ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-65-Ո-165
2021թ.
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ԸՍՏ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Սահմանել գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները` ըստ գործերի առանձին տեսակների և բարդության` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. օգոստոսի 30
Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի օգոստոսի 30-ի
թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ԸՍՏ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Գործի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ սահմանելու նպատակն է ապահովել դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և լուծումը, դատարանների և դատավորների հաշվետվողականությունը, գործերի քննության տևողության կանխատեսելիությունը:
2. Սույն որոշումը չի վերաբերում այն գործերի քննության ժամկետներին, որոնք նախատեսված են դատավարական օրենքներով:
3. Գործի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ սահմանելիս` հիմք է ընդունվել գործի բարդության մակարդակը: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է` պարզ, միջին բարդության, բարդ և առանձնակի բարդության:
Գործի բարդության մակարդակը որոշվում է գործի իրավական և փաստական բարդության չափանիշներով:
Իրավական բարդության չափանիշը որոշվում է կիրառման ենթակա իրավունքի նորմերի և ինստիտուտների առանձնահատկություններով:
Գործն ըստ իրավական բարդության չափանիշի կարող է ունենալ հետևյալ գործակիցները`
ա) թեթև աստիճանի բարդություն` 0,25 գործակից,
բ) միջին աստիճանի բարդություն` 0,50 գործակից,
գ) բարձր աստիճանի բարդություն` 0,75 գործակից,
դ) առավել բարձր աստիճանի բարդություն` 1.0 գործակից:
Գործի փաստական բարդության չափանիշը որոշվում է դատավարական անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալով և այն հանգամանքներով, որոնք անխուսափելիորեն երկարեցնում են գործի քննության տևողությունը:
Գործն ըստ փաստական բարդության չափանիշի կարող է ունենալ հետևյալ գործակիցները`
ա) թեթև աստիճանի աշխատատարություն` 0,25 գործակից,
բ) միջին աստիճանի աշխատատարություն` 0,50 գործակից,
գ) բարձր աստիճանի աշխատատարություն` 0,75 գործակից,
դ) առավել բարձր աստիճանի աշխատատարություն` 1.0 գործակից:
Գործերի փաստական բարդության չափանիշների գործակիցների հանրագումարը, գումարվելով իրավական բարդության չափանիշի գործակցին, ձևավորում է գործի բարդության մակարդակը:
4. «Դատական համակարգ» ծրագրում դատական գործին տրվում է դատական գործերի դասակարգմանը համապատասխան վիճակագրական տող, որը հնարավորություն է ընձեռում` անհատականացնելու յուրաքանչյուր դատական գործի քննության ուղենիշային ժամկետը:
Գործի քննության ընթացքում գործի բարդության մակարդակի փոփոխության դեպքում դատարանի աշխատակազմը այդ մասին կատարում է համապատասխան նշում «Դատական համակարգ» ծրագրում:
5. Սահմանված ուղենիշային ժամկետներում ներառված չեն գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի կողմից նշանակված ժամկետները, փորձաքննության ժամանակահատվածը, ինչպես նաև գործի վարույթի ընթացքում ծագած անհաղթահարելի իրավիճակով պայմանավորված դատավարական գործողություններ չիրականացնելու ժամանակահատվածները:
6. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում դատական քննության ուղենիշային ժամկետները ներկայացված են սույն կարգի I գլխում, որոնցից հնարավոր շեղումը չի կարող գերազանցել յուրաքանչյուր դատավորի վարույթում քննված և ավարտված գործերի ընդհանուր քանակի տասը տոկոսը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը ինն ամիս է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը երեք ամիս է:
ՀՀ վճռաբեկ դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը 15 ամիս է:
7. Սույն որոշմամբ սահմանված գործերի քննության ուղենիշային ժամկետների պահպանման գործընթացը ենթակա է մշտադիտարկման, որի արդյունքներով պայմանավորված` դրանք կարող են վերանայվել:
8. Սույն որոշմամբ սահմանված ուղենիշային ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում դատարանի կողմից հայցադիմումը/դիմումը, քրեական գործը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պահը:
9. Սույն որոշմամբ սահմանված ուղենիշային ժամկետների հաշվարկի հիմք է հանդիսանում տվյալ տարվա ընթացքում դատարանի կողմից վարույթ ընդունված գործերի ընդհանուր թիվը:
10. Գործերի միջին ուղենիշային ժամկետների սահմանման համար հիմք են ընդունվել ABA ժամանակային ստանդարտները: Հարյուր տոկոսին համապատասխանում է տվյալ տարվա ընթացքում դատարանի վարույթում գտնվող կոնկրետ բարդության մակարդակի բոլոր գործերը: Հարյուր տոկոսին համապատասխան գործերի ընդհանուր թվից առանձնացվում են խմբեր, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվում է առանձին ժամկետ: Գործերի յուրաքանչյուր խմբի փաստացի տոկոսը հաշվելու համար անհրաժեշտ է այդ տոկոսից հանել իրեն նախորդող ավելի փոքր տոկոսային չափը:
11. Սույն որոշմամբ սահմանված ուղենիշային ժամկետները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ ընդունված գործերի վրա:
ԳԼՈՒԽ I. |
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ԸՍՏ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ |
1. Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
Քաղաքացիական գործերով փաստական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Քաղաքացիական գործերով փաստական |Փաստական բարդության չափանիշի |
|բարդության չափանիշ |գործակից |
|_______________________________________|_____________________________|
|Հայերենին չտիրապետող դատավարությանը |0,25 |
|մասնակցող անձանց առկայությունը | |

|Գործի քննության ընթացքում ինքնաբացարկի |0,25 |
|երկու և ավելի միջնորդությունների | |
|ներկայացման դեպքերը | |

|Դատավարական ժամկետները երկարաձգելու |0,25 |
|վերաբերյալ միջնորդությունների քննարկման| |
|դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Դատավարական իրավահաջորդության դեպքերը |0,5 |

|Փորձաքննության նշանակումը |0,5 |

|Դատական հանձնարարության |0,75 |
|անհրաժեշտությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Միջանկյալ դատական ակտի բողոքարկումը |0,75 (յուրաքանչյուր |
| |բողոքարկման համար) |

|Հայցվորների (դիմողների) և/կամ |1 (յուրաքանչյուր կողմի համար)|
|պատասխանողների քանակը, այդ թվում` գործի| |
|քննության ընթացքում ներգրավվելու | |
|դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Պահանջների քանակը (երկու և ավելի), |1 (յուրաքանչյուր պահանջի |
|այդ թվում` գործի քննության ընթացքում |համար) |
|լրացվող պահանջները | |
|_______________________________________|_____________________________|
|Դատավարության մյուս մասնակիցների |1 (յուրաքանչյուր մասնակցի |
|քանակը, այդ թվում` գործի քննության |համար) |
|ընթացքում ներգրավվելու դեպքերը | |

|Հակընդդեմ հայցի առկայությունը |1 |

|Օտարերկրյա կամ միջազգային իրավունքի |1 |
|կիրառման անհրաժեշտությունը | |

|Մի քանի դատական գործերի մեկ վարույթում |1 |
|միացնելու դեպքերը | |
._____________________________________________________________________.
