Սեղմել Esc փակելու համար:
ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

23 օգոստոսի 2021 թվականի N 67-Ն

ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 519-Ն որոշման 3-րդ կետը և հավելվածի 15-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել`

1) դիահերձման արձանագրության օրինակելի ձևերը` համաձայն հավելված 1-ի,

2) դիահերձման արձանագրության օրինակելի ձևերի լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2021 թվականի օգոստոսի 23-ի

N 67-Ն հրամանի

ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ

Ձև 1

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

Ախտաբանաանատոմիական դիահերձում N ________

«_____» ______________20 թ.

Արձանագրության կազմման օրը, ամիսը, տարեթիվը

_______________________________________________________________________

Արձանագրությունը կազմող բժշկական կազմակերպության անվանումը ____________

_______________________________________________________________________

Բժշկական կազմակերպություն _____________________ բաժանմունք ____________

Հիվանդության պատմագրի N ___________

Անուն, ազգանուն, հայրանուն ___________________________________________

Ի./Ա._________________________________________________________

Ծննդյան ամսաթիվ ___________________________ (տարիք) __________________

օրը, ամիսը, տարեթիվը

Բնակության վայրը, հասցեն ______________________________________________

Մասնագիտությունը ________ հիվանդանոց ընդունման ամսաթիվ ________________

օրը, ամիսը, տարեթիվը

Մահճակալային օրեր _________________ մահվան ամսաթիվ ____________________

օրը, ամիսը, տարեթիվը

    Դիահերձման ամսաթիվը _______________________     Բուժող բժիշկ

                       օրը, ամիսը, տարեթիվը, ժամը   __________________

_______________________________________________________________________

                         անունը, ազգանունը, հայրանունը

Դիահերձմանը մասնակցել են ______________________________________________

_______________________________________________________________________

Ուղարկող բժշկական կազմակերպության ախտորոշումը _________________________

_______________________________________________________________________

Ախտորոշումը ընդունվելիս _______________________________________________

_______________________________________________________________________

Վերջնական կլինիկական ախտորոշումը ______________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Ախտաբանաանատոմիական ախտորոշումը _______________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Ախտորոշման տարամիտումներ

Ըստ հիմնական հիվանդության _____________________________________________

Հիմնական հիվանդության ուշացած ախտորոշում ______________________________

Ըստ բարդությունների ___________________________________________________

Մահացու բարդություններ ________________________________________________

Ըստ ուղեկցող հիվանդությունների ________________________________________

Տարամիտումների պատճառները

._________________________________________________________________________.

|Բարդացած   |Կարճատև      |Թերի   |Հետազոտության|Հազվագյուտ   |Ախտորոշման |

|ախտորոշում |հոսպիտալացում|զննում |տվյալների    |հանդիպող     |թերի և  ոչ |

|           |             |       |գերագնահատում|հիվանդություն|ճիշտ       |

|           |             |       |             |             |ձևակերպում |

|___________|_____________|_______|_____________|_____________|___________|

|           |             |       |             |             |           |

._________________________________________________________________________.

Մահվան պատճառը (ըստ դուրս գրված մահվան մասին բժշկական վկայականի) ______

_______________________________________________________________________

_______________________ ա)

_______________________ բ)

_______________________ գ)

_______________________ այլ)

Ախտաբանաանատոմիական եզրակացություն

Արձանագրության թերթեր _____________

    Ախտաբանաանատոմ`       _________________________

    Ա.Ա.Հ.                      Ստորագրություն

Բաժանմունքի ղեկավար  _____________________________

Ստորագրություն

Ախտաբանաանատոմիական դիահերձման լրացուցիչ տվյալներ

._________________________________________________________________________.

|Հասակ|Մարմնի քաշ|                Օրգանների քաշի տվյալներ և  չափեր        |

|     |          |________________________________________________________|

|     |          |գլխուղեղ|սիրտ|թոք|լյարդ|փայծաղ|երիկամներ` աջ և  ձախ|  | |

|_____|__________|________|____|___|_____|______|____________________|__|_|

|     |          |        |    |   |     |      |                    |  | |

._________________________________________________________________________.

