Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2021 թվականի N 1417-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը և 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին (այսուհետ` ՊՈԱԿ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` քաղաք Երևան, Պարույր Սևակի 1 հասցեում գտնվող շինության 2-րդ հարկի 38, 39 և 40 սենյակները` 64.3 քառ. մետր մակերես տարածքով (այսուհետ` անշարժ գույք), հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով հանձնել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գրանցման համար` N 222.160.974576)` իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել համաձայնագիր ՊՈԱԿ-ի հետ 2011 թվականի մարտի 15-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 09/0011 պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը հիմնադրամի միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

ա. հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

բ. հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հիմնադրամը պարտավորվում է փոխհատուցել չիրականացված միջոցառման չափով և վճարել տուգանք` չիրականացված միջոցառման համար նախատեսված գումարի 1 տոկոսի չափով: Ընդ որում, տուգանքի վճարումը հիմնադրամին չի ազատում իր պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պարտականությունից,

գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.09.2021
N 1417-Ա
Որոշում