ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2021 թվականի N 950-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2021 թվականի սեպտեմբերի 8-ից 9-ը պաշտոնական այցով Վրաստան (սեպտեմբերի 8-ին` Թբիլիսի, սեպտեմբերի 9-ին` Բաթում) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի և Բաթում) գործուղման ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Սուրեն Վարոսյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արթուր Գևորգյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արարատ Միրզոյանինը` արտաքին գործերի նախարարության, իսկ Ռազմիկ Մարգարյանինը` արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Գնել Սանոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը, Արտակ Սիմոնյանինը, Գոռ Թումասյանինը, Գևորգ Գալստյանինը, Արման Սեդրակյանինը, Միխաիլ Աթաբեկյանինը և Արմեն Վարդանյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2021 թվականի սեպտեմբերի 8-ին` Երևան- Թբիլիսի, իսկ սեպտեմբերի 9-ին` Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի սեպտեմբերի 8-ի
N 950-Ա որոշման
ԿԱԶՄ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ռ. Սադոյան - Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան
Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Մ. Գևորգյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Ս. Վարոսյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Ռ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պաշտոնական այցերի բաժնի մասնագետ
(02.09.2021թ.-09.09.2021թ.)
Ա. Գևորգյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Անվտանգություն
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետ
Ա. Սիմոնյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(02.09.2021թ.-09.09.2021թ.)
Գ. Թումասյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(02.09.2021թ.-09.09.2021թ.)
Գ. Գալստյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Սեդրակյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Մ. Աթաբեկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Մ. Իսախանյան - Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Կ. Խաչատրյան - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
Կ. Ասլանյան - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից (համաձայնությամբ)
Ա. Մղդեսյան - «Սիվիլնեթ» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)