Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2021 թվականի N 1464-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները հաստատելու մասին» N 861-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) «Քիմիական զենքի մշակումը, արտադրումը, կուտակումը և կիրառումն արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիայով չարգելված նպատակներ`

ա. արդյունաբերական, գյուղատնտեսական, հետազոտական, բժշկական, դեղագործական կամ խաղաղ այլ նպատակներ,

բ. պաշտպանական նպատակներ, մասնավորապես, այն նպատակները, որոնք անմիջականորեն կապված են թունավոր քիմիկատներից և քիմիական զենքից պաշտպանվելու հետ,

գ. ռազմական նպատակներ, որոնք կապված չեն, որպես պատերազմի վարման մեթոդներ, քիմիական զենքի օգտագործման հետ և կախված չեն քիմիկատների թունավոր հատկությունների օգտագործումից,

դ. իրավապահ նպատակներ` ներառյալ հասարակական կարգի պահպանման նպատակները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2021
N 1464-Ն
Որոշում