Քաղաքացիական գործերով իրավական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Վիճ. տող|
| |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|Ընտանեկան իրավահարաբերությունների հետ կապված վեճ |0,25 |1.1 |
|_________________________________________________|__________|________|
|Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի |0,25 |1.2 |
|հաստատման վերաբերյալ գործերը | | |
|_________________________________________________|__________|________|
|Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա |0,25 |1.3 |
|նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու| | |
|վերաբերյալ գործերը | | |
|_________________________________________________|__________|________|
|Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու |0,25 |1.4 |
|(էմանսիպացիա) գործերը | | |
|_________________________________________________|__________|________|
|Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ |0,25 |1.5 |
|ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն | | |
|գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության| | |
|սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գործերը | | |
|_________________________________________________|__________|________|
|Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու|0,25 |1.6 |
|գործերը | | |
|_________________________________________________|__________|________|
|Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով|0,25 |1.7 |
|հավաստված իրավունքները վերականգնելու վերաբերյալ | | |
|գործերը (կոչի վարույթ) | | |
|_________________________________________________|__________|________|
|Հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության |0,25 |1.8 |
|համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման| | |
|վերաբերյալ գործերը | | |
|_________________________________________________|__________|________|
|ժառանգական իրավահարաբերությունների հետ կապված վեճ|0,5 |2.1 |
|_________________________________________________|__________|________|
|Ապահովագրական իրավահարաբերությունների հետ կապված |0,5 |2.2 |
|վեճ | | |
|_________________________________________________|__________|________|
|Սեփականության իրավունքի ծագման, փոփոխման, |0,5 |2.3 |
|դադարեցման և պաշտպանության | | |
|իրավահարաբերությունների հետ կապված վեճ | | |
|_________________________________________________|__________|________|
|Հողային իրավահարաբերությունների վերաբերյալ վեճ |0,5 |2.4 |
|_________________________________________________|__________|________|
|Գործարքներից ծագող վեճ |0,75 |3.1 |
|_________________________________________________|__________|________|
|Առանձին պայմանագրերից ծագող վեճ |0,75 |3.2 |
|_________________________________________________|__________|________|
|Ոչ գույքային վնասների հետ կապված վեճ |0,75 |3.3 |
|_________________________________________________|__________|________|
|Գույքային վեճ |0,75 |3.4 |
|_________________________________________________|__________|________|
|Պայմանագրային վեճ |0,75 |3.5 |
|_________________________________________________|__________|________|
|Կորպորատիվ վեճեր |0,75 |3.6 |
|_________________________________________________|__________|________|
|Խմբային հայցի հիման վրա քննվող վարույթ |0,75 |3.7 |
|_________________________________________________|__________|________|
|Երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը |0,75 |3.8 |
|_________________________________________________|__________|________|
|Միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների|1.0 |4.1 |
|վերաբերյալ վեճ | | |
|_________________________________________________|__________|________|
|Մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ վեճ |1.0 |4.2 |
|_________________________________________________|__________|________|
|Վճարահաշվարկային գործերի վերաբերյալ վեճ |1.0 |4.3 |
|_________________________________________________|__________|________|
|Գույքի հավատարմագրային կառավարման վեճ |1.0 |4.4 |
|_________________________________________________|__________|________|
|Ֆոնդի կառավարման վեճ |1.0 |4.5 |
|_________________________________________________|__________|________|
|Համալիր ձեռնարկատիրական գործունեության |1.0 |4.6 |
|թույլտվության վեճ | | |
|_________________________________________________|__________|________|
|Ֆակտորինգի հետ կապված վեճ |1.0 |4.7 |
|_________________________________________________|__________|________|
|Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և |1.0 |4.8 |
|անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, | | |
|ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի | | |
|կառավարչի և ապահովագրական ընկերության | | |
|ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների | | |
|բողոքարկում | | |
._____________________________________________________________________.
Քաղաքացիական գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 2,25-4,5 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 4,5-8 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 8-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 1 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 2 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 3 ամսվա ընթացքում:
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության միջին մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 4 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 5 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 6 ամսվա ընթացքում:
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 8 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 10 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում:
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 13 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 15 ամսվա ընթացքում,
98 տոկոսը ենթակա է քննության 18 ամսվա ընթացքում:
2. Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
Սնանկության գործերով փաստական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Սնանկության գործերով փաստական |Փաստական բարդության չափանիշի |
|բարդության չափանիշ |գործակից |
|_______________________________________|_____________________________|
|Հայերենին չտիրապետող դատավարությանը |0,25 |
|մասնակցող անձանց առկայությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Գործի քննության ընթացքում ինքնաբացարկի |0,25 |
|երկու և ավելի միջնորդությունների | |
|ներկայացման դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Փորձաքննության նշանակումը |0,5 |
|_______________________________________|_____________________________|
|Դատավարական ժամկետները երկարաձգելու |1 |
|վերաբերյալ միջնորդությունների քննարկման| |
|դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Պարտատերերի քանակը |1 (յուրաքանչյուր պարտատիրոջ |
| |համար) |
|_______________________________________|_____________________________|
|Դատավարության մյուս մասնակիցների |1 (յուրաքանչյուր մասնակցի |
|քանակը, այդ թվում` գործի քննության |համար) |
|ընթացքում ներգրավվելու դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Օտարերկրյա կամ միջազգային իրավունքի |1 |
|կիրառման անհրաժեշտությունը | |
._____________________________________________________________________.
