ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2021 թվականի N 962-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում Անկախ պետությունների համագործակցության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդների` համաձայն հավելվածի:
2. Դիտորդների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը, «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և գործուղման ընթացքում բժշկական ապահովագրության վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի սեպտեմբերի 8-ի
N 962-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
պետի տեղակալ
Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ
Տ. Գևորգյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