Ձևաբանական հետազոտության օբյեկտներ (թվով) ____________________________

Բլոկների քանակ ___________________________

Լրացուցիչ հետազոտությունների համար վերցված նյութեր

_____________________________________________________________________

Արձանագրության տեքստ

    Դիահերձման արձանագրություն N ___  ամսաթիվ ____________      ժամը _____

                                          օրը, ամիսը, տարեթիվը

Սեռը ________ մարմնակազմությունը _____________________________________

Սնվածությունը ___________մաշկը և տեսանելի լորձաթաղանթները ___________

Դիակային բծերը _______________________________________________________

Դիակային փայտացումը __________________________________________________

Գլխի փափուկ հյուսվածքները, գանգոսկրերը _______________________________

Կարծր թաղանթը__________________ սինուսները ___________________________

Փափուկ թաղանթը _______________________________________________________

Մեծ կիսագնդերը _______________________________________________________

Կողմնային փորոքները __________________________________________________

Ուղեղիկը _____________________________________________________________

Ենթամաշկային ճարպաբջջանքը ____________________________________________

Ներքին օրգանների տեղադրությունը ______________________________________

Պլևրալ խոռոչները ____________________________________________________

Որովայնի խոռոչը ______________________________________________________

Շնչափողի և գլխավոր բրոնխների լուսանցքը ______________________________

Լորձաթաղանթը _________________________________________________________

Թոքերը ____________________________ կտրվածքում _______________________

Աորտա_________________________________________________________________

Կորոնար զարկերակները _________________________________________________

Թոքային զարկերակը և նրա խոշոր ճյուղերը ______________________________

Սիրտը _____ ______ ______ սմ չափերի է Պերիկարդը ______________________

Ձախ փորոքի պատը մինչև___________ սմ. Աջը` մինչև __________ սմ

Սրտի խոռոչները _______________________________________________________

Միոկարդը հաջորդական կտրվածքում _______________________________________

Օջախային փոփոխություններ _____________________________________________

______________________________________________________________________

Փականները և էնդոկարդը _______________________________________________

Կերակրափողի լուսանցքը _______________ լորձաթաղանթը ___________________

Ստամոքսի պարունակությունը _____________ լորձաթաղանթը _________________

Աղիները ______________________________________________________________

Լյարդը ___ ___ ___ _____ սմ չափերի է, պատիճը ____ կտրվածքի մակերեսը __

_________________________________________________________________

Լեղապարկը ______________________ լեղածորանը __________________________

Ենթաստամոքսային գեղձը ________________________________________________

Փայծաղը _____ _____ _____ սմ չափերի, պատիճը ______ կտրվածքի մակերեսը

_______ __________________________ քերուկի առկայությունը _____________

Մակերիկամների կեղևային շերտը ___________________ միջուկը ____________

Երիկամները` աջը __ __ ___ սմ չափերի է, ձախը __ __ ___ սմ չափերի է

պատիճը`___________________ մակերեսը __________________________________

կտրվածքի մակերեսի կեղևային շերտը _____________ բուրգերը _____________

ավազանները և միզուղիները ____________________________________________

Սեռական համակարգը ____________________________________________________

Առանձին նշումներ _____________________________________________________

Ձևաբանական հետազոտության նկարագիր

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Կլինիկո-մորֆոլոգիական քննարկման ամսաթիվ _______________________

օրը, ամիսը, տարեթիվը

Ախտաբանաանատոմ` Ա.Ա.Հ. ________________________________________________

Ստորագրություն ______________________________

Ձև 2

ՏՆԱՅԻՆ (ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՊՔԵՐԸ) ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

Ախտաբանաանատոմիական դիահերձում N ________

«_____» ______________20 թ.

Արձանագրության կազմման օրը, ամիսը, տարեթիվը

_______________________________________________________________________

Արձանագրությունը կազմող բժշկական կազմակերպության անվանումը ____________

Անուն, ազգանուն, հայրանուն ____________________________________________

Ի./Ա. ________________________________________________

Ծննդյան ամսաթիվ ___________________________ (տարիք)__________________

օրը, ամիսը, տարեթիվը

Բնակության վայրը, հասցեն ______________________________________________

Մասնագիտությունը ______________________________________________________

Մահվան ամսաթիվը _______________________________________________________

օրը, ամիսը, տարեթիվը

Դիահերձման ամսաթիվը ___________________________________________________

օրը, ամիսը, տարեթիվը

Դիահերձմանը մասնակցել են ______________________________________________

_______________________________________________________________________

Վերջնական կլինիկական ախտորոշում _______________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Ախտաբանաանատոմիական ախտորոշում ________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Մահվան պատճառը (ըստ դուրս գրված մահվան մասին բժշկական վկայականի) ______

_______________________________________________________________________

_______________________ ա)

_______________________ բ)

_______________________ գ)

_______________________ այլ)

Արձանագրության թերթեր _____________

Ախտաբանաանատոմ` Ա.Ա.Հ. _____________________________________

Ստորագրություն ______________________________________

Բաժանմունքի ղեկավար _______________________________

Ստորագրություն

Արձանագրության տեքստ

Դիահերձման արձանագրություն N ___ ամսաթիվ ____________ ժամը ________

օրը, ամիսը, տարեթիվը

Սեռը ________ մարմնակազմությունը _____________________________________

Սնվածությունը ___________մաշկը և տեսանելի լորձաթաղանթները ___________

Դիակային բծերը _______________________________________________________

Դիակային փայտացումը __________________________________________________

Գլխի փափուկ հյուսվածքները, գանգոսկրերը _______________________________

Կարծր թաղանթը__________________ սինուսները ___________________________

Փափուկ թաղանթը _______________________________________________________

Մեծ կիսագնդերը _______________________________________________________

Կողմնային փորոքները __________________________________________________

Ուղեղիկը _____________________________________________________________

Ենթամաշկային ճարպաբջջանքը ____________________________________________

Ներքին օրգանների տեղադրությունը ______________________________________

Պլևրալ խոռոչները ____________________________________________________

Որովայնի խոռոչը ______________________________________________________

Շնչափողի և գլխավոր բրոնխների լուսանցքը ______________________________

Լորձաթաղանթը _________________________________________________________

Թոքերը ____________________________ կտրվածքում _______________________

Աորտա_________________________________________________________________

Կորոնար զարկերակները _________________________________________________

Թոքային զարկերակը և նրա խոշոր ճյուղերը ______________________________

Սիրտը _____ ______ ______ սմ չափերի է Պերիկարդը ______________________

Ձախ փորոքի պատը մինչև___________ սմ. Աջը` մինչև __________ սմ

Սրտի խոռոչները _______________________________________________________

Միոկարդը հաջորդական կտրվածքում _______________________________________

Օջախային փոփոխություններ _____________________________________________

______________________________________________________________________

Փականները և էնդոկարդը _______________________________________________

Կերակրափողի լուսանցքը _______________ լորձաթաղանթը ___________________

Ստամոքսի պարունակությունը _____________ լորձաթաղանթը _________________

Աղիները ______________________________________________________________

Լյարդը ___ ___ ___ _____ սմ չափերի է, պատիճը ____ կտրվածքի մակերեսը __

_________________________________________________________________

Լեղապարկը ______________________ լեղածորանը __________________________

Ենթաստամոքսային գեղձը ________________________________________________

Փայծաղը _____ _____ _____ սմ չափերի, պատիճը ______ կտրվածքի մակերեսը

_______ __________________________ քերուկի առկայությունը _____________

Մակերիկամների կեղևային շերտը ___________________ միջուկը ____________

Երիկամները` աջը __ __ ___ սմ չափերի է, ձախը __ __ ___ սմ չափերի է

պատիճը`___________________ մակերեսը __________________________________

կտրվածքի մակերեսի կեղևային շերտը _____________ բուրգերը _____________

ավազանները և միզուղիները ____________________________________________

Սեռական համակարգը ____________________________________________________

Առանձին նշումներ _____________________________________________________

Ձևաբանական հետազոտության նկարագիր

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Ախտաբանաանատոմ` Ա.Ա.Հ. ________________________________________________

Ստորագրություն ______________________________

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2021 թվականի օգոստոսի 23-ի

N 67-Ն հրամանի

ԿԱՐԳ

ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Դիահերձման արձանագրության օրինակելի ձևերը (այսուհետ` արձանագրություն) լրացվում է ախտաբանաանատոմի կողմից` սույն կարգին համաձայն:

