ նրա կողմից ընտրված այլ անձին,

5) պացիենտը տեղեկացվում է իր կյանքին սպառնացող վտանգի, այդ թվում գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ինչպես նաև արհեստական սնուցման անհրաժեշտության վերաբերյալ,

6) պացիենտի կյանքին սպառնացող վտանգի, այդ թվում գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բուժող բժիշկ-հոգեբույժի, ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հերթապահ բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա պացիենտին առանց իր համաձայնության տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում,

7) պացիենտի կյանքին սպառնացող վտանգի, այդ թվում գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում Հանձնաժողովը եզրակացություն է տալիս արհեստական սնուցման անհրաժեշտության և դրա ժամկետների վերաբերյալ, ինչի մասին գրառում է կատարվում հիվանդության պատմագրում, որը հաստատվում է Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ:

8. Եթե Հանձնաժողովի եզրակացությամբ սննդի կամ հեղուկի ընդունումից հրաժարվելու փաստը պայմանավորված է պացիենտի հոգեկան խանգարումով, ապա`

1) Հանձնաժողովը եզրակացություն է տալիս արհեստական սնուցման անհրաժեշտության և դրա ժամկետների վերաբերյալ, ինչի մասին գրառում է կատարվում հիվանդության պատմագրում, որը հաստատվում է Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ,

2) Կազմակերպության տնօրենի կամ տնօրենի բուժական գծով տեղակալի որոշմամբ հաստատվում է արհեստական սնուցմանը ներգրավվող բժիշկ-մասնագետների ցանկը` ընդգրկելով թերապևտի և անհրաժեշտության դեպքում համապատասխան ոլորտի նեղ մասնագետների,

3) արհեստական սնուցման անհրաժեշտության դեպքում թերապևտը որոշում է արհեստական սնուցման հաճախականությունը, իրականացնում է պացիենտի մշտական (ամենօրյա) հսկողություն,

4) թերապևտի ցուցումով, անհրաժեշտության դեպքում, իրականացվում են համապատասխան լաբորատոր-գործիքային հետազոտություններ, նշանակվում է բուժում,

5) թերապևտի ցուցումով, պացիենտին նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման տրամադրման անհրաժեշտության դեպքում, Կազմակերպության կողմից իրականացվում է պացիենտի ուղեգրում համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպություն,

6) թերապևտի և արհեստական սնուցման գործընթացին ներգրավված նեղ մասնագետների կողմից բոլոր նշանակումների և իրականացված միջոցառումների վերաբերյալ հիվանդության պատմագրում կատարվում է համապատասխան գրառում և հաստատվում վերջիններիս ստորագրությամբ,

7) անհրաժեշտության դեպքում արհեստական սնուցման գործընթացն իրականացնելու նպատակով կիրառվում են ֆիզիկական զսպման կամ հանդարտեցման մեթոդներ` «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բժշկական ցուցումների դեպքում:

9. Արհեստական սնուցումը դադարեցվում է բժշկական ցուցումների և պացիենտի ինքնուրույն սնման վերսկսման դեպքում, ինչն իրականացվում է թերապևտի հսկողության տակ:

10. Բուժող բժիշկը պացիենտի կողմից ինքնուրույն սնվելու կամ հեղուկ ընդունելու փաստը արձանագրում է հիվանդության պատմագրում:

11. Բուժող բժիշկը պացիենտի կողմից ինքնուրույն սնվելու կամ հեղուկ ընդունելու փաստի մասին տեղյակ է պահում Կազմակերպության տնօրենին կամ տնօրենի բուժական գծով տեղակալին, ինչպես նաև պացիենտի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում):

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
23.08.2021
N 66-Ն
Հրաման