Սնանկության գործերով իրավական բարդության չափանիշ`
._____________________________________________________________________.
|Սնանկության իրավահարաբերության վերաբերյալ դատական|Իրավական |Վիճ. տող|
|գործեր |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|1. Իրավաբանական անձի սնանկության վերաբերյալ |0,50 |1 |
|_________________________________________________|__________|________|
|2. Անհատ ձեռներեցի սնանկության վերաբերյալ |0,50 |1.2 |
|_________________________________________________|__________|________|
|3. Ֆիզիկական անձի սնանկության վերաբերյալ |0,50 |1.3 |
._____________________________________________________________________.
Սնանկության գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 2,5-5 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 5-7 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 7-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 3 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 4 ամսվա ընթացքում:
Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության միջին մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 5 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 6 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 7 ամսվա ընթացքում:
Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 8 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 10 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում:
Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 13 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 15 ամսվա ընթացքում,
98 տոկոսը ենթակա է քննության 18 ամսվա ընթացքում:
3. Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
Վարչական գործերով փաստական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Վարչական գործերով փաստական բարդության |Փաստական բարդության չափանիշի |
|չափանիշ |գործակից |
|_______________________________________|_____________________________|
|Հայերենին չտիրապետող դատավարությանը |0,25 |
|մասնակցող անձանց առկայությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Գործի քննության ընթացքում ինքնաբացարկի |0,25 (յուրաքանչյուր դեպքի |
|միջնորդությունների ներկայացման դեպքերը |համար) |
|_______________________________________|_____________________________|
|Փորձաքննության նշանակումը |0,25 |
|_______________________________________|_____________________________|
|Դատական հանձնարարության |0,25 |
|անհրաժեշտությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Դատավարական իրավահաջորդության դեպքերը |0,5 |
|_______________________________________|_____________________________|
|Միջանկյալ դատական ակտի բողոքարկումը |0,75 (յուրաքանչյուր |
| |բողոքարկման համար) |
|_______________________________________|_____________________________|
|Հայցվորների (դիմողների) և/կամ |1 (յուրաքանչյուր կողմի համար)|
|պատասխանողների քանակը, այդ թվում` գործի| |
|քննության ընթացքում ներգրավվելու | |
|դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Պահանջների քանակը, այդ թվում` գործի |1 (յուրաքանչյուր պահանջի |
|քննության ընթացքում լրացվող պահանջները |համար) |
|_______________________________________|_____________________________|
|Դատավարության մյուս մասնակիցների |1 (յուրաքանչյուր մասնակցի |
|քանակը, այդ թվում` գործի քննության |համար) |
|ընթացքում ներգրավվելու դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Հակընդդեմ հայցի առկայությունը |1 |
|_______________________________________|_____________________________|
|Օտարերկրյա կամ միջազգային իրավունքի |1 |
|կիրառման անհրաժեշտությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Մի քանի դատական գործերի մեկ վարույթում |1 |
|միացնելու դեպքերը | |
._____________________________________________________________________.
