Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2021 թվականի N 1463-Ն

 

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 962-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) Աղավնաձորի մասնաճյուղի (այսուհետ` մասնաճյուղ) գործունեությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 15-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն և 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1905-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 962-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել մասնաճյուղին հանձնված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Ղշով աղբյուր 1 հասցեի անշարժ գույքի և դրա շենքային տարածքներում առկա շարժական գույքի վերադարձը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ), լուծել կազմակերպության և հիմնադրամի միջև 2020 թվականի հոկտեմբերի 16-ին կնքված N 7669 անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշումից բխող` կազմակերպության կանոնադրության փոփոխությունները.

3) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել մասնաճյուղի գործունեության դադարեցման և կազմակերպության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը` գրանցման ծախսերը կատարելով կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով պայմանավորված` համապատասխան փոփոխություն կատարել հիմնադրամի հետ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված անհատույց օգտագործման N 140/0015 պայմանագրում, և դրանից բխող ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2021
N 1463-Ն
Որոշում