2. Արձանագրությունը լրացվում է հայերեն լեզվով, ընթեռնելի, առանց ջնջումների, պարզ ձեռագիր կամ էլեկտրոնային ձևով:

3. Արձանագրությունում սխալ լրացված բառը չեղարկվում է` գիծ քաշելով համապատասխան բառի վրա: Սխալ լրացված բառի փոխարեն լրացվում է ճիշտ տարբերակը: Արձանագրությունը լրացնող բժիշկը ճիշտ տարբերակի մոտ կատարում է նշում` «ուղղումը իմ կողմից է» բովանդակությամբ և ստորագրում է:

4. Արձանագրության մեջ լրացման ենթակա բաժինները և տողերը լրացվում են սույն կարգով սահմանված հաջորդականությամբ:

2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

5. «Ախտաբանաատոմիական դիահերձում N» տողում լրացվում է գրանցամատյանի հերթական համարը, որը նույնպես այսուհետ պետք է նշվի նաև արձանագրությունում և մահվան մասին էլեկտրոնային տեղեկանքում, թաց և չոր արխիվային նյութում:

6. «Արձանագրության կազմման օրը, ամիսը, տարեթիվը» տողում նշվում է օրը, ամիսը, տարեթիվը, երբ կատարվել է դիահերձումը և կազմվել է արձանագրությունը:

7. «Արձանագրությունը կազմող բժշկական կազմակերպության անվանում» տողում լրացվում է հիվանդանոցային բժշկական կազմակերպության անվանումը, որի կազմում է դիահերձարանը կամ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության անվանումը:

8. «Բժշկական կազմակերպություն, բաժանմունք, հիվանդության պատմագրի N» տողում լրացվում է բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ տեղի է ունեցել մահը: Լրացվում է նաև բաժանմունքի անվանումը և հիվանդության պատմագրի համարը:

9. «Անուն, ազգանուն, հայրանուն» տողում լրացվում է մահացածի անունը, ազգանունը, հայրանունը` ըստ անձնագրի տվյալների: Մեռելածինների դեպքում լրացվում է մոր անունը, ազգանունը հայրանունը` ըստ անձնագրի տվյալների:

10. «Ի./Ա.» տողում նշվում է մահացածի սեռը:

11. «Ծննդյան ամսաթիվ ______ տարիք» տողում լրացվում է մահացածի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և նշվում է տարիքը:

12. «Բնակության վայրը, հասցեն» տողում լրացվում է մահացածի անձնագրում նշված բնակության վայրը: Մահացած երեխաների դեպքում լրացվում է մոր անձնագրում նշված բնակության վայրը:

13. «Մասնագիտությունը» տողում լրացվում է մահացածի մասնագիտությունը կամ այլ տեղեկատվություն` թոշակառու է կամ չի աշխատում: Եթե մահացածը երեխա է` դրվում է գիծ:

14. «Հիվանդանոց ընդունման ամսաթիվ» տողում լրացվում է հիվանդության պատմագրից պացիենտի բժշկական կազմակերպություն ընդունման օրը, ամիսը, տարեթիվը:

15. «Մահճակալային օրեր» տողում լրացվում է պացիենտի բժշկական կազմակերպությունում անցկացրած մահճակալ-օրերի քանակը:

16. «Մահվան ամսաթիվ» տողում նշվում է մահվան օրը, ամիսը, տարեթիվը:

17. «Բուժող բժիշկ» տողում գրվում է բուժող բժշկի անունը, ազգանունը, հայրանունը:

18. «Ախտորոշումն ընդունվելիս» տողը լրացվում է բժշկական կազմակերպությունում պացիենտին զննելուց անմիջապես հետո: Ախտորոշումը լրացվում է ամբողջությամբ` առանց հապավումների: Լրացվում են նաև ուղեկցող հիվանդությունները:

19. «Վերջնական կլինիկական ախտորոշում» տողում նշվում է պացիենտի հիմնական ախտորոշումը, ընթացիկ բարդությունները և ուղեկցվող հիվանդությունները, ինչպես նաև տեղեկություններ միջամտությունների մասին:

20. «Դիահերձման ամսաթիվը» տողում լրացվում է ախտաբանաանատոմիական դիահերձման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը:

21. «Դիահերձմանը մասնակցել են» տողում լրացվում է դիահերձմանը մասնակցող բժիշկների և կլինիկական օրդինատորների անունը, ազգանունը:

22. «Ախտաբանաանատոմիական ախտորոշում» տողում լրացվում է վերջնական ախտորոշումը, որը ձևավորվում է մակրոսկոպիկ այլ ձևաբանական հետազոտությունների արդյունքների հիման վրա: Այս ախտորոշումը գրանցվում է նաև հիվանդության պատմագրում և գրանցամատյանում:

23. «Ախտորոշման տարամիտումներ» և «Տարամիտումների պատճառները» տողերը ենթակա չեն պարտադիր լրացման: Լրացվում են այն դեպքում, երբ տեղի է ունեցել մահվան դեպքի կլինիկաձևաբանական քննարկում և վերլուծություն:

24. «Մահվան պատճառը, ըստ դուրս գրված մահվան մասին բժշկական վկայականի» տողում գրվում է մահվան պատճառը, ըստ մահվան մասին բժշկական վկայականի /ա.բ.գ.այլ./ կամ կարող է նաև կցվել մահվան մասին բժշկական վկայականի էլեկտրոնային տարբերակը:

25. «Ախտաբանաանատոմիական եզրակացություն» տողում գրվում է ախտաբանաանատոմիական ախտորոշման հիմնավորումը` համադրելով մահացածի հիվանդության պատմագրի կլինիկական տվյալները դիահերձման և այլ ձևաբանական հետազոտությունների /եթե դրանք առկա են/ տվյալների հետ:

26. «Արձանագրության թերթեր» տողում նշվում է կազմված արձանագրության թերթերի քանակը:

27. «Ախտաբանաանատոմ` Ա.Ա.Հ» տողում լրացվում է ախտաբանաանատոմի անունը, ազգանունը, հայրանունը և դրվում է ստորագրությունը:

28. «Բաժանմունքի ղեկավար» տողում դրվում է բաժանմունքի ղեկավարի ստորագրությունը:

29. «Ախտաբանաանատոմիական դիահերձման լրացուցիչ տվյալներ» աղյուսակում լրացվում է մահացածի հասակը, քաշը, հնարավորության դեպքում օրգանների քաշի տվյալները և չափերը:

30. «Ձևաբանական հետազոտության օբյեկտներ (թվով) տողում գրվում է դիահերձման ժամանակ ձևաբանական հետազոտության համար վերցված օրգանների կտորների քանակը:

31. «Բլոկների քանակը» տողում նշվում է ստացված մոմե բլոկների թիվը:

32. «Լրացուցիչ հետազոտության համար վերցված նյութեր» տողում նշվում է այլ ձևաբանական հետազոտման օբյեկտների անվանումները:

33. «Արձանագրության տեքստ» բաժնում լրացվում են բոլոր տողերը, որոնք անհրաժեշտ են դիահերձման հիմնական արձանագրությունը կազմելու համար:

34. «Ձևաբանական հետազոտության նկարագիր» տողում գրվում է դիահերձման ժամանակ վերցված օրգաններից պատրաստված ապակիների մանրադիտակային նկարագիրը:

35. «Կլինիկո-մորֆոլոգիական քննարկման ամսաթիվ» տողը լրացվում է այն դեպքում, երբ տեղի է ունեցել մահվան դեպքի կլինիկո-մորֆոլոգիական քննարկում և վերլուծություն` լրացվում է քննարկման օրը, ամիսը, տարեթիվը:

36. «Ախտաբանաանատոմ` Ա.Ա.Հ.» տողում գրվում է դիահերձում իրականացնող ախտաբանաանատոմի անունը, ազգանունը, հայրանունը:

37. «Ստորագրությունը»` տողում դրվում է ախտաբանաանատոմի ստորագրությունը:

3. ՏՆԱՅԻՆ (ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՊՔԵՐԸ) ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

38. «Ախտաբանաատոմիական դիահերձում N» տողում լրացվում է գրանցամատյանի հերթական համարը, որը նույնպես այսուհետ պետք է նշվի նաև արձանագրությունում և մահվան մասին էլեկտրոնային տեղեկանքում, թաց և չոր արխիվային նյութում:

