Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2021 թվականի N 1373-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և 686-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված` 22800000 դրամ սկզբնական, 2021 թվականի փետրվարի 28-ի դրությամբ 1080937.83 դրամ վերագնահատված հաշվեկշռային և 2021 թվականի ապրիլի 19-ի դրությամբ 4375000 դրամ գնահատված շուկայական արժեքով «HYUNDAI GENESIS 3.6» («ՀՅՈՒՆԴԱԻ ՋԵՆԵՍԻՍ 3.6») մակնիշի, 127 LL 50 հաշվառման պետական համարանիշի (թողարկման տարեթիվը` 2009 թվական, նույնականացման համարը` KMHGC41EP9U055048) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե)` հետագայում «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2021
N 1373-Ա
Որոշում