041.0663.041000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2000 թվականի N 663
Դ. ԶԱԴՈՅԱՆԻ ԵՎ Կ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Կարեն Սարգսյանին 2000 թվականի հոկտեմբերի 8-18-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` ԱՄՆ-ի Մինեսոտայի առևտրի գրասենյակի հետ համագործակցության մասին հուշագիր ստորագրելու համար:
2. Դ. Զադոյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Կ. Սարգսյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Դ. Զադոյանի և Կ. Սարգսյանի ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը: