Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-65-Ո-162

2021թ.

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 95-րդ հոդվածի 1-ին մասի` դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկուսով:

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում` ըստ համապատասխան մասնագիտացումների:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 10-ի թիվ ԲԴԽ-12-Ո-14 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված քրեական մասնագիտացման թեկնածուներից 3-ը և քաղաքացիական մասնագիտացման թեկնածուներից 2-ն Արդարադատության ակադեմիայում ուսուցումը դեռ չեն ավարտել, ուստի նրանք, որպես դատավորի թեկնածուներ, չեն կարող ընդգրկվել մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվելիք հաշվարկում:

Ներկայիս դատավորների թեկնածուների ցուցակում` ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների, ընդգրկված են քրեական մասնագիտացմամբ` 0 թեկնածու, քաղաքացիական մասնագիտացմամբ` 5 թեկնածու, իսկ վարչական մասնագիտացմամբ` 4 թեկնածու:

Հարկ է նշել, որ առաջին ատյանի դատարաններում առաջիկա երկու տարում

(30.08.2021-30.08.2023թթ.) թոշակի է անցնելու քաղաքացիական գործեր քննող 5, քրեական գործեր քննող 2 և վարչական գործեր քննող 0 դատավոր:

Ամփոփելով վերոգրյալը կարող ենք փաստել, որ 24.08.2021-24.08.2023թթ. առաջին ատյանի դատարաններում կանխատեսվում է դատավորի 7 թափուր հաստիքի առաջացում:

Բացի դրանից ներկա պահին առաջին ատյանի դատարաններում առկա են դատավորի 28 թափուր հաստիք, որից 25-ը` քրեական (ներառյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համար հատկացված 17 հաստիքը), իսկ 3-ը` քաղաքացիական մասնագիտացման:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում առկա թեկնածուների քանակը չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը գերազանցում է հաջորդ երկու տարում կանխատեսվող թափուր հաստիքների քանակը երկուսով, ուստի անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակի միայն քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները:

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել 34 թեկնածուով, իսկ քաղաքացիականը` 10 թեկնածուով` հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

 

._____________________________________________________________________.

|                                         |Քրեական      |Քաղաքացիական |

|                                         |մասնագիտացում|մասնագիտացում|

|_________________________________________|_____________|_____________|

|Ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ  |25           |3            |

|_________________________________________|_____________|_____________|

|30.08.2021թ.-ից մինչև  31.12.2021թ.      |0            |0            |

|_________________________________________|_____________|_____________|

|01.01.2022թ.-ից մինչև  31.12.2022թ.      |1            |3            |

|_________________________________________|_____________|_____________|

|01.01.2023թ.-ից մինչև  30.08.2023թ.      |1            |2            |

|_________________________________________|_____________|_____________|

|Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ    |7            |7            |

|_________________________________________|_____________|_____________|

|Ներկա պահին դատավորների թեկնածուների     |(-) 0        |(-)5         |

|ցուցակում առկա թեկնածուների քանակ        |             |             |

|_________________________________________|_____________|_____________|

|Ընդհանուր                                |34           |10           |

._____________________________________________________________________.

 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

- քրեական մասնագիտացման բաժին` 34 (երեսունչորս) թեկնածու.

- քաղաքացիական մասնագիտացման բաժին` 10 (տասը) թեկնածու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. օգոստոսի 30

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 9 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
30.08.2021
N ԲԴԽ-65-Ո-162
Որոշում