39. «Արձանագրության կազմման օրը, ամիսը, տարեթիվը» տողում նշվում է օրը, ամիսը, տարեթիվը, երբ կատարվել է դիահերձումը և կազմվել է արձանագրությունը:

40. «Արձանագրությունը կազմող բժշկական կազմակերպության անվանում» տողում լրացվում է հիվանդանոցային բժշկական կազմակերպության անվանումը, որի կազմում է դիահերձարանը կամ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության անվանումը:

41. «Անուն, ազգանուն, հայրանուն» տողում լրացվում է մահացածի անունը, ազգանունը, հայրանունը` ըստ անձնագրի տվյալների:

42. «Ի./Ա.» տողում նշվում է մահացածի սեռը:

43. «Ծննդյան ամսաթիվ _____ տարիք» տողում նշվում է մահացածի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և տարիքը:

44. «Բնակության վայրը, հասցեն» տողում լրացվում է մահացածի անձնագրում նշված բնակության վայրը:

45. «Մասնագիտությունը» տողում լրացվում է մահացածի մասնագիտությունը կամ այլ տեղեկատվություն` թոշակառու է կամ չի աշխատում: Եթե մահացածը երեխա է` դրվում է գիծ:

46. «Մահվան ամսաթիվ» տողում լրացվում է մահվան օրը, ամիսը և տարեթիվը:

47. «Դիահերձման ամսաթիվ» տողում լրացվում է դիահերձման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը:

48. «Դիահերձմանը մասնակցել են» տողում նշվում է դիահերձմանը մասնակցող բժիշկների և կլինիկական օրդինատորների տվյալները` անունը, ազգանունը:

49. «Վերջնական կլինիկական ախտորոշում» տողում նշվում է մահացածի հիմնական հիվանդության ախտորոշումը` վերցրած պացիենտի ամբուլատոր քարտից կամ որևէ այլ բժշկական տեղեկանքից` եթե այն առկա է:

50. «Ախտաբանաանատոմիական ախտորոշում» տողում լրացվում է վերջնական ախտորոշումը, որը ձևավորվում է մակրոսկոպիկ կամ այլ ձևաբանական հետազոտությունների արդյունքների հիման վրա: Այս ախտորոշումը գրանցվում է նաև հիվանդության պատմագրում և գրանցամատյանում:

51. «Մահվան պատճառը, ըստ դուրս գրված մահվան մասին բժշկական վկայականի» տողում գրվում է մահվան պատճառը, ըստ մահվան մասին բժշկական վկայականի /ա.բ.գ.այլ./ կամ կարող է նաև կցվել մահվան մասին բժշկական վկայականի էլեկտրոնային տարբերակը:

52. «Արձանագրության թերթեր» տողում նշվում է կազմված արձանագրության թերթերի քանակը, ներառյալ ձևաբանական հետազոտությունները:

53. «Ախտաբանաանատոմ` Ա.Ա.Հ.» տողում լրացվում է ախտաբանաանատոմի անունը, ազգանունը, հայրանունը և դրվում է տարագրությունը:

54. «Բաժանմունքի ղեկավար» տողում դրվում է բաժանմունքի ղեկավարի ստորագրությունը:

55. «Արձանագրության տեքստ» բաժնում լրացվում են բոլոր տողերը, որոնք անհրաժեշտ են դիահերձման հիմնական արձանագրությունը կազմելու համար:

56. «Ձևաբանական հետազոտության նկարագիր» տողում լրացվում է դիահերձման ժամանակ վերցված օրգաններից պատրաստված ապակիների մանրադիտակային նկարագիրը:

57. «Ախտաբանաանատոմ` Ա.Ա.Հ.» տողում լրացվում է դիահերձում իրականացնող ախտաբանաանատոմի անուն, ազգանուն, հայրանունը:

58. «Ստորագրությունը» տողում դրվում է ախտաբանաանատոմի ստորագրությունը:

Պաշտոնական հրապարակման օրը` 26 օգոստոսի 2021 թվական:

pin
Առողջապահության նախարարություն
23.08.2021
N 67-Ն
Հրաման