Վարչական գործերով իրավական բարդության չափանիշ`
._____________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Վիճ. տող|
| |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|ճանապարհային ոստիկանության կողմից վարչական |0,25 |1.1 |
|իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական | | |
|ակտերի վիճարկման գործերը և համայնքներում վճարովի| | |
|ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական | | |
|վճարը չվճարելու կամ առանց հաշվառման համարանիշի, | | |
|առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելու | | |
|վերաբերյալ ակտերը վիճարկելու գործերը | | |
|_________________________________________________|__________|________|
|Դատական կարգով վարչական պատասխանատվության |0,25 |1.2 |
|ենթարկելու վերաբերյալ գործ | | |
|_________________________________________________|__________|________|
|Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործ |0,5 |1.3 |
|_________________________________________________|__________|________|
|Նոտարի գործողությունների իրավաչափության |0,25 |1.4 |
|վերաբերյալ գործ | | |
|_________________________________________________|__________|________|
|Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից |0,25 |1.5 |
|իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման | | |
|իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործ | | |
|_________________________________________________|__________|________|
|Հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով |0,5 |2.1 |
|գործ | | |
|_________________________________________________|__________|________|
|Գործողությունների կատարման հայցով գործ |0,75 |2.4 |
|_________________________________________________|__________|________|
|Պարտավորեցման հայցով գործ |1.0 |3.1 |
|_________________________________________________|__________|________|
|ճանաչման հայցով գործ |1.0 |3.2 |
|_________________________________________________|__________|________|
|Վիճարկման հայցով գործ |1.0 |3.3 |
._____________________________________________________________________.
Վարչական գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 2,25-4 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 4-6 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 6-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 3 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 4 ամսվա ընթացքում:
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության միջին մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 5 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 6 ամսվա ընթացքում:
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 8 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 10 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում:
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 13 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 15 ամսվա ընթացքում,
98 տոկոսը ենթակա է քննության 18 ամսվա ընթացքում:
4. Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
Քրեական գործերով փաստական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Քրեական գործերով փաստական բարդության |Փաստական բարդության չափանիշի |
|չափանիշ |գործակից |
|_______________________________________|_____________________________|
|Ամբաստանյալների շահերի միջև |0,25 |
|հակասությունների առկայությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Դատավարության այլ մասնակիցների քանակը |0,25 (յուրաքանչյուր մասնակցի |
| |համար) |
|_______________________________________|_____________________________|
|Ամբաստանյալների քանակը |0,5 (յուրաքանչյուր |
| |ամբաստանյալի համար) |
|_______________________________________|_____________________________|
|Մեղսագրվող արարքների քանակը |0,5 (յուրաքանչյուր արարքի |
| |համար) |
|_______________________________________|_____________________________|
|Պաշտպանի կամ պաշտպանների փոխվելու |0,75 |
|դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Միջանկյալ դատական ակտի բողոքարկումը |0,75 (յուրաքանչյուր |
| |բողոքարկման համար) |
|_______________________________________|_____________________________|
|Փորձաքննության նշանակումը |1 |
|_______________________________________|_____________________________|
|Դատական հանձնարարության |1 |
|անհրաժեշտությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Հայերենին չտիրապետող դատավարությանը |1 |
|մասնակցող անձանց առկայությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Մի քանի դատական գործերի մեկ վարույթում |1 |
|միացնելու դեպքերը | |
|_______________________________________|_____________________________|
|Նույն ամբաստանյալի վերաբերյալ տարբեր |1 |
|դատավորների մոտ գործերի առկայությունը | |
|_______________________________________|_____________________________|
|Դատական վարույթի հասարակական |1 |
|հնչեղությունը կամ լրատվամիջոցների | |
|հետաքրքրությունը` հաշվի առնելով դրանց | |
|ազդեցությունը կազմակերպչական հարցերի | |
|վրա | |
._____________________________________________________________________.
Քրեական գործերով իրավական բարդության չափանիշի գործակից
._____________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Վիճ. Տող|
| |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 130.1, 143-148-րդ, 155-րդ, |0,25 |1.1 |
|156-րդ, 158-163-րդ, 169-րդ, 169.1, 170-րդ, | | |
|171-րդ, 173-րդ, 174-րդ, 184.1, 185-րդ, 186-րդ, | | |
|186.1, 212-րդ, 215.2, 216.1, 243-րդ, 243.1, | | |
|244-րդ, 258.2-260-րդ, 264-րդ, 265-րդ, 277-280-րդ,| | |
|281-298-րդ, 317-րդ, 323-րդ, 330-րդ, 331-րդ, | | |
|342-րդ, 346-րդ, 374-րդ հոդվածներ | | |
|_________________________________________________|__________|________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ, 117-124.1, |0,5 |1.2 |
|128-131-րդ, 134-րդ, 137-րդ, 149-154.10, 157-րդ, | | |
|164-167.1, 171.1, 172-րդ, 180-րդ, 183-րդ, 184-րդ,| | |
|214-րդ, 216-րդ, 225.1-240-րդ, 245-257-րդ, | | |
|263-րդ, 268-րդ, 269.1-274-րդ, 276-րդ, 280.1, | | |
|280.2, 307.1-307.2, 314.1-314.3, 315-315.2, | | |
|319-322-րդ, 324-329-րդ, 332-332.5, 334.1, 335-րդ,| | |
|342.1-345.1, 347-355-րդ, 361-362-րդ, 364-364.2, | | |
|369-372-րդ, 376-րդ հոդվածներ | | |
|_________________________________________________|__________|________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 108-112-րդ, 114-116-րդ, |0,75 |1.3 |
|125-րդ, 125.1, 127-127.2, 132-133-րդ, 138-142-րդ,| | |
|168-րդ, 169.2, 176-րդ, 177-րդ, 181-րդ, 182-րդ, | | |
|187-189.1, 190.1-209-րդ, 213-րդ, 215.1, | | |
|223.1-223.4, 241-րդ, 242-րդ, 261-րդ, 262-րդ, | | |
|267-րդ, 269-րդ, 308-314-րդ, 316-րդ, 329.1, | | |
|333-րդ, 334-րդ, 336-341.2, 356-360-րդ, 363-րդ, | | |
|365-368.1, 377-397.1 հոդվածներ | | |
|_________________________________________________|__________|________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 104-107-րդ, 175-րդ, 178-րդ, |1.0 |1.4 |
|179-րդ, 190-րդ, 217-223-րդ, 224-րդ, 225-րդ, | | |
|258-րդ, 266-րդ, 267.1, 275-րդ, 299-307-րդ, | | |
|360.1, 360.2, 373-րդ, 375-րդ հոդվածներ | | |
._____________________________________________________________________.
Քրեական գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 1,25-2 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 2-4 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 4-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 3 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 4 ամսվա ընթացքում:
Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության միջին մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 6 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 8 ամսվա ընթացքում:
Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 9 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 10 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում:
Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 18 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 24 ամսվա ընթացքում:
Քրեական գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 1,25-2 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 2-4 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 4-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
ԳԼՈՒԽ II. |
ՄԻՋԱՆԿՅԱԼ (ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՈՂ) ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ) ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` քրեական գործերով միջանկյալ (գործն ըստ էության չլուծող) դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները ենթակա են քննության եռամսյա ժամկետում:
2. Վերաքննիչ քրեական դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները ենթակա են քննության եռամսյա ժամկետում:
3. Վերաքննիչ վարչական դատարանի` միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները ենթակա են քննության եռամսյա ժամկետում:
ԳԼՈՒԽ III. |
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
1. Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերը որակվում են առանձնակի բարդության գործեր, ինչն իրավական առումով պայմանավորված է`
ա. գործի լուծմամբ պայմանավորված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման պահանջով,
բ. գործի լուծման արդյունքում մարդու իրավունքների հիմնարար խախտման վերացման արդյունքում արդարադատության բուն էության խաթարման վերացման պահանջով,
գ. իրավունքի զարգացման պահանջով:
2. Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունվող գործերի քննության փաստական բարդությունը պայմանավորված է`
ա. ստորադաս դատարաններում հիմք ծառայած փաստական բարդություններով,
բ. գործի քննության և դատական ակտի կայացման բարդեցված ընթացակարգով:
3. ՀՀ վճռաբեկ դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը 15 ամիս է:
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 3 սեպտեմբերի 2021